Գլխավոր տեղեկություն
Համար
N 1604-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1604-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված կանոնադրության 4-րդ, 4.1-ին կետերը, 6-րդ կետի «բ» ենթակետը, ինչպես նաև 12-րդ կետի 4-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

2) որոշմամբ հաստատված կանոնադրության 15.1-ին կետից հանել «, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կարող են կատարել» բառերը.

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված նկարագրի 12-րդ պարբերությունից հանել «` վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար» բառերը։

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված անձնագրերը, որոնցում առկա է օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում (անկախ ժամկետը լրանալու հանգամանքից), շարունակելու են համարվել վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև անձնագրերի վավերականության ժամկետների ավարտը։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող եռամսյա ժամկետում դիվանագիտական կապուղիներով ապահովել օտարերկրյա պետությունների իշխանություններին իրազեկումը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու իրավական հիմքն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև սույն որոշմամբ սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը վավերական համարելու վերաբերյալ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական: