Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-139-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2009-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.969
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը «մանրածախ վաճառք» բառերից առաջ լրացնել «առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի առաջին պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բառերով, երկրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը` «վեց հարյուր հազար» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունում «յոթանասունհինգ հազար» բառերը փոխարինել «հարյուր հիսուն հազար» բառերով, երկրորդ պարբերությունում «հարյուր հիսուն հազար» բառերը` «երեք հարյուր հազար» բառերով, երրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար» բառերը` «վեց հարյուր հազար» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվող փոփոխություններն ավելացված արժեքի հարկ վճարող չհամարվողների մասով ուժի մեջ են մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 12

Երևան

ՀՕ-139-Ն