Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 01.06.2021
Ընդունող մարմին
Բերդ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.04.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
22.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ

 

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2021 թվականի N 47-Ն

 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 90-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով

 

Համայնքի ավագանին որոշում է՝

 

1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից «Պահուստային միջոցներ» (բաժին 11, խումբ 1, դաս 1) նախահաշվի «4891» հոդվածից հատկացնել 20.000.000 (քսան միլիոն) դրամ ֆոնդային բյուջեից սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու նպատակով:

2.Սույն որոշումը բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

3.Սույն որոշումն այլ իրավական ակտերում փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -7
ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ
ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ
ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ
ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ
ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան