ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07-ը դեկտեմբերի, 2020 թ., N 45-Ն
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջներով՝ ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայանիստ համայնքի տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
Ավագանու անդամներ՝
1. Ալեքսանյան Ռազմիկ
2. Գրիգորյան Զորիկ
3. Գևորգյան Սարգիս
4. Կատանյան Լևոն
5. Մկրտչյան Գեորգի
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Բ. ՍԱՐԿԻՍՅԱՆ |
07.12.2020 թ. գ. Հայանիստ |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հայանիստ համայնքի ավագանու 2020 թվականի թիվ 45-Ն որոշման |
1. Սահմանել Հայանիստ համայնքի տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի հետևյալ դրույքաչափերը ՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանել
ա. հիմնական օբյեկտների համար՝
-մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական /ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 7500 դրամ։
բ. սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված օբյեկտների համար՝
- 200-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15.000 դրամ.
- 500-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25.000 դրամ.
- 1000-ից մինչև 3000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25.000 դրամ.
- 3000 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 50.000 դրամ.
գ. ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 1500 դրամ.
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 2500 դրամ.
2) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի/ համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով՝
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 1500 դրամ.
բ. բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում Է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ. նախատեսվում Է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում՝ ստորգետնյա/ շինարարության կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում Է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը։
3) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանել՝ 2500 դրամ։
4) Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանել՝
ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար
-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 5.000 դրամ,
-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 6500 դրամ,
-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 10.000 դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 12.500 դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 22.500 դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 50.000 դրամ։
բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 5.000 դրամ,
-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 6.500 դրամ,
-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 10.000 դրամ,
-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 12.500 դրամ,
-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 22.500 դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 50.000 դրամ։
5) Համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրք սահմանել յուրաքանչյուր օրվա համար 175 դրամ մեկ քառակուսի մետրի համար։
6) Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրք ընթացիկ տարվա համար սահմանել՝ 100.000 դրամ։
7) Խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրք ընթացիկ տարվա համար սահմանել 30.000 դրամ։
8) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է
ա. հիմնական շինությունների ներսում
-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 2500 դրամ,
-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 5.000 դրամ,
-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 7.500 դրամ,
-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 10.000 դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 15.000 դրամ,
-500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 25.000 դրամ,
բ. ոչ հիմնական շինությունների ներսում
-մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 500 դրամ
-26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 1000 դրամ,
-50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 2000 դրամ,
-100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 4000 դրամ,
-200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար 7.500 դրամ,
-500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ 12.500 դրամ;
9) Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝
ա. առևտրի օբյեկտների համար՝ 25.000 դրամ.
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 50.000 դրամ.
զ. բաղնիքների (սաունաների) համար՝ 250.000 դրամ.
դ. խաղատների կազմակերպման համար՝ 500.000 դրամ.
ե. շահումով խաղերի կազմակերպման համար՝ 250.000 դրամ.
զ. վիճակախաղերի կազմակերպման համար՝ 75.000 դրամ.
10) Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանել՝
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 1000 դրամ.
բ. թունդ ալկոհոլային /սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 1750 դրամ.
գ. այլ արտաքին գովազդի համար՝ 750 դրամ.
դ. դատարկ գովազդային վահանակների համար՝ 187.5 դրամ։
11) Համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել 50.000 դրամ։
12) Համայնքի տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ երթուղային տաքսիների/ ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր մեքենայի համար սահմանել՝ 5.000 դրամ։
13) Համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցման թույլտվության համար տեղական տուրքը սահմանել՝ 250.000 դրամ։
14) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ 25.000 դրամ։
15) Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՛ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար սահմանել՝ 1.000 դրամ։
16) Համայնքի տարածքում շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել՝ 5.000 դրամ;
17) Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել 3.000 դրամ։
18) Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝ նմանակիցներից վճար սահմանել՝ 2.000 դրամ։
19) Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանությունը կազմակերպելու համար՝
տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց աղբահանության
վճար սահմանել համայնքում բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 100 դրամ։
ա. առևտրի (այդ թվում՝ շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով՝ 1 քմ-ը 20 դրամ,
բ. հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների մասով՝ 1 քմ -ը 10 դրամ,
գ. արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով՝ 1 քմ-ը 5 դրամ,
դ. կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով՝ 1 քմ-ը 2 դրամ,
ե. շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի բազմաբնույթ տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով։ Աղբահանության վճար վճարողի պահանջով (դիմումով) կարող է կատարվել վերահաշվարկ՝ ըստ շինության փաստացի նպատակային օգտագործման (չափերի, քմ) տեղեկությունների տրամադրման ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Տվյալ դեպքում աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ փաստացի նպատակային նշանակության օգտագործման չափերի։
20) Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքագրման ե փոխադրման համար տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրվող թույլտվության վճար սահմանել՝ 2.000 դրամ։
21) Սահմանել համայնքի տարածքում անասնաբույժի կողմից մատուցվող վճարովի անասնաբուժական ծառայությունների առաջարկվող ցանկը և գնացուցակը.
ա. Կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն-500 դրամ
բ. Ծննդօգնություն-1000 դրամ
ա) թեթև միջամտություն-5000 դրամ
բ) ծանր միջամտություն
գ. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում կախված կենդանու տեսակից/բացառությամբ «գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջոցառումների/
- 100 դրամ/մանր կենդ./
- 200 դրամ/խոշոր կենդ./
դ. Կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար-200 դրամ
ե. Ախտահանություն-1քառ.մետր 200 դրամ
զ. Միջատազերծում /դիզինֆեկցիա/-1քառ.մետր 100 դրամ
է. Կրծողների ոչնչացում /դեռատիզացիա/-1քառ.մետր 200 դրամ
ը. Արհեստական սերմնավորում-5000 դրամ
թ. Կենդանու հերձում՝
-1000 դրամ/մանր կենդ./,
-3000 դրամ/խոշոր կենդ./,
ժ. կենդանու բուժում/յուր. այցելություն/-1000 դրամ
ի. կենդանիների նախասպանդային զննում՝
-1000 դրամ/մանր կենդ./
- 2000 դրամ/խոշոր կենդ./։
22) Սահմանել «Հայանիստ համայնքի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող ծնողական վճարի՝ դրույքաչափը՝
ա. համայնքի բնակիչների երեխաների համար 7000 դրամ։
բ. այլ համայնքի բնակիչների երեխաների համար 10.000 դրամ։
2. 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված դրույքաչափերը հաշվարկվել է 0,5 գործակցի կիրառմամբ։
3. Տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։
ՀԱՄԱՅՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2020 թվական: