Գլխավոր տեղեկություն
Համար
N 1752-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1752-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝

1) որոշման N 10 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի Վայոց ձորի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլանի «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝

«11. «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:»:

2. Հայաuտանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության, ինչպես նաև պետական գրանցման իրականացումը.

2) «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության անվանափոխության հետ կապված պետական գրանցման ծախսերն իրականացնել «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան