Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2020
Ընդունող մարմին
Բյուրեղավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2020 թվականի N 49-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի` ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2021 թվականի դրույքաչափերը՝

1) հասցեների տրամադրման համար՝ 5000 (հինգ հազար) դրամ.

2) համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար՝ 26 000 (քսանվեց հազար) դրամ.

3) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման համար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ՝ յուրաքանչյուր հենասյան համար.

4) ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող վճարովի հողատարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 10000 (տասը հազար) դրամ.

5) համայնքի գերեզմանատան պահպանման և սպասարկման ծառայության համար՝ 10000 (տասը հազար) դրամ.

6 )համայնքային սեփականություն հանդիսացող Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի տարածքը վարձակալության տրամադրելու համար՝

ա. դահլիճի տարածքը տրամադրելու համար՝ 1 ժամվա համար 15000 (տասնհինգ հազար) դրամ,

բ. սենյակները տրամադրելու համար՝ մեկ ամսվա համար՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ - 7

Դեմ-0 Ձեռնպահ-0

1.ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

2.ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

3.ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

4.ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ

5.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

6.ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

7.ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2020 թվական: