Գլխավոր տեղեկություն
Համար
N 223-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (15.08.2021-15.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.08.2021
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» դեկտեմբերի 2020 թվական N 223-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-33-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Գյումրի համայնքի 2021 թվականի բյուջեի նախագիծը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝

1) եկամուտներ՝ 5 237 150 400 (հինգ միլիարդ երկու հարյուր երեսունյոթ միլիոն մեկ հարյուր հիսուն հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսեր՝ 5 992 092 300 (հինգ միլիարդ ինը հարյուր իննսուներկու միլիոն իննսուներկու հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

(1-ին կետը փոփ. 09.02.21 N 4-Ն)

1. Սահմանել որ՝

Համայնքի ղեկավարը համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ բյուջեով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 10%-ի սահմաններում, սույն որոշումով հաստատված ծախսերի գործառական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն որոշմամբ յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների կրճատում ոչ ավել, քան 20%-ի չափով կամ ավելացում 35%-ից ավելի չափով:

3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.

1) համայնքի ավագանու մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

 

Կողմ (23)

Դեմ (0)

Ձեռնպահ (0)

Հ. Կարապետյան

   

Լ. Խաչատրյան

   

Տ. Հովհաննիսյան

   

Մ. Սահակյան

   

Լ. Սանոյան

   

Վ. Եդիգարյան

   

Ա. Գրիգորյան

   

Վ. Հունանյան

   

Գ. Սարգսյան

   

Կ. Միքայելյան

   

Տ. Փանոսյան
Գ. Գրիգորյան

   

Կ. Թաթարյան

   

Ս. Աստոյան

   

Ա. Խաչատրյան

   

Ա. Աղանյան

   

Հ. Եղիազարյան

   

Լ. Բարսեղյան

   

Ա. Վարդանյան

   

Ա. Խաչատրյան
Գ. Մաթևոսյան
Ա. Ղարաղազանյան

   

Հ. Պողոսյան
Ա. Առաքելյան

   

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար`

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան

      

ք. Գյումրի

«24» դեկտեմբերի 2020 թվական

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 223-Ն որոշման

(հավելվածները խմբ., լրաց. 09.02.21 N 4-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.05.2021, N 94-Ն 15.08.2021, N 223-Ն
09.02.2021, N 4-Ն 15.08.2021, N 223-Ն
10.03.2021, N 23-Ն 15.08.2021, N 223-Ն
15.06.2021, N 124-Ն 15.08.2021, N 223-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան