Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2023
Ընդունող մարմին
Սևան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.09.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
12.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2023 թվականի N 76-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -18 Դեմ -0 Ձեռնպահ-0 

1. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ

2. ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

4. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

5. ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ

6. ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

7. ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

8. ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

9. ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

10. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

11. ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

12. ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

13. ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

14. ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

15. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ

16. ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

17. ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

18. ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

2023 թվականի սեպտեմբերի 12

ք. Սևան

 

Հավելված

Սևան համայնքի ավագանու`

12 սեպտեմբերի 2023 թվականի N 76-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները:

2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում կամ մերժում է Սևան համայնքի ղեկավարը։

3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի, անհատական բնակելի տների, կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, մարզական և սոցիալական կազմակերպությունների, բժշկական հաստատությունների, այլ հիմնարկների, գրասենյակների ու հաստատությունների, հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերի, զբոսայգիների, այգիների, պուրակների, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերի տարածքներում տեղակայելն արգելվում է:

4. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների) Սևան համայնքում պետք է տեղակայվեն՝

1) կարաոկե՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ հաճախորդը, օգտագործելով նախապես ընտրված երգի ինտերակտիվ նվագակցությունը, ցուցադրում է սիրողական երգեցողություն՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա:

2) դիսկոտեկ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ բարդ ձայնային և լուսավորման համակարգերի ներքո, մշտական պարահրապարակի առկայությամբ, ինչպես նաև վերարտադրված երաժշտության մատուցմամբ, կազմակերպվում են պարային միջոցառումներ՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա:

3) հեստապարային ակումբ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ կազմակերպվում է հեստապար, հեստապար` պարերով և (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 100 մետր հեռավորության վրա:

4) բաղնիք, սաունա և շոգեբաղնիք՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների մաս չկազմող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 20 մետր հեռավորության վրա:

5) մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների)՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 20 մետր հեռավորության վրա:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան