Գլխավոր տեղեկություն
Համար
N 1416-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (13.11.2002-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.957
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 սեպտեմբերի 2002 թվականի N 1416-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆԱԻՐԻ» ԲՈՒԺԱԿԱՆ-ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության առողջապահական գործակալության 67888,3 հազ. դրամ կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Հաշվեկշռային մեթոդով 199455 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող 25996 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Հելֆ Լայն Քլինիքլ Լաբորաթորի» ընկերությանը (ԱՄՆ) (HEALTH LINE CLINICAL LABORATORY) (այսուհետ` գնորդ):

(2-րդ կետը փոփ. 31.10.02 N 1727-Ա)

3. Սահմանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 101968 հազ. դրամ:

4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 101968 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 100 տոկոսին:

5. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 97487 հազ. դրամ, այդ թվում`

 

Ոչ ընթացիկ պարտավորություններ

 

այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` 3424 հազ. դրամ

 

Ընթացիկ պարտավորություններ

 

կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 2000 հազ. դրամ,

վարկերի և փոխառությունների գծով հաշվեգրված տոկոսներ` 20 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքեր` 12107 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1188 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 49517 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 22070 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 3572 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 3589 հազ. դրամ:

6. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սահմանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կողմից 10 տարվա ընթացքում բարձրաստիճան անձանց անվճար բժշկական սպասարկումն ապահովելու պատշաճ պայմանները:

8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) մասնավորեցման պայմանագրում ներառել սույն որոշման 7-րդ կետին համապատասխան սահմանված պայմանները.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի հետևյալ պարտավորությունները`

10 տարվա ընթացքում պահպանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական-առողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գործունեության տեսակը,

3 տարվա ընթացքում կատարել մեկ միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրումներ,

ապահովել 250 աշխատատեղ` 40000 դրամ միջին ամսական աշխատավարձով,

ստեղծել նոր ծառայություններ.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել պարտավորությունների կատարման ապահովման օրենքով սահմանված երաշխիքներ.

դ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2002 թ. սեպտեմբերի 18

Երևան