Գլխավոր տեղեկություն
Համար
N 582-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.08.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
30.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 582-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 530-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 07610657) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 530-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գևորգ Աղաջանյան» անհատ ձեռնարկատերի հետ (ՀՎՀՀ` 72210408) 2023 թվականի հունիսի 27-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԾՁԲ-23/02 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունների մատուցում` 4,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02662703) 2023 թվականի հուլիսի 24-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՊՁԲ-23/02 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դիզելային վառելիքի (ամառային) ձեռքբերում` 4,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Գագ-Մարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04239009) 2023 թվականի օգոստոսի 8-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՊՁԲ-23/04-1 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գարու, եգիպտացորենի, գազարի, բազուկի և կենդանիների համար նախատեսված կերի ձեռքբերում` 3,125,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Ա-Տեգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 07905651) 2023 թվականի օգոստոսի 2-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՊՁԲ-23/05 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի ձեռքբերում` 5,750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


 

30.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ