Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2021
Ընդունող մարմին
Ջրվեժ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2020 թվականի N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.

1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2021 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1)համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տասը հազար) դրամ,

բ.300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) դրամ.

2)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար`

ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տասը հազար) դրամ,

բ. 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) դրամ.

3)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

ա. մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 (տասը հազար) դրամ,

բ. 300 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20 000 (քսան հազար) դրամ.

4)համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` 25 000 (քսանհինգ հազար) դրամ.

5)համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար` 10 000 (տասը հազար) դրամ.

6)համայնքի կողմից բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝

ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝

- ամսական 269,3 (երկու հարյուր վաթսուն ինը ամբողջ երեք տասնորդական) դրամ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում,

- ամսական 211,9 (երկու հարյուր տասնմեկ ամբողջ ինը տասնորդական) դրամ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք գյուղերում,

բ.ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 10 (տասը) դրամ.

7) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա.առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) դրամ.

բ.հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 (քսան) դրամ.

գ.վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 15 (տասնհինգ) դրամ.

դ.գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 (երեք) դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 (ութ) դրամ.

ե.արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5 (հինգ) դրամ.

զ.շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն 1-ին կետի 7-րդ ենթակետի «ա-ից ե» պարբերություններով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 1-ին կետի 7-րդ ենթակետի «ա-ից ե» պարբերություններով սահմանված դրույքաչափով.

է.շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է 1-ին կետի 7-րդ ենթակետի «ա-ից ե» պարբերություններով սահմանված դրույքաչափով:

8) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն) դրամ:

9) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

10) ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի «ա»-ից «ե» պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3 000 (երեք հազար) դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 (տասը հազար) դրամ.

գ.ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին կամ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնող անձանց (համայնքային հիմնարկ կամ օպերատոր)՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

11)Սույն որոշման 1-ին մասի 7-րդ ենթակետով սահմանված շենքերի, շինությունների և տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով:

12)Ջրվեժ համայնքում համայնքի կողմից ջրամատակարարման ծառայության կազմակերպման համար`

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր ջրի համար՝ 70 (յոթանասուն) դրամ կամ՝

բ. ըստ տնտեսության՝ յուրաքանչյուր բաժանորդի համար ամսական՝ 3 000 (երեք հազար) դրամ.

13)համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով 34 109 (երեսունչորս հազար մեկ հարյուր ինը) դրամ.

14)համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության (երաժշտական դպրոց) ծառայություններից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով` 25 772 (քսանհինգ հազար յոթ հարյուր յոթանասուներկու) դրամ.

15)համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար` 500 (հինգ հարյուր) դրամ.

16) համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ 5 000 (հինգ հազար) դրամ.

17)Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի հանդիսությունների սրահում միջոցառումների կազմակերպման մեկ ժամվա համարՙ 5 000 (հինգ հազար) դրամ:

18)համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների տրամադրման ծառայության վճար՝ ամսական 300 (երեք հարյուր) դրամ յուրաքանչյուր հենասյան համար։

2. Սահմանել, որ՝

1)տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

2)համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 13-րդ և 14-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 6-րդ և 12-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

3)սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև համայնքի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումը համայնքի պաշտոնական համացանցային www.jrvezh-kotayq.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

կողմ (7)

դեմ (0)

ձեռնպահ (0)

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

   

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

   

ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   

ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ

   

ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

   

ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

   

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

   

Համայնքի ղեկավար`

Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 25

գ. Ջրվեժ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան