ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27-ը օգոստոսի 2021թ. N 45-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ, 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակ համայնքի 2021թ.-ի տարեկան բյուջեի 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:
/հազ. դրամ/ |
Վարչական բյուջե |
Ֆոնդային բյուջե |
Ընդամենը | |
Եկամտային մաս |
692514.4 |
229681.8 |
922196.2 |
Ծախսային մաս |
695212.0 |
417461.6 |
1112673.6 |
Դեֆիցիտ |
-2697.6 |
-187779.8 |
- 190477.4 |
Պահուստային |
40000.0 |
0 |
40000.0 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
Ա Վ Ա Գ Ա Ն Ի`
ԿՈՂՄ - 9 |
|
ԴԵՄ- 0 ՁԵՌՆՊԱՀ - 0 |
ԱԶԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ ՀՈՒՆԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ ՕՎՈՅԱՆ |
ԿԱՐԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Վ. Մկրտչյանը չի մասնակցել քվեարկությանը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Թ. Շ Ա Հ Վ Ե Ր Դ Յ Ա Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 02 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|