Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2021
Ընդունող մարմին
Մայակովսկի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
23.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «23» դեկտեմբերի 2020 թվականի N 53-Ն

 

 ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Մայակովսկի համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Մայակովսկի համայնքի ղեկավարին 2021 թվականի բյուջետային տարում անհրաժեշտության դեպքում սույն որոշմամբ հաստատված հավելվածներում բյուջեից հատկացումները վերաբաշխել բյուջետային ընդհանուր ծախսերի մինչև 15%-ի չափով,

3. Թույլատրել համայնքի ղեկավարին իր որոշումներով 2021 թվականի բյուջեի սոցիալական պաշտպանության ոլորտում նախաստեսված գումարը ծախսել արդյունավետ, տրամադրելով համայնքի կարիքավոր ընտանիքներին,

4. Եռամսյակը մեկ անգամ ավագանու նիստում լսել համայնքի ղեկավարի կողմից հաղորդած տվյալները բյուջեի կատարման մասին,

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թվականի հունվարի 1-ից:

 

Կողմ -6

 

ԱԶԱՏՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՎՈԼՈԴԻ

ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՀԱԿ ԳԵՂԱՄԻ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՇՈՏ ՌԱԶՄԻԿԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԼԵՏԻ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՎԱՆԻԿԻ

Դեմ -0

 

Ձեռնպահ -0

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 23

Գ. Մայակովսկի

 

Հավելված

ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի

 համայնքի ավագանու 2020 թվականի

դեկտեմբերի 23-ի N 53-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական: