Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1435-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.05.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

10 մայիսի 2021 թ.

Հ. 1435-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1704-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի մարտի 16-ի հ.346-Ա որոշմամբ.

1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 4-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները հաստատելու, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի հ.6133-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևանի քաղաքապետի 2011թվականի հունիսի 29-ի հ.2808-ա, 2012 թվականի մայիսի 24-ի հ.4141-ա, 2013 թվականի օգոստոսի 5-ի հ.3949-ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1704-Ա որոշման հ. 22 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը:

1) 7-րդ կետում «կազմակերպումը» բառից հետո լրացնել «և համակարգումը» բառերը:

2) 9-րդ կետի 1-ին ենթակետում «պլանի» բառից հետո լրացնել «վարումը» բառը:

3) 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1) ապրանքների գնումների բաժին, որը կազմակերպում և համակարգում է ապրանքների գնման գործընթացները,

2) աշխատանքների և ծառայություների գնումների բաժին, որը կազմակերպում և համակարգում է աշխատանքների, ծառայություների գնման գործընթացները»:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետ վրա։

3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանը:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության