Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-15-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.05.2008-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.14/28(618) Հոդ.443
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 22-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ և 2.2-րդ մասերով.

«2.1. Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:

2.2. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում «թույլտվությամբ`» բառը փոխարինել «թույլտվությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում`» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասում «տեսակցությունները,» բառը փոխարինել «տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասը «մասերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) առաջին նախադասությունը «տևողությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.

2) չորրորդ նախադասությունը «տեսակցություն» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասում «տեսակցությունները,» բառը փոխարինել «տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 30

Երևան

ՀՕ-15-Ն