Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.01.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2023 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2 կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի հունվարի 17-ի

թիվ 4 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող

 

1. «Ընդհանուր դրույթներ» բաժնում՝

տասնհինգերորդ պարբերության մեջ առաջին նախադասությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «Ախտորոշիչ հետազոտությունները՝ անդամ պետությունների միջև կենդանիների տեղափոխման ժամանակ դրանց կարանտինացումն անցկացնելիս, իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։»

տասնհինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Սույն պահանջների կատարումը հաստատելու նպատակով անցկացվող ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները պետք է լինեն բացասական։ Ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ժամանակ կենդանիների վարակիչ հիվանդությունների առաջացման և (կամ) տարածման ռիսկ պարունակող՝ կենդանիների հիվանդությունների հարուցիչներ հայտնաբերելու դեպքում հսկողության ենթակա այդ ապրանքների ամբողջ խմբաքանակի ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և (կամ) դրանց տեղափոխումը անդամ պետությունների միջև պետք է արգելվի։»․

տասնյոթերորդ պարբերության առաջին նախադասությունը հանել։

2. 1-ին գլխի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիայի՝ երկրներից կամ վարչական տարածքներից, հաշվի առնելով խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիայի կարգավիճակը ՄԱԲ-ի կանոնների առաջարկություններին համապատասխան.»։

3. 3-րդ գլխում՝

անվանումը լրացնել «, ընտրված «in vivo»» բառերով.

առաջին պարբերությունը «սաղմերը» բառից հետո լրացնել «, ընտրված «in vivo»» բառերով։

4. 16-րդ գլխի տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիայի՝ երկրներից կամ վարչական տարածքներից, հաշվի առնելով խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիայի կարգավիճակը՝ ՄԱԲ-ի կանոնների առաջարկություններին համապատասխան՝ կապված տվյալ հիվանդության հետ.»։

5. 40-րդ գլխում՝

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կենդանիների ընկալունակ տեսակների համար՝».

քառասունվեցերորդ, հիսունչորսերորդ, վաթսուներորդ և վաթսուներկուերորդ պարբերություններում «տարբեր տեսակների» բառերը փոխարինել «(միայն կենդանիների ընկալունակ տեսակների համար)» բառերով.

յոթանասունիններորդ պարբերությունը «մսակերների» բառից հետո լրացնել «(ջրաքիսներից բացի)» բառերով.

ութսունվեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Թույլատրվում է մսակերների ներմուծումը և (կամ) տեղափոխումը, եթե անասնաբուժական սերտիֆիկատը տրամադրած անասնաբույժը հաստատում է, որ կատաղության դեմ պատվաստանյութի միջոցով իմունիտետի պահպանման ավելի քան մեկ տարի կազմող ժամկետը չի լրացել, կամ լաբորատոր եղանակով հաստատվել է, որ կատաղության դեմ իմունիտետի լարվածությունը կազմում է 0,5 ՄՄ/մլ-ից ոչ պակաս, ինչպես նաև կատաղության դեմ չպատվաստված, 3 ամիսը չլրացած մսակերների։»։

6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ և 48-րդ գլուխներ.

 

«Գլուխ 47

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք խոշոր եղջերավոր անասունների «in vitro» սաղմեր ներմուծելու և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխելու դեպքում

 

Թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխել առողջ տոհմային կենդանիներից ստացված «in vitro» սաղմերը։

Արտադրող ցուլերը նախքան գենետիկ նյութը վերցնելն առնվազն 30 օր պետք է պահվեն արհեստական սերմնավորման ձեռնարկություններում կամ տնտեսություններում և չօգտագործվեն այդ ժամանակի ընթացքում բնական սերմնավորման համար։

Օօցիտների դոնոր կովերը պետք է գտնվեն երկրում առնվազն 6 ամիս և նախքան գենետիկ նյութը վերցնելն առնվազն 30 օր պահվեն արհեստական սերմնավորման ձեռնարկություններում կամ տնտեսություններում։

Օօցիտների դոնոր կովերը չպետք է շփում ունենան վերջին 12 ամիսների ընթացքում երկիր ներմուծված այլ կենդանիների հետ և նախքան գենետիկ նյութը վերցնելը պետք է պատվաստված չլինեն բրուցելոզի դեմ վերջին 36 ամիսների ընթացքում։

«in vitro» սաղմերն ստանալու համար օգտագործվող սերմնահեղուկը պետք է համապատասխանի սույն պահանջների 2-րդ գլխի պահանջներին։

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխվող «in vitro» սաղմերը պետք է ունենան հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ երկրների կամ վարչական տարածքների ծագում՝

բշտային ստոմատիտ, կոնտագիոզ պլևրոպնևմոնիա՝ վերջին 24 ամիսների ընթացքում.

դաբաղ՝ վերջին 12 ամիսների ընթացքում.

խոշոր եղջերավոր անասունների սպունգանման էնցեֆալոպաթիա՝ տարածքն ունի «աննշան ռիսկի» պաշտոնական կարգավիճակ ՄԱԲ-ի կանոնների առաջարկություններին համապատասխան.

բլուտանգ, էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդության վիրուս (էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդություն)՝ վերջին 24 ամիսների ընթացքում։

Տնտեսությունները կամ «in vitro» սաղմեր ստանալու գործընթաց իրականացնող արհեստական սերմնավորման ձեռնարկությունները պետք է զերծ լինեն հետևյալ վարակիչ հիվանդություններից.

բրուցելոզ, տուբերկուլոզ՝ վերջին 12 ամիսների ընթացքում.

էնզոոտիկ լեյկոզ՝ վերջին 24 ամիսների ընթացքում.

ինֆեկցիոն ռինոտրախեիտ, տրիխոմոնոզ (Trichomonas fetus), կամպիլոբակտերիոզ (Campylobacter fetus veneralis), խլամիդիոզ՝ վերջին 12 ամիսների ընթացքում։

Տնտեսություններում կամ «in vitro» սաղմեր ստանալու գործընթաց իրականացնող արհեստական սերմնավորման ձեռնարկություններում գրանցված չեն եղել հետևյալ դեպքերը.

պարատուբերկուլոզ՝ վերջին 36 ամիսների ընթացքում.

լեպտոսպիրոզ՝ վերջին 3 ամիսների ընթացքում.

խոշոր եղջերավոր անասունների վիրուսային դիարեա՝ վերջին 6 ամիսների ընթացքում։

Օօցիտների դոնոր կովերը նախքան գենետիկ նյութը վերցնելը պետք է հակաբիոտիկով մշակվեն լեպտոսպիրոզի դեմ՝ լեպտոսպիրների նկատմամբ պատրաստուկի ապացուցված արդյունավետությամբ սխեմաներով, հաշվի առնելով դեղաչափը (պատիկությունը) և դոնորի օրգանիզմից հարուցիչների լրիվ էլիմինացման (վերացման) ժամանակը։

Օօցիտների դոնոր կովերը պետք է թեստավորման ենթարկվեն լաբորատորիաներում (հավատարմագրված կամ սահմանված կարգով սերտիֆիկացված) արտահանող երկրի կողմից հաստատված մեթոդներին համապատասխանող՝ ախտորոշման թեստերի օգտագործմամբ, հետևյալ հիվանդությունների համար.

տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ, էնզոոտիկ լեյկոզ, տրիխոմոնոզ, կամպիլոբակտերիոզ, խլամիդիոզ՝ առնվազն տարին 1 անգամ.

խոշոր եղջերավոր անասունների վիրուսային դիարեա (շճաբանական (սերոլոգիական) թեստ կամ արյան նմուշում հարուցիչի նույնականացման թեստ)՝ առնվազն տարին 1 անգամ.

ինֆեկցիոն ռինոտրախեիտ (շճաբանական (սերոլոգիական) թեստ՝ զույգ փորձարկումներ 21 օր միջակայքով)՝ առնվազն տարին 1 անգամ.

բրուցելոզ՝ տարին 2 անգամ.

բլուտանգ՝ շճաբանական (սերոլոգիական) թեստ՝ գենետիկ նյութը վերցնելուց 28-60 օր հետո, կամ գենետիկ նյութը վերցնելու օրը վերցված արյան նմուշում հարուցչի նույնականացման թեստ.

էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդության վիրուս (էպիզոոտիկ հեմոռագիկ հիվանդություն)՝ շճաբանական (սերոլոգիական) թեստ՝ գենետիկ նյութը վերցնելուց 28-60 օր հետո, կամ գենետիկ նյութը վերցնելու օրը վերցված արյան նմուշում հարուցիչի նույնականացման թեստ։

Սաղմերը պետք է ընտրվեն, պահվեն և փոխադրվեն՝ ՄԱԲ-ի կանոնների առաջարկություններին համապատասխան։

 

Գլուխ 48

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք մանր եղջերավոր անասունների սաղմեր ներմուծելու և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխելու դեպքում

 

Թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել և (կամ) անդամ պետությունների միջև տեղափոխել առողջ տոհմային կենդանիներից ստացված սաղմերը։

Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) նախքան գենետիկ նյութը վերցնելը պետք է գտնվեն երկրում առնվազն 6 ամիս։

Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) նախքան գենետիկ նյութը վերցնելը պետք է առնվազն 30 օր պահվեն տնտեսություններում և (կամ) արհեստական սերմնավորման ձեռնարկություններում, չօգտագործվեն այդ ժամանակի ընթացքում՝ բնական սերմնավորման համար, և շփում չունենան վերջին 12 ամիսների ընթացքում երկիր ներմուծված այլ կենդանիների հետ։

Դոնոր ոչխարների (այծերի) սերմնավորման համար օգտագործվող սերմնահեղուկը պետք է համապատասխանի սույն պահանջների 6-րդ գլխի պահանջներին։

Մանր եղջերավոր անասունների սաղմերը պետք է ունենան կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից զերծ երկրների կամ վարչական տարածքների ծագում՝

դաբաղ՝ վերջին 12 ամիսների ընթացքում, գոտիավորմանը համապատասխան, երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

բլուտանգ՝ վերջին 24 ամիսների ընթացքում՝ նախքան գենետիկ նյութը վերցնելը.

այծերի ինֆեկցիոն պլևրոպնևմոնիա՝ վերջին 12 ամիսների ընթացքում երկրի տարածքում.

մանր որոճող կենդանիների ժանտախտ, խոշոր եղջերավոր անասունների ժանտախտ, Ռիֆտ հովտի տենդ՝ վերջին 24 ամիսների ընթացքում, գոտիավորմանը համապատասխան, երկրի տարածքում կամ վարչական տարածքում.

ոչխարների և այծերի ծաղիկ՝ վերջին 36 ամիսների ընթացքում, գոտիավորմանը համապատասխան, երկրի տարածքում կամ վարչական տարածքում կամ 6 ամսվա ընթացքում՝ ոչխարների և այծերի ծաղկով հիվանդ վերջին կենդանու սպանդից հետո, երկրում հարկադիր սպանդ կիրառելու դեպքում.

ոչխարների սկրեպի՝ ՄԱԲ-ի կանոնների առաջարկություններին համապատասխան.

ադենոմատոզ, սահմանային հիվանդություն՝ վերջին 36 ամիսների ընթացքում, գոտիավորմանը համապատասխան, երկրի տարածքում կամ վարչական տարածքում։

Մանր եղջերավոր անասունների սաղմեր ստանալու գործընթաց իրականացնող տնտեսությունները պետք է զերծ լինեն հետևյալ վարակիչ հիվանդություններից.

ոչխարների էպիդիդիմիտ (Brucella ovis), Քու-տենդ՝ վերջին 12 ամիսների ընթացքում՝ տնտեսության տարածքում.

վարակիչ ագալակտիա՝ վերջին 6 ամիսների ընթացքում՝ տնտեսության տարածքում.

պարատուբերկուլոզ՝ վերջին 24 ամիսների ընթացքում՝ տնտեսության տարածքում.

տուբերկուլոզ՝ վերջին 6 ամիսների ընթացքում՝ տնտեսության տարածքում, ինչը հաստատվում է ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներով.

լեպտոսպիրոզ՝ վերջին 3 ամիսների ընթացքում՝ տնտեսության տարածքում.

սիբիրախտ՝ 20 օրերի ընթացքում՝ տնտեսության տարածքում.

բրուցելոզ։ Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) ծագում ունեն բրուցելոզի առումով ապահով մանր եղջերավոր անասունների հոտերից՝ վերջին 12 ամիսների ընթացքում հոտում Brucella վարակի գրանցված դեպքերի բացակայության դեպքում։ Կենդանիները 6 ամիսը մեկ անգամ ենթարկվել են Brucella վարակի ախտորոշիչ հետազոտության, որի արդյունքները բացասական են եղել.

այծերի մեդի-վիսնա, արտրիտ-էնցեֆալիտ։ Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) ծագում են այն տնտեսություններից, որտեղ հիվանդության (կլինիկական և շճաբանական (սերոլոգիական)) գրանցված դեպքերը բացակայում են վերջին 36 ամիսների ընթացքում, իսկ այդ հիվանդությունների առումով անապահով հոտերից ծագում ունեցող ոչխարներն ու այծերը նշված ժամանակահատվածում հոտերում չեն ընդգրկվում.

էնզոոտիկ վիժում (ոչխարների խլամիդիոզ Chlamydophila abortus): Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) նախքան գենետիկ նյութը վերցնելը երկու տարվա ընթացքում պահվում են այն տնտեսություններում, որոնցում բացակայում են ոչխարների էնզոոտիկ վիժման գրանցված դեպքերը, ինչը հաստատվում է ախտորոշիչ հետազոտությունների արդյունքներով։

Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) պետք է տարին առնվազն մեկ անգամ լաբորատորիայում ենթարկվեն թեստավորման (սահմանված կարգով հավատարմագրված կամ սերտիֆիկացված)՝ արտահանող երկրի կողմից հաստատված մեթոդներին համապատասխանող ախտորոշման թեստերի օգտագործմամբ, հետևյալ հիվանդությունների համար՝ բլուտանգ, տուբերկուլոզ, պարատուբերկուլոզ, բրուցելոզ, խլամիդիոզ, մեդի-վիսնա, այծերի արտրիտ-էնցեֆալիտ, ինֆեկցիոն ագալակտիա, լեպտոսպիրոզ, սահմանային հիվանդություն, լիստերիոզ։ Ախտորոշման թեստերի արդյունքները պետք լինեն բացասական։

Սաղմերի դոնոր ոչխարները (այծերը) դրանցից գենետիկ նյութն ստանալուց հետո, պետք է գտնվեն անասնաբույժի հսկողության տակ առնվազն 30 օր։

Սաղմերը պետք է ընտրվեն, պահվեն և փոխադրվեն՝ ՄԱԲ-ի կանոնների առաջարկություններին համապատասխան։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան