ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» օգոստոսի 2021 թ. N 47-Ն
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 69-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն 1-2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ (8) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (0) |
ԳՈՌ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՍԱՆՎԵԼ ԽՈՅԵՑՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐՈՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՇՈՒՇԱՆՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ |
համայնքի ղեկավարԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ք. Նիկողոսյան |
2021 թ. օգոստոսի 10 ք. Սպիտակ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2021 թվական: