ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 02-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 Թ-Ի ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով` Շահումյան համայնքի ավագանին.
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Շահումյան համայնքի 2021թ-ի բյուջեում կատարել փոփոխություններ` համաձայն 1-5 հավելվածների:
1) Եկամուտների գծով
Ընդամենը - 87 047 800 /ութսունյոթ միլիոն քառասունյոթ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում`
● վարչական բյուջեի մասով - 87 047 800 /ութսունյոթ միլիոն քառասունյոթ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
● ֆոնդային բյուջեի մասով - 8 600 000 /ութ միլիոն վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ
2) Ծախսերի գծով
Ընդամենը - 117 014 700 /մեկ հարյուր տասնյոթ միլիոն տասնչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում`
● վարչական բյուջեի մասով - 87 047 800 /ութսունյոթ միլիոն քառասունյոթ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ
● ֆոնդային բյուջեի մասով - 38 566 900 /երեսունութ միլիոն հինգ հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:
Կողմ -4 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Է. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2021 թվական: