Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (15.09.2023-till now)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1573-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2075-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 2075-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետում «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-րդ և 4-9-րդ կետերի» բառերով.
2) 2-րդ կետը «2211 256» թվերից հետո լրացնել «և 2211 257» թվերով.
3) 2-րդ կետում «պայմանագրով» բառը փոխարինել «պայմանագրերով» բառով.
4) որոշման հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-9-րդ կետերով․
« |
4. |
8504330009 |
Հոսանքի կառավարման համակարգ |
Այն իրենից ներկայացնում է հոսանքի կառավարման համակարգ, որի հիմնական դերն է հոսանքի ավտոմատ կայունացումը, լարման կայունացումը, փուլային անբավարարության պաշտպանությունը, ինչպես նաև լիարժեք գերտաքացումից պաշտպանվածության
գործառույթները։ |
կգ/ հատ |
21000/ 1 |
Չինաստան |
Չինաստան |
54 630 827 |
Լիզինգ պայմանագիր N 2211 257 |
5. |
8462610019 |
Հիդրավլիկ պրես 4
կողմանի – 4
հատ |
Այն իրենից ներկայացնում է հիդրավլիկ պրես թվային կառավարմամբ։ |
կգ/ հատ |
5000/4 |
Չինաստան |
Չինաստան |
14 674 080 |
Լիզինգ պայմանագիր N 2211 257 |
6. |
8207301000 |
Գործիքներ մետաղների մշակման, դրոշմման համար համապատասխան
ֆորմայով |
Այն իրենից ներկայացնում է գործիքների փոխովի աշխատանքային մասեր, որը կիրառվում է պրեսի մեջ, ունի հստակ չափս, տեսք և անցքեր։ |
կգ |
3000 |
Չինաստան |
Չինաստան |
4 633 920 |
Լիզինգ պայմանագիր N 2211 257 |
7. |
8461509009 |
Կտրող սարքավորում |
Այն օգտագործվում է ալյումինե դետալների կտրման, սղոցման նպատակով։ Գլխավոր առանձնահատ-
կությունը կտրման
գործընթացի բարձր արագությունն ու հստակությունն է։ |
կգ/ հատ |
3000/1 |
Չինաստան |
Չինաստան |
7 530 120 |
Լիզինգ պայմանագիր N 2211 257 |
8. |
8462900018 |
Պրեսի միջոցով պրոֆիլներն իրար միացնող սարք |
Այն իրենից ներկայացնում է սարքավորում, որը պրես անելու միջոցով երկու պրոֆիլները միացնում է իրար, ունի թվային կառավարում։ Այս սարքավորումն առանձնանում է իր բարձր արտադրողականությամբ և ավտոմատացված լինելու հատկությամբ։ Շահագործման ընթացքում մարդկային ռեսուրսի օգտագործումը հասցված է նվազագույնի։
Ունի թվային կառավարում։ |
կգ/ հատ |
3000/1 |
Չինաստան |
Չինաստան |
6 178 560 |
Լիզինգ պայմանագիր N 2211 257 |
9. |
8461900000 |
Ծակող, կտրողսղոցող սարք՝ 5 հատ |
Այն իրենից ներկայացնում է ծրագրային ավտոմատ կառավարմամբ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ կրակոցով դետալների վրա ստանալ անցքերն անհրաժեշտ ձևավորմամբ։ Երկրորդային մշակման, դակելու, խոր անցքեր անելու անհրաժեշ-
տություն այլևս չի լինում։
Արտադրական հզորությունը րոպեում 20-30 հատ է, ունի բարձր արդյունավետություն և արագություն։ Հզորությունը՝ 7,5 կՎտ։
Սղոցի չափսը՝ 305մմ*120 |
կգ/ հատ |
5000/1 |
Չինաստան |
Չինաստան |
30 892 800 |
Լիզինգ պայմանագիր N 2211 257 | |
». |
5) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «309 289 200» թիվը փոխարինել «427 829 507» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
|
14.09.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |