Գլխավոր տեղեկություն
Համար
N 1573-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1573-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2075-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՍՈԼԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 2075-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետում «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-րդ և 4-9-րդ կետերի» բառերով.

2) 2-րդ կետը «2211 256» թվերից հետո լրացնել «և 2211 257» թվերով.

3) 2-րդ կետում «պայմանագրով» բառը փոխարինել «պայմանագրերով» բառով.

4) որոշման հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-9-րդ կետերով․

 

«

4.

8504330009

Հոսանքի կառավարման համակարգ

Այն իրենից ներկայացնում է հոսանքի կառավարման համակարգ, որի հիմնական դերն է հոսանքի ավտոմատ կայունացումը, լարման կայունացումը, փուլային անբավարարության պաշտպանությունը, ինչպես նաև լիարժեք գերտաքացումից պաշտպանվածության

գործառույթները։

կգ/ հատ

21000/ 1

Չինաստան

Չինաստան

54 630 827

Լիզինգ պայմանագիր N 2211 257

5.

8462610019

Հիդրավլիկ պրես 4

կողմանի – 4

հատ

Այն իրենից ներկայացնում է հիդրավլիկ պրես թվային կառավարմամբ։

կգ/ հատ

5000/4

Չինաստան

Չինաստան

14 674 080

Լիզինգ պայմանագիր N 2211 257

6.

8207301000

Գործիքներ մետաղների մշակման, դրոշմման համար համապատասխան

ֆորմայով

Այն իրենից ներկայացնում է գործիքների փոխովի աշխատանքային մասեր, որը կիրառվում է պրեսի մեջ, ունի հստակ չափս, տեսք և անցքեր։

կգ

3000

Չինաստան

Չինաստան

4 633 920

Լիզինգ պայմանագիր N 2211 257

7.

8461509009

Կտրող սարքավորում

Այն օգտագործվում է ալյումինե դետալների կտրման, սղոցման նպատակով։ Գլխավոր առանձնահատ-

կությունը կտրման

գործընթացի բարձր արագությունն ու հստակությունն է։

կգ/ հատ

3000/1

Չինաստան

Չինաստան

7 530 120

Լիզինգ պայմանագիր N 2211 257

8.

8462900018

Պրեսի միջոցով պրոֆիլներն իրար միացնող սարք

Այն իրենից ներկայացնում է սարքավորում, որը պրես անելու միջոցով երկու պրոֆիլները միացնում է իրար, ունի թվային կառավարում։ Այս սարքավորումն առանձնանում է իր բարձր արտադրողականությամբ և ավտոմատացված լինելու հատկությամբ։ Շահագործման ընթացքում մարդկային ռեսուրսի օգտագործումը հասցված է նվազագույնի։

Ունի թվային կառավարում։

կգ/ հատ

3000/1

Չինաստան

Չինաստան

6 178 560

Լիզինգ պայմանագիր N 2211 257

9.

8461900000

Ծակող, կտրողսղոցող սարք՝ 5 հատ

Այն իրենից ներկայացնում է ծրագրային ավտոմատ կառավարմամբ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ կրակոցով դետալների վրա ստանալ անցքերն անհրաժեշտ ձևավորմամբ։ Երկրորդային մշակման, դակելու, խոր անցքեր անելու անհրաժեշ-

տություն այլևս չի լինում։

Արտադրական հզորությունը րոպեում 20-30 հատ է, ունի բարձր արդյունավետություն և արագություն։ Հզորությունը՝ 7,5 կՎտ։

Սղոցի չափսը՝ 305մմ*120

կգ/ հատ

5000/1

Չինաստան

Չինաստան

30 892 800

Լիզինգ պայմանագիր N 2211 257

».

 

5) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «309 289 200» թիվը փոխարինել «427 829 507» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ