Գլխավոր տեղեկություն
Համար
N 686-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 686-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց հանձնելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (մեկ տեղ, 10 կգ ընդհանուր քաշով, 3,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 104 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

06.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 686-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ

 

NN

ը/կ

Բեռի անվանումը

Քանակը

(հատ)

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Վերնաշապիկ

4 հատ

440

2.

Կիսատաբատ

8 հատ

960

3.

Անիվ

1 հատ

1,800

 

Ընդամենը՝ 3,200 ԱՄՆ-ի դոլար   

Փոխադրման ծախսեր՝ 104 ԱՄՆ-ի դոլար

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

06.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան