ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1558-Ն
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ, ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսաանվտանգության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների 2023-2033 թվականների պետական ծրագիրը` համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 14-ի N 1558-Ն որոշման |
ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ, ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2023-2033 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նպատակը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողները |
Ժամկետը |
Ֆինանսավոր- ման աղբյուրը |
1. |
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (այսուհետ՝ ԳՁՕ) շրջակա միջավայրի, մարդու առողջության և գյուղատնտեսական նշանակության հողերի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացում |
ԳՁՕ-ի շրջակա միջավայրի, մարդու առողջության և գյուղատնտեսական նշանակության հողերի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակն է, հայտնաբերելով ԳՁՕ-ի և դրանց ածանցյալների բացասական ազդեցությունները, կանխել ԳՁՕ-ի հնարավոր տարածումը` բացառելով անգամ եզակի սերմերի ու տնկանյութի կիրառումը և առավել հետևողական պայքար մղել Հայաստանի Հանրապետությունում ԳՁՕ-ի կիրառման նկատմամբ: |
Շրջակա միջավայրի, մարդու առողջության, գյուղա-տնտեսական նշանակության հողերի պահպանության մակարդակի բարձրացում, ինչպես նաև հակազդման մշակված քաղաքա-կանություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն |
2023 թվականի 4-րդ եռամսյակից սկսած |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2. |
Կենսաբազմա-զանության մշտադիտարկում և գնահատում |
Կենսաբազմա-զանության մշտադիտարկման և գնահատման նպատակն է էկոհամակարգում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ տվյալների հավաքագրումը և դրանց կանխման ուղղությամբ հնարավոր միջոցառումների իրականացումը։ |
Շրջակա միջավայրի և կենսաբազմա-զանության պահպանության մակարդակի բարձրացում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2023 թվականի 4-րդ եռամսյակից սկսած |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
3. |
Հայաստանի Հանրապետու-թյունում բույսերի գենետիկական բանկերի շարունակական համալրում |
Բույսերի գենետիկական բանկերի շարունակական համալրման նպատակն է ապահովել բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանությունը։ |
Բույսերի գենետիկական ռեսուրսների առկայություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2023 թվականի 4-րդ եռամսյակից սկսած |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
4. |
Հայաստանի Հանրապետու-թյունում բույսերի սելեկցիայի և սերմնաբուծության զարգացում |
Բույսերի սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման նպատակն է հանրապետության բնակլիմայական պայմաններին առավել հարմարված, մրցունակ նոր սորտերի բուծման և դրանց սերմերի առկայության շնորհիվ ներկրումից կախվածության նվազումը, տեղական բարձրորակ սորտերի սերմերով ցանքատարա-ծությունների մակերեսների ավելացումը։ |
Պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, ԳՁՕ պարունակող սերմերի և տնկանյութի պահանջարկի նվազեցում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
2023 թվականի 4-րդ եռամսյակից սկսած |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
5. |
Կենսա-տեխնոլոգիական ու ագրոնոմիական մասնագիտական կադրերի առկայության ապահովում և լաբորատոր կարողությունների հզորացում |
Կենսա- ագրոնոմիական մասնագիտական (ՀԱԱՀ ագրոնոմիական և ԵՊՀ կենսաբանական կրթական ծրագրեր) կադրերի առկայության ապահովման և լաբորատոր կարողությունների հզորացման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում պատշաճ լաբորատոր փորձաքննությունների իրականացման միջոցով կանխել ԳՁՕ-ների շրջանառությունը և բարձրացնել վերահսկողության մակարդակը։ |
Հայաստանի Հանրապետու-թյունում ԳՁՕ-ի լաբորատոր փորձաքննու-թյունների իրականացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
2023 թվականի 4-րդ եռամսյակից սկսած |
Օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|