Գլխավոր տեղեկություն
Համար
N 1538-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1538-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը միասնական սոցիալական ծառայության համար (այսուհետ՝ միասնական սոցիալական ծառայություն) Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով հաստատված՝ 1206 ծրագրի («Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ») 32002 միջոցառմամբ («Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակներում սարքավորումների, ծրագրային ապահովման և աշխատանքային միջավայրի արդիականացում») հատկացված միջոցների հաշվին ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով ավտոմեքենաներ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ավտոմեքենաները ձեռք բերելուց հետո քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել դրանք միասնական սոցիալական ծառայությանն ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 14-ի N 1538-Ա որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Մ Ա Ս Ն Ա Գ Ր Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

 

1. Առաջարկվող ավտոմեքենաները պետք է լինեն նոր, արտադրված մայր գործարանում, որը հնարավորինս կհամապատասխանի տեխնիկական մասնագրերում նշված ստանդարտներին, չպետք է լինեն նախկինում օգտագործված: Փոխադրամիջոցը պետք է հարմար լինի բոլոր կլիմայական պայմաններին՝ ծովի մակերևույթից մինչև 3000 մետր բարձրության վրա շահագործելու համար:

2. Մատակարարի կողմից առաջարկվող ավտոմեքենան պետք է համապատասխանի ավտոմեքենաների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող ներպետական օրենսդրությամբ նախատեսված, այդ թվում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին կամ դրանցում կատարված ցանկացած փոփոխությանը՝ հայտը ներկայացնելու պահին:

3. Երաշխիքային սպասարկումը պետք է իրականացվի մատակարարի ցանկացած սպասարկման տարածքում: Փոխադրամիջոցի կամ սարքավորման տեղափոխումն իրականացվում է մատակարարի կողմից՝ իր միջոցների հաշվին:

 

 

Չափաբաժին 1*

Քանակ 5

 

Տեխնիկական մասնագրեր ՏՄ

Պահանջվող ՏՄ

Արտադրման տարեթիվը

2022/2023

Թափքի տեսակը

ՈՒՆԻՎԵՐՍԱԼ

Անիվային ֆորմուլան

Լիաքարշակ 4WD

Անիվային բազա, մմ

2600-2755

Նստատեղեր

5

Շարժիչի մխոցներ/փականները

4-6/16-20

Շարժիչի հզորությունը՝ ձ/ուժ

150-200

Շարժիչի ծավալը, լիտր

2-2.5

Շարժիչի տեսակը

Բենզինային

Բնապահպանական չափորոշիչ

Բնապահպանական դաս 5

Փոխանցման տուփը

Ավտոմատ

Ղեկը

Հիդրավլիկ

Նախընտրելի գույներ

Սև/սպիտակ/մոխրագույնի երանգներ

Երաշխիք

Առնվազն 3 տարի կամ 100,000 կմ

Ավտոմեքենայի համալրվածությունը

Բազային

 

ա. Ծանոթություն. 1-ին չափաբաժնում նշված ավտոմեքենաների նախահաշ- վային ընդհանուր գումարը կազմում է 95 000 000 դրամ:

 

Չափաբաժին 2*

Քանակ 10

 

Տեխնիկական մասնագրեր ՏՄ

Պահանջվող ՏՄ

Արտադրման տարեթիվը

2022/2023

Թափքի տեսակը

Սեդան

Անիվային ֆորմուլան

Առջևի/ հետևի քաշող

Անիվային բազա, մմ

2500-2850

Նստատեղեր

5

Շարժիչի մխոցներ/փականները

4-6/16-20

Շարժիչի հզորությունը՝ ձ/ուժ

110-195

Շարժիչի ծավալը, լիտր

1.6-2.5

Շարժիչի տեսակը

Բենզինային

Բնապահպանական չափորոշիչ

Բնապահպանական դաս 5

Փոխանցման տուփը

Ավտոմատ

Ղեկը

Հիդրավլիկ

Նախընտրելի գույնը

Սպիտակ/մոխրագույնի երանգներ

Երաշխիք

Առնվազն 3 տարի կամ 100,000 կմ

Ավտոմեքենայի համալրվածությունը

Բազային

բ. Ծանոթություն. 2-րդ չափաբաժնում նշված ավտոմեքենաների նախահաշ- վային ընդհանուր գումարը կազմում է 120 000 000 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան