Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-11-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (15.05.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.14/28(618) Հոդ.439
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, 5-րդ հոդվածը, 16-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները, 19-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը, 27-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ և հինգերորդ պարբերությունները, 36-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ և վեցերորդ պարբերությունները և 47-րդ հոդվածի չորրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետից հանել «քրեակատարողական տեսչության պետ,» բառերը.

2) 2-րդ կետից հանել «քրեակատարողական ավագ տեսուչ,» բառերը.

3) 3-րդ կետից հանել «քրեակատարողական տեսուչ,» բառերը.

4) 4-րդ կետից հանել «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «, ինչպես նաև քրեակատարողական տեսչության» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում`

1. 1-ին և 3-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության)» բառերը.

2. 4-րդ կետից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության պաշտոնների)» բառերը.

3. 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների)» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին աղյուսակից հանել «քրեակատարողական տեսչության պետ», «քրեակատարողական ավագ տեսուչ», «քրեակատարողական տեսուչ» և «քրեակատարողական տեսչության առաջատար մասնագետ» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ և չորրորդ պարբերություններից հանել «(բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների նկատմամբ)» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, ինչպես նաև քրեակատարողական տեսչության քրեակատարողական ծառայողի» բառերը:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 30

Երևան

ՀՕ-11-Ն