Գլխավոր տեղեկություն
Համար
N 1537-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1537-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԿՈՏԱՅՔԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 3-րդ մասը ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրազդանի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 33.210.01601, գրանցման օրը՝ 2003-02-04, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, ՍՊԱՆԴԱՐՅԱՆ Փ., Շ. 5, 2306) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04828, գրանցման օրը՝ 2003-01-31, հասցեն՝ քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, 4):

2․ Ստեղծել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կոտայքի երկրագիտական թանգարան» մասնաճյուղ։

3. Սահմանել, որ՝

1) «Հրազդանի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում ապահովել`

ա. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ «Հրազդանի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունները,

բ. «Հրազդանի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը,

գ․ «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Կոտայքի երկրագիտական թանգարան» մասնաճյուղի կանոնադրության հաստատումը և իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից հաշվառումը,

դ. «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո չորսամսյա ժամկետում «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Հրազդանի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2010 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 54/0010 պայմանագրում որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր): Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական: