Գլխավոր տեղեկություն
Համար
N 944-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.21/39(338) Հոդ.907
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2004 թվականի N 944-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հունիսի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 27-ի N 944-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում (այսուհետ` օդանավակայաններ) ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը (այսուհետ` կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածի հիման վրա:

2. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ավիացիոն անվտանգության հսկողության ապահովման կազմակերպման և իրականացման աշխատանքները:

3. Ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ավիացիոն անվտանգության հսկողությունը նպատակ ունի ապահովելու օդանավակայաններում ավիացիոն անվտանգությունը, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքն ու առողջությունը, արգելելու դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, դյուրավառ, թունավոր նյութերի ու առարկաների փոխադրումը, կանխելու քաղաքացիական օդանավերի հնարավոր զավթման ու փախցնելու փորձերը:

4. Ավիացիոն անվտանգության հսկողության հիմնական խնդիրն է բացահայտել ու կանխել զինված կամ իրենց մոտ զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր ու միացություններ ունեցող, ինչպես նաև կենսաչափական տվյալներով նույնականացում չանցած անձանց մուտքը օդանավ, որոնք այդ նյութերն ու միացությունները կարող են գործածել օդանավի անձնակազմի անդամների և ուղևորների վրա հարձակվելու կամ օդանավը զավթելու ու փախցնելու նպատակով կամ կարող են ավիավթարի պատճառ հանդիսանալ:

(4-րդ կետը լրաց. 22.02.07 N 230-Ն)

5. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հuկողության են ենթարկվում բոլոր միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորները, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռները, օդանավի անձնակազմի անդամները, օդանավով փոխադրվող բեռները, փոստը, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատողները, այցելուները և տրանսպորտային միջոցները:

(5-րդ կետը փոփ. 08.11.12 N 1434-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

6. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողությունն ապահովվում է միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների զննման միջոցով:

7. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների զննումն իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների հաշվառումից և գրանցումից, մաքսային ու սահմանային ստուգումներից հետո:

8. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների զննման կազմակերպման և դրա իրականացման համար պատասխանատու են օդանավակայանների գործադիր մարմինները: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

(8-րդ կետը լրաց. 08.11.12 N 1434-Ն)

9. Հաշվառում անցած ուղևորի ուղեբեռը կրկնակի զննվում է ուղևորի ներկայությամբ, իսկ կրկնակի զննման արդյունքները գրանցվում են համապատասխան մատյանում:

(9-րդ կետը խմբ. 03.12.15 N 1424-Ն, 02.05.19 N 551-Ն)

10. Ուղևորի բացակայությամբ ուղեբեռը, ինչպես նաև օդանավով փոխադրվող բեռը, փոստը և օդանավային պիտույքները դրանք առաքողի բացակայությամբ բացելու միջոցով կատարվող զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ՝ երկու ընթերակայի ներկայությամբ, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն (NN 4 և 5 ձևեր), իսկ զննման գործընթացը տեսահսկվում է:

(10-րդ կետը փոփ. 08.11.12 N 1434-Ն, խմբ. 03.12.15 N 1424-Ն, 02.05.19 N 551-Ն)

11. Սահմանված կարգով հաշվառված, սակայն թռիչքին չներկայացած կամ չվերթից ուշացած ուղևորներին պատկանող ուղեբեռները հանվում են օդանավից:

(11-րդ կետը խմբ. 08.10.08 N 1144-Ն)

12. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի, օդանավի անձնակազմի անդամների, օդանավով փոխադրվող բեռների, փոստի, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատություններում կամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխան սերտիֆիկացված օտարերկրյա ուսումնական հաստատություններում պատրաստականություն անցած և դրա հիման վրա համապատասխանության վկայական ստացած ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամները:

(12-րդ կետը խմբ. 08.10.08 N 1144-Ն, լրաց. 02.05.19 N 551-Ն)

13. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն, ինչպես նաև կենսաչափական տվյալների նույնականացումն իրականացվում է օդանավակայանների զննման գոտիներում տեղաբաշխված և անվտանգության տեխնիկական սարքավորումներով կահավորված զննման կետերում:

(13-րդ կետը լրաց. 22.02.07 N 230-Ն)

14. Քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ուղղված անօրինական միջամտության ակտի, օդանավում զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր կամ միացություններ գտնվելու մասին ահազանգերի դեպքերում պարտադիր կարգով իրականացվում է օդանավից ուղևորների իջեցում, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների դատարկում և դրանց կրկնակի զննում, իսկ օդանավը տարվում է արտակարգ իրավիճակների կանգառ և իրականացվում է օդանավի կրկնակի զննում: Եթե զննման ընթացքում օդանավում զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր կամ միացություններ չեն հայտնաբերվել, ապա օդանավը մնում է տվյալ կանգառում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր տվյալ պլանավորված թռիչքն իրականացնելու համար:

(14-րդ կետը խմբ. 08.11.12 N 1434-Ն)

15. Եթե առկա է տեղեկատվություն այն մասին, որ թռիչքի ընթացքում օդանավում գտնվում է այն զավթելու կամ փախցնելու մտադրություն ունեցող անձ (անձինք), ապա վայրէջքից հետո օդանավը տարվում է արտակարգ իրավիճակների կանգառ, որից հետո իրականացվում են օդանավում գտնվող և այն զավթելու մտադրություն ունեցող անձանց վնասազերծման միջոցառումներ:

(15-րդ կետը խմբ. 08.11.12 N 1434-Ն)

16. Փոստային առաքումների զննումն իրականացվում է զննման տեխնիկական սարքավորումների միջոցով` առանց դրանք բացելու: Վնասված փաթեթով փոստային առաքումները ենթակա են լրացուցիչ զննման` դրանք առաքող անձի ներկայությամբ:

16.1. Ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և օդանավակայանային ծառայությունների կողմից նշանակված աշխատողների կողմից օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տարվող աշխատանքային գործիքները հատուկ վերահսկելի գոտու զննման կետերում ենթարկվում են զննման, իսկ հատուկ վերահսկելի գոտի մուտք գործող աշխատողների տվյալները և նրանց կողմից տարվող գործիքներն ու առարկաները գրանցվում են համապատասխան մատյանում:

(16.1-ին կետը լրաց. 03.12.15 N 1424-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Ավիացիոն անվտանգություն` միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար:

18. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողություններն են`

ա) թռիչքի ընթացքում գտնվող օդանավի զավթումը,

բ) գետնի վրա գտնվող օդանավի զավթումը,

գ) օդանավակայաններում և թռիչքում գտնվող օդանավում պատանդներ վերցնելը,

դ) օդանավ, օդանավակայան և աերոնավիգացիոն միջոցներ ու ծառայություններ ապօրինի ներխուժելը,

ե) օդանավակայանում և օդանավում հանցավոր նպատակներով զենքի, վտանգավոր սարքավորումների ու նյութերի տեղադրումը,

զ) կեղծ տեղեկատվության հաղորդումը, որը վտանգի տակ է դնում թռիչքում և գետնի վրա գտնվող օդանավի, ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունն օդանավակայանային համալիրում կամ քաղաքացիական ավիացիայի համակարգի ծառայությունների տարածքներում:

(18-րդ կետը խմբ. 28.04.11 N 534-Ն)

19. Ուղեբեռ` ուղևորների անձնական իրերը, ձեռքի իրերը, օդանավի անձնակազմի, ինչպես նաև սահմանված կարգով նրա կազմում գրանցված անձանց ուղեբեռը, որը քաղաքացիական ավիացիայի շահագործողի համաձայնությամբ ձևակերպված է օդանավով փոխադրելու համար:

20. Ուղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով` ուղևորի ուղեբեռ, որը ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:

201. Ձեռքի իրեր՝ ուղևորի կողմից օդանավի ուղևորային սրահ տարվող առարկաներ և իրեր, որոնց փոխադրումն օդանավի ուղևորասրահներում արգելված չէ:

(201-ին կետը լրաց. 23.07.09 N 904-Ն)

202. Տարանցիկ ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են:

(202-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

203. Կարգազանց ուղևոր` ուղևոր, որը չի ենթարկվում օդանավակայանում կամ օդանավում սահմանված վարքագծի կանոններին, կամ չի հետևում օդանավակայանի աշխատողների կամ անձնակազմի անդամների օրինական հրահանգներին և դրանով իսկ խախտում է օդանավակայանում կամ օդանավում սահմանված կանոնները:

(203-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

204. Տարանցիկ ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան:

(204-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

205. Տրանսֆեր ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով:

(205-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

206. Տրանսֆեր ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:

(206-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

207. Չճանաչված ուղեբեռ` որևէ ուղեբեռ օդանավակայանում` բեռնային պիտակով կամ առանց դրա, որը չի վերցվել և ճանաչվել ուղևորների կողմից:

(207-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

208. Օդանավի ստուգում անվտանգության նպատակով՝ օդանավի ուղևորային սրահների և բեռնային խցերի ստուգում՝ կասկածելի իրերի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի և միացությունների հայտնաբերման նպատակով:

(208-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

209. Օդանավի զննում անվտանգության նպատակով՝ օդանավի արտաքին և ներքին լիակատար զննում՝ կասկածելի իրերի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի և միացությունների հայտնաբերման նպատակով:

(209-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

21. Օդանավային պիտույքներ` նյութեր, իրեր, այդ թվում` սննդամթերք, որոնք օդանավ են տարվել օգտագործելու կամ վաճառելու նպատակով:

22. Բեռ` ցանկացած գույք, բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, որը փոխադրվում է տվյալ օդանավով:

23. Ներօբյեկտային վերահսկողություն` ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, այնտեղ գտնվելն ու տեղաշարժը, ինչպես նաև անօրինական միջամտության գործողություններից օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումը:

24. Շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:

25. Հատուկ վերահսկելի գոտի` օդանավակայանի գոտի, կառույցներ կամ տարածքներ, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է թռիչքների անվտանգության ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:

26. Վերահսկելի գոտի` ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը վերահսկվում է:

27. Օդանավերի տեխնիկական սպասարկման գոտի` ընկերության (օդանավակայանի) հողային տարածք, կառույց, սարքավորումներ ու միջոցներ, որոնք նախատեսված են օդանավերի տեխնիկական սպասարկման համար (կառամատույց, անգար, արհեստանոցներ, շինություններ, տրանսպորտային միջոցների կայանատեղեր և այլն):

28. Ավիացիոն անվտանգության հսկողություն` հատուկ միջոցառումներ, որոնք ուղղված են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների տեղափոխման կանխմանը:

29. Օդանավի կայանատեղ` կառամատույցում առանձնացված տեղ` օդանավի կայանման համար:

30. Զննումը տեխնիկական կամ այլ միջոցների կիրառմամբ ընթացակարգ է, որը նախատեսում է նույնականացնել և (կամ) բացահայտել դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով:

(30-րդ կետը լրաց. 22.02.07 N 230-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

30.1. Ավիացիոն անվտանգության հսկողության պիտակ - զննման գործառույթից հետո օդանավակայանի ստերիլ գոտիներ և օդանավ տարվող զննված բեռի, փոստի, օդանավային պիտույքների և օդանավ տարվող սննդի բեռնարկղերի վրա փակցվող պիտակ:

(30.1-ին կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն, փոփ. 08.11.12 N 1434-Ն, խմբ. 03.12.15 N 1424-Ն)

31. Անցագիր` փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց այս կամ այն պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Այն նպատակ է հետապնդում ճանաչելու անձին և պարզեցնելու մուտքի թույլտվության ձևակերպումները: Այդպիսի փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:

32. Կառամատույց` ուղևորների նստեցման կամ իջեցման, ուղեբեռի, բեռի, փոստի բեռնաթափման կամ բեռնաբարձման, օդանավի կանգառի, տեխնիկական սպասարկման, լցավորման նպատակով նախատեսված օդանավակայանային տարածք:

32.1. Արտակարգ իրավիճակների կանգառ` օդանավակայանում մոտակա շենքերից և շինություններից առնվազն 400-500 մետր հեռավորության վրա գտնվող առանձնացված օդանավի կայանատեղ, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում գտնվող օդանավի կանգառի համար:

(32.1-ին կետը լրաց. 08.11.12 N 1434-Ն, փոփ. 02.05.19 N 551-Ն)

33. Կառամատույցային ուղևորատար տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է դեպի օդանավ և օդանավից դեպի ուղևորային համալիր ուղևորների փոխադրման համար:

34. Ավիացիոն անվտանգության ծրագիր` միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:

35. Անցագրային վերահսկողություն` սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:

36. Ստերիլ գոտի` անվտանգության հսկողության ցանկացած կետի և օդանավի միջև ընկած գոտի, որի մուտքը խստիվ վերահսկվում է:

37. Վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանը և թռիչքների անվտանգությանը:

371. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 551-Ն)

372. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 551-Ն)

37.3. Առանձնացված պահեստ - Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի գոտիներում գտնվող առանձնացված տարածք, որտեղ կարող են պահպանվել ուղևորների մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման (զննման) ընթացքում հայտնաբերված, օդանավով փոխադրման համար արգելված առարկաները և նյութերը:

(37.3-րդ կետը լրաց. 03.12.15 N 1424-Ն)

 

III. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

38. Ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպչական-տեխնիկական միջոցառումները նախատեսում են`

ա) դեպի օդանավ ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, այլ անձանց կողմից զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, այլ վտանգավոր իրերի ու առարկաների փոխադրման կանխումը և բացահայտումը.

բ) ուղևորների, նույնականացում նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի որակյալ հսկման իրականացում` ավիացիոն անվտանգության պահանջների բարձր մակարդակի ապահովման նպատակով.

գ) ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման բոլոր փուլերում ուղևորների, անձնակազմի անդամների, շահագործողների իրազեկումն անվտանգության հսկողության իրականացման նպատակների ու կարգի, այն առարկաների և նյութերի մասին, որոնք արգելված են քաղաքացիական ավիացիայի օդանավերով փոխադրման համար, ինչպես նաև դրանց ապօրինի փոխադրման և ավիացիոն անվտանգության պահանջների խախտման համար պատասխանատվության մասին.

դ) օդանավի զավթման և փախցնելու սպառնալիքի ու քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ապօրինի միջամտության գործողությունների մասին օպերատիվ տեղեկատվության փոխանակում` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ մարմինների միջև.

ե) ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական միջոցների արդյունավետ ու համակողմանի օգտագործում և տեխնիկական պատշաճ վիճակում դրանց պահպանումը.

զ) ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգն անցած ուղևորների շփման հնարավորության բացառում այն ուղևորների հետ, որոնք չեն անցել անվտանգության հսկողության ընթացակարգը, ինչպես նաև շփումը ճանապարհողների ու օդանավակայանի այն աշխատողների հետ, որոնք զբաղված չեն հսկման գոտում ուղևորների սպասարկմամբ,

է) օդանավակայանային համալիրի ստերիլ գոտում, մեկնման և ժամանման սրահներում ուղևորների շարժի, նրանց վարքի և շփման հսկում՝ այնպիսի առարկաների և իրերի որոնման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կամ ոչ կանխամտածված կարող են թողնել օդանավ նստեցումից առաջ, ինչպես նաև օդանավակայանային համալիրի հասարակական օգտագործման վայրերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հսկողության իրականացում` զենքի, պայթուցիկ սարքերի, վտանգավոր առարկաների և իրերի բացահայտման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կարող են թողնել ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերն անցնելուց առաջ,

ը) օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և օդանավակայանների տարածքներում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների ստորաբաժանումների միջև համատեղ գործողությունների պլանների մշակումը:

(38-րդ կետը լրաց. 22.02.07 N 230-Ն, 08.11.12 N 1434-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

39. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման համար օդանավակայաններում առանձնացվում են ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներ, որտեղ նախատեսվում են աշխատողների համար ծառայողական մուտքի կետեր և հաշվառում անցած ուղևորների համար մուտքի կետեր՝ կահավորված տեսահսկման համակարգերով: Սույն կետով նախատեսված մուտքի կետերը կարող են կահավորված լինել նաև մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգերով։

(39-րդ կետը խմբ. 14.09.23 N 1533-Ն)

39.1. Այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված չեն մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, հաշվառում անցած ուղևորների մուտքն ավիացիոն անվտանգության հսկողության գոտի պետք է իրականացվի նրանց ճամփորդական փաստաթղթերի և նստեցման կտրոնի տվյալների նույնականացումից հետո, իսկ այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված են մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, վերը նշված գործընթացն իրականացվում է համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորման միջոցով՝ համապատասխան չվերթի տվյալների համադրման եղանակով։

(39.1-ին կետը լրաց. 14.09.23 N 1533-Ն)

39.2. Հաշվի առնելով օդանավակայանի առանձնահատկությունները, մեկնող ուղևորների և կատարվող չվերթերի քանակը` օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներում կարող են տեղաբաշխվել ուղևորների զննման մեկ կամ մի քանի կետեր: Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների մուտքերում պետք է տեղադրվեն «Ավիացիոն անվտանգության հսկողության գոտի», իսկ զննման կետերի մուտքի մոտ՝ «Զննման կետ» ցուցանակները։

(39.2-րդ կետը լրաց. 14.09.23 N 1533-Ն)

40. Զննման կետը ներառում է`

ա) ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, որը կահավորված է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով, և որտեղ առկա է ուղևորների անձնական զննման սենյակ,

բ) ուղեբեռի զննման համար նախատեսված ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության հսկողության տեղամաս, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների հսկիչ-անցագրային կետեր, որոնք կահավորված են ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով՝ ուղեբեռի, բեռների, փոստի, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման համար:

(40-րդ կետը փոփ. 03.12.15 N 1424-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

41. Զննման կետը պետք է ունենա հուսալի փականներով փակվող և պահպանության ազդասարքով կահավորված մուտքի և ելքի դռներ` զննման կետով հսկողության գոտի բռնի ներթափանցումը կանխելու համար, իսկ զննման կետի անցամասի լայնությունը պետք է ապահովի միայն մեկ մարդու անցումը:

42. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության գոտին բաղկացած է մի քանի զննման կետերից, ապա դրանցից մեկը դարձվում է պահեստային` չնախատեսված իրավիճակների դեպքերում ուղևորների հոսքի կարգավորման համար և կահավորվում է անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների լրակազմով:

43. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների ընտրությունը և տեղաբաշխումն իրականացվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ստանդարտների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պահանջների համաձայն:

Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների և զննման կետերի տեղաբաշխումը կատարվում է այնպես, որպեսզի ճանապարհողներն ու այլ անձինք հնարավորություն չունենան անարգել շփվելու զննում անցած ուղևորների հետ:

44. Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիները, զննման կետերը և անհատական զննման սենյակները պետք է ապահովվեն այնպիսի սանիտարահիգիենիկ պայմաններով, որոնք ներկայացվում են մարդկանց զանգվածային կուտակումներ ունեցող շինություններին, ինչպես նաև ունենան վթարային էլեկտրական լուսավորություն:

45. Զննման կետը պետք է ապահովվի օդանավակայանի փոխգործակցող ծառայությունների` ուղևորների հաշվառման և գրանցման, փոխադրումների ծառայությունների, սահմանային և մաքսային ծառայությունների և ոստիկանության գծային բաժնի հետ հեռախոսային ու շարժական կապի միջոցներով, տեսահսկման սարքավորումներով։ Զննման կետերում պետք է տեղադրվեն ազդարարման թաքնված ազդասարքեր, որպեսզի անհրաժեշտության դեպքում աշխատողն առանց իր վրա ուշադրություն հրավիրելու գործողության մեջ դնի ազդասարքը։ Ազդասարքը պետք է միացված լինի անվտանգության կառավարման կենտրոնին, որն ազդասարքից ազդանշանն ստանալուն պես պետք է համակարգի արագ արձագանքման աշխատանքները:

(45-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

46. Զննման կետն ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումներով կահավորելու ժամանակ պետք է հաշվի առնել օդանավակայանի հանդերձման ռադիոհաճախականությունները, այդ հաճախականությունների աղբյուրների հզորությունը և այլ գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումների բնականոն աշխատանքի վրա:

47. Ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորների համար օդանավակայաններում կազմակերպվում են ստերիլ գոտիներ: Ստերիլ գոտիներում ուղևորների ժամանակավորապես գտնվելու համար դրանք ապահովվում են պատշաճ պայմաններով` նստատեղերով, հարդարման սենյակներով, ըմպելիքների վաճառքի ավտոմատներով և այլն:

48. Սահմանված կարգով հաշվառում և գրանցում անցած ուղևորները, անձը հաստատող փաստաթղթի և օդանավ նստեցման կտրոնի նույնականացումից կամ համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորումից հետո, անցնում են ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներ։ Առանց զննման` ուղևորների և օդանավակայանի սպասարկող անձնակազմի մուտքը ստերիլ գոտիներ խստիվ արգելվում է:

(48-րդ կետը խմբ. 14.09.23 N 1533-Ն)

49. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում հասարակական անվտանգության ապահովման, հնարավոր իրավախախտումների կանխման ու խափանման նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեսադիտման սարքավորումների միջոցով իրականացնում է ուղևորների, այլ անձանց և տրանսպորտային միջոցների շարժի դիտարկումներ և տեսահսկողություն։ Տեսադիտման սարքավորումները տնօրինողն ապահովում է օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում տեղադրված տեսադիտման սարքավորումներին հասանելիությունը ոստիկանության համար:

(49-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

49.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում (վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում, ընդհանուր սրահներում) ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվում է աշխատողների և տրանսպորտային միջոցների շարժերի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման բոլոր գործընթացների դիտարկում և տեսահսկում` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից, անվտանգության կառավարման կենտրոնների միջոցով:

(49.1-ին կետը լրաց. 08.11.12 N 1434-Ն)

49.2. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անվտանգության կառավարման կենտրոնների կողմից աշխատողների և տրանսպորտային միջոցների շարժերի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման բոլոր գործընթացների նկատմամբ իրականացված տեսագրությունները պահպանվում են մինչև 30 օր ժամկետով:

(49.2-րդ կետը լրաց. 08.11.12 N 1434-Ն)

49.3. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անվտանգության կառավարման կենտրոնների կողմից իրականացված տեսագրությունները կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(49.3-րդ կետը լրաց. 08.11.12 N 1434-Ն)

 

IV. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

50. Օդանավակայաններում զննումն իրականացնում են ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողները, որոնք պետք է համապատասխանեն սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին:

51. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողների թիվը որոշում է օդանավակայանի գործադիր մարմինը` ելնելով ուղևորների փոխադրման ծավալից, շահագործվող օդանավերի տիպերից, զննման կետերի տեխնիկական զինվածությունից և օդանավակայանի աշխատանքային ռեժիմից:

52. Օդանավակայաններում հաշվառում և գրանցում անցած ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների, բեռի, փոստի, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման նպատակով յուրաքանչյուր զննման կետում հերթափոխի պետը (տեղակալը) նշանակում է ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների հերթափոխի խմբեր` կազմված զննման գործընթաց իրականացնող աշխատողներից:

(52-րդ կետը խմբ. 23.02.06 N 193-Ն, լրաց. 22.02.07 N 230-Ն, խմբ. 28.04.11 N 534-Ն, խմբ., փոփ. 08.11.12 N 1434-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

52.1. Ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխները ղեկավարում են հերթափոխերի պետերը, ովքեր կազմակերպում են հերթափոխի աշխատանքը, հերթափոխի աշխատողներից նշանակում են զննման կետերի խմբերի ավագներին և աշխատողներին, վերահսկողություն են իրականացնում զննման կետերի խմբերի աշխատանքների նկատմամբ։ Ուղևորների, նրանց ձեռքի իրերի զննման գործընթացի իրականացման համար ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխի պետի կողմից նշանակվում է զննման օպերատորներից բաղկացած խումբ, որոնց միջև տեխնոլոգիական պարտականությունները բաշխվում են հետևյալ կերպ՝

1) խմբի ավագն ավիացիոն անվտանգության հuկողության տեխնիկական սարքավորումներն սպասարկող մաuնագետի հետ միասին uտուգում է uարքավորումների տեխնիկական վիճակը, ղեկավարում խմբի աշխատանքը, համագործակցում ուղևորներին սպասարկող այլ ծառայությունների հետ, կազմում է հայտնաբերված արգելված առարկաների մաuին արձանագրությունները, մաuնակցում ուղևորների uպաuարկման տեխնոլոգիական գործընթացին, անհրաժեշտության դեպքում մաuնակցում է ուղևորների անհատական զննմանը, կանխում զննում չանցած ուղևորների մուտքն uտերիլ գոտի.

2) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում հսկողություն իրականացնող տեսուչը՝

ա. ստուգում է ավիացիոն անվտանգության հսկողության գոտի մուտք գործող հաշվառված ուղևորների ճամփորդական փաստաթղթերը և նստեցման կտրոնն այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված չեն մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր,

բ. հսկողություն է իրականացնում համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորման գործընթացի նկատմամբ այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված են մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր,

գ. իրականացնում է ավիացիոն անվտանգության հսկողության գոտու ծառայողական մուտքի կետում աշխատողների անցագրերի և օդանավի անձնակազմի՝ տվյալ չվերթի օդանավի գլխավոր հայտարարագրի, վկայականների (թռիչքային անցագիր) և անձնագրերի նույնականացում.

3) N 1 տեuուչը մշտապես գտնվում է զննման կետի սկզբնամասում՝ զննման սարքավորման առջևում. նա կարգավորում է ուղևորահոսքը, ուղևորներին իրազեկում է ավիացիոն անվտանգության հuկողության ընթացակարգի անհրաժեշտության և այն անցնելու կարգի մաuին, հարցում է կատարում ուղևորներին նրանց մոտ մետաղյա իրերի ու առարկաների, էլեկտրական սարքավորումների, բջջային հեռախոսների, ինչպես նաև օդանավով փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի մասին և, եթե այդպիսի առարկաներ կամ իրեր կան տվյալ ուղևորի մոտ, ապա առաջարկում է դրանք դնել զննման համար նախատեսված տարայի մեջ և ներկայացնել զննման, որից հետո ուղևորին հրավիրում է անցնելու զննման ընթացակարգ՝ անշարժ մետաղափնտրիչ կամրջակի միջով.

4) N 2 տեuուչը՝ զննող օպերատորը, զննում է ձեռքի իրերի պարունակությունը՝ ռենտգենահեռուuտատեuային uարքավորման միջոցով, հետևելով ռենտգենահեռուuտատեuային uարքավորման մոնիթորին պատկերված առարկաների և իրերի պատկերներին՝ կատարում է այդ պատկերների վերլուծություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ընդունում է որոշում ձեռքի իրերը բացելու և դրանք դիտողական զննման կամ պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող տեխնիկական սարքավորումների միջոցով զննման ենթարկելու մասին.

5) N 3 տեuուչի պարտականությունները կատարում է երկու աշխատող՝ կին և տղամարդ, համապատասխան սեռի անձանց զննելու համար։ N 3 տեuուչն ուղևորին զննում է ձեռքով կամ ձեռքի մետաղափնտրիչով, անհրաժեշտության դեպքում ուղևորին կրկին հրավիրում է անշարժ մետաղափնտրիչով զննման, կատարում է ուղևորի անհատական զննում.

6) N 4 տեսուչը, ուղևորի ձեռքի իրերի զննման արդյունքում N 2 տեuուչի ընդունած որոշման հիման վրա, ուղևորի ներկայությամբ զննում է նրա ձեռքի իրերի պարունակությունը, անհրաժեշտության դեպքում զննում է պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող uարքավորմամբ, մաuնակցում է արգելված առարկաներն ու նյութերը վերցնելու մաuին արձանագրության կազմմանը:

(52.1-ին կետը լրաց. 02.05.19 N 551-Ն, խմբ. 14.09.23 N 1533-Ն)

53. Ռենտգենյան սարքավորումներով ուղևորների ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների զննման գործընթացի իրականացման ընթացքում պետք է պարբերաբար (20 րոպեն մեկ անգամ) իրականացվի հերթափոխի աշխատողների (զննման օպերատորների) տեղափոխություն` տարբեր աշխատանքային դիրքերում: Զննող օպերատորին չի թույլատրվում 20 րոպեից ավելի անընդմեջ հետևել զննման ռենտգենյան սարքավորման էկրանի պատկերներին: Մինչև նրա նույն աշխատանքային դիրքին կրկին վերադառնալը պետք է անցնի առնվազն 40 րոպե:

(53-րդ կետը խմբ. 28.04.11 N 534-Ն)

531. Ուղեբեռների, բեռների և փոստի զննման գործառույթներ իրականացնող զննման օպերատորների թիվը սահմանվում է ելնելով օդանավակայանի ուղեբեռների զննման տեխնոլոգիական առանձնահատկություններից և ուղեբեռների, բեռների, փոստի զննման կետերի քանակից, սակայն ոչ պակաս, քան երկու տեսուչ մեկ զննման կետում:

(531-ին կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

54. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողներն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավերի անձնակազմերի անդամների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման ընթացակարգերի կիրառման ժամանակ իրավունք ունեն`

ա) ուղևորներից պահանջելու պահպանել օդանավակայանում սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման նորմերն ու կանոնները.

բ) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքի մոտ ստուգել ուղևորների ավիատոմսերը և նստեցման կտրոնները, անհրաժեշտության դեպքում նաև նրանց անձնագրերը, ինչպես նաև իրականացնել անցագրային վերահսկողություն:

գ) առաջարկելու ուղևորներին ներկայացնել իրենց մոտ գտնվող այն առարկաներն ու իրերը, որոնց փոխադրումն օդային տրանսպորտով արգելված է.

դ) իրականացնելու ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների զննում և անհատական զննում,

ե) ուղևորներից վերցնելու զննման ընթացքում նրանց մոտ հայտնաբերված այն առարկաներն ու իրերը, որոնց փոխադրումն օդային տրանսպորտով արգելված է` կազմելով համապատասխան արձանագրություն.

զ) զննման կետերում իրականացնելու օդանավակայանի սպասարկող անձնակազմի, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի զննում, իսկ անցագրային կետերում տրանսպորտային միջոցների զննում.

է) օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում սահմանված վարքագծի կանոնների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման կանոնների խախտումներ թույլ տված անձանց հանձնելու ոստիկանությանը:

(54-րդ կետը խմբ. 23.02.06 N 193-Ն, լրաց. 08.11.12 N 1434-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

55. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողները պարտավոր են`

ա) իմանալ և խստորեն կատարել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հիմնարար փաստաթղթերով և սույն կարգով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերն ու կանոնները.

բ) զննման գործընթացն իրականացնել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և սույն կարգի դրույթների համաձայն, ուղևորների սպասարկման ժամանակ լինել ուշադիր և հարգալից նրանց նկատմամբ.

գ) զննումից հրաժարվող ուղևորներին չթույլատրել թռիչքի և հանձնել ոստիկանություն՝ կազմելով սահմանված ձևի արձանագրություն՝ համաձայն N 11 ձևի.

դ) լինել աչալուրջ, անառարկելիորեն կատարել օդանավակայանում սահմանված անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնները.

ե) զննման ընթացքում պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:

(55-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

56. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների այն աշխատողները, որոնց ծառայողական դիրքի չարաշահման կամ զննման գործընթացին անբարեխիղճ մոտեցում ցուցաբերելու հետևանքով օդանավ են փոխադրվել արգելված նյութեր կամ առարկաներ, ենթակա են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

V. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

57. Օդանավակայանում ուղևորները պետք է տեղեկացվեն ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների մասին: Այդ տեղեկատվությունը նրանց հաղորդվում է օդանավակայանի ռադիոբարձրախոսային ցանցով` հայերեն և միջազգայնորեն ընդունված որևէ լեզվով, իսկ ուղևորների հաշվառման ու գրանցման վայրերում և զննման կետերում` տեղադրված ցուցատախտակների միջոցով (ձև 2):

58. Օդանավերի թռիչքների անվտանգության, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքի և առողջության ապահովման նպատակով արգելվում է քաղաքացիական ավիացիայի օդանավերով փոխադրել զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր ու առարկաներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի և կարգի:

59. Ուղևորների կողմից օդանավ արգելված նյութերի ու առարկաների փոխադրումը կամ փոխադրման փորձն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

60. Ուղևորներին խստորեն արգելվում է կողմնակի անձանցից փոխադրման համար ընդունել ծանրոցներ, արկղեր, փաթեթներ և այլ առարկաներ, ինչպես նաև իր ուղեբեռը վստահել (նույնիսկ կարճ ժամանակով) անծանոթ անձանց:

61. Զննման կետերի մուտքերի մոտ պետք է փակցվեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի ցանկը:

 

VI. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԻ, ՈՒՂԵԲԵՌԻ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 02.05.19 N 551-Ն)

(բաժինը խմբ. 08.11.12 N 1434-Ն)

 

62. Զննումը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ է, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների զննման կետերում և նպատակ է հետապնդում նույնականացնելու և (կամ) բացահայտելու դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության ակտերի իրականացման նպատակով:

(62-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

62.1. Զննման ընթացակարգը ներառում է`

1) ուղևորների զննում մետաղափնտրիչ կամրջակով.

2) ուղևորների զննում ձեռքով.

3) ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչով, ընդ որում, ձեռքի մետաղափնտրիչով զննումը կարող է կիրառվել որպես զննման օժանդակ միջոց և չի կարող փոխարինել ձեռքով զննմանը.

4) ուղևորների անհատական զննում.

5) ուղևորների զննում անվտանգության սկաներներով՝ պայմանով, որ պահպանվեն անձանց իրավունքները:

(62.1-ին կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

62.2. Ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացակարգը ներառում է՝

1) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում ռենտգենյան սարքավորումների միջոցով.

2) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում ձեռքով՝ դրանց բացման, ձեռքի իրերի և ուղեբեռի մեջ գտնվող առարկաներն ու իրերը ձեռքով հանելու և դիտողական զննում իրականացնելու միջոցով.

3) զննում պայթուցիկ նյութեր հայտնաբերող և պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումների միջոցով.

4) զննում պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով, ընդ որում, պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումները, ինչպես նաև պայթուցիկ նյութեր հայտնաբերող շները կարող են օգտագործվել որպես զննման օժանդակ միջոցներ:

(62.2-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

62.3. Ավիացիոն անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով օդանավակայաններում կարող է իրականացվել նաև ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի ընտրական զննում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի կրկնակի զննում:

62.4. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն իրականացվում է զննման տեխնիկական սարքավորումների միջոցով: Օդանավակայաններում շահագործվող զննման տեխնիկական սարքավորումներ են`

1) ուղևորների ձեռքի իրերի, ուղեբեռի և բեռների զննման ռենտգենային սարքավորումները.

2) ուղևորների զննման մետաղափնտրիչ կամրջակները.

3) ուղևորների զննման ձեռքի մետաղափնտրիչները.

4) պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումները:

(62.4-րդ կետը փոփ. 02.05.19 N 551-Ն)

62.5. Եթե զննման տեխնիկական սարքավորումներով իրականացված զննման արդյունքում առարկաների և իրերի նշանակությունը կամ պարունակությունն անհասկանալի է, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ձեռքի իրերի զննում` ուղեբեռի բացման միջոցով: Եթե ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացքում հայտնաբերվում են կասկած հարուցող նյութեր կամ իրեր, ապա դրա մասին օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատող ծառայության աշխատողն անհապաղ իրազեկում է իր վերադասին:

62.6. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 551-Ն)

62.7. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 551-Ն)

63. Ուղևորների զննման գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`

1) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում իրականացվում է ուղևորների փաստաթղթերի նույնականացում կամ տվյալների համադրում ավտոմատացված համակարգերի միջոցով, որից հետո ուղևորն անցնում է սահմանային վերահսկողության և զննման ընթացակարգեր.

2) զննման կետում ուղևորին առաջարկվում է իր մոտ գտնվող մետաղյա և մյուս իրերը՝ բանալիներ, կտրիչներ, կոսմետիկական առարկաներ, ծխախոտատուփեր, վերնահագուստ՝ վերարկու, անձրևանոց, բաճկոն, պիջակ, գոտի, անհրաժեշտության դեպքում նաև կոշիկները և այլն, դնել մետաղափնտրիչի մոտ գտնվող տարայի մեջ, որից հետո դրանք անցնում են զննման ընթացակարգ` ռենտգենյան զննման սարքավորման միջոցով, իսկ ուղևորին առաջարկվում է անցնել զննման մետաղափնտրիչ կամրջակի միջով.

3) եթե ուղևորն իր մոտ մետաղյա առարկաներ կամ ձեռքի իրեր չունի, ապա նա միանգամից հրավիրվում է զննման` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով.

4) եթե մետաղափնտրիչ կամրջակով ուղևորի անցնելու դեպքում մետաղափնտրիչն ահազանգում է, ապա այդ դեպքում կիրառվում են զննման հետևյալ մեթոդները՝

ա. ուղևորի զննում՝ ձեռքով, կամ՝

բ. ուղևորի կրկնակի զննում՝ մետաղափնտրիչ կամրջակի միջոցով, ինչպես նաև իրականացվում է ուղևորի կոշիկների զննում՝ այն դեպքերում, եթե մետաղափնտրիչ կամրջակի ահազանգն ստացվել է սարքավորման ներքին գոտուց,

գ. ուղևորի զննում՝ ձեռքի մետաղափնտրիչի միջոցով.

5) այն դեպքերում, երբ մետաղափնտրիչ կամրջակի միջոցով ուղևորի կրկնակի զննման դեպքում մետաղափնտրիչն ահազանգում է, ապա իրականացվում է ուղևորի զննում ձեռքի մետաղափնտրիչի միջոցով և, եթե ձեռքի մետաղափնտրիչի միջոցով զննման դեպքում նորից լսվում է ահազանգ, ապա իրականացվում է տվյալ ուղևորի անհատական զննում կամ զննում անվտանգության սկաների միջոցով.

6) այն դեպքերում, երբ տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում ուղևորի ձեռքի իրերում գտնվող առարկաների կամ նյութերի նշանակությունը կամ պարունակությունն անհասկանալի է, ապա զննող օպերատորը ձեռքի իրերը զննում է ուղևորի ներկայությամբ` դրանց բացման միջոցով, որի դեպքում ուղևորին առաջարկվում է բացել իր ձեռքի իրերը և առնվազն մեկ մետրի չափով հեռու կանգնել դրանցից, որից հետո զննող օպերատորն իրականացնում է բացված ձեռքի իրերի դիտողական զննում.

7) ուղևորների՝ ձեռքով զննման դեպքում իրականացվում են հետևյալ գործողությունները՝

ա. ձեռքով զննվում են ուղևորի մարմինը և հագուստը՝ ձեռքերով շոշափելով առջևից և հետևից,

բ. գլխարկի ձեռքով զննում և մազերի տեսողական կամ ձեռքով զննում,

գ. զգեստի արտաքին մասի ձեռքով զննում՝ հետևյալ հերթականությամբ՝ մեջք, օձիք, դարձածալեր, ուսեր, վերնազգեստի և վերնաշապիկի արտաքին և ներքին գրպաններ, փողկապ կամ վզկապ, թևքեր,

դ. բաճկոնակի, բրդե հյուսված բաճկոնակների՝ ձեռքով զննում` ներառելով գրպանները՝ ուղևորին առաջարկելով դրանք դեպի դուրս շրջել,

ե. վարտիքների և շրջազգեստների գոտիների եզրերի ձեռքով զննում, իսկ ուղևորների վարտիքների և շրջազգեստների գրպանների պարունակությունը զննվում է՝ ուղևորներին առաջարկելով դրանք դեպի դուրս շրջել,

զ. ուղևորների կոշիկները զննվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, ձմեռային կոշիկները կարող են զննվել նաև ձեռքով` հատուկ ուշադրություն դարձնելով բարձրակրունկ և հաստ ներբաններով կոշիկներին,

է. մարմնի կասկածելի կամ անսովոր կառուցվածք ունեցող ուղևորների դեպքում (օրինակ, կասկածելի գիրությունը կամ արտահայտվածությունը) իրականացվում է լրացուցիչ դիտողական զննում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև անհատական զննում կամ զննում անվտանգության սկանների միջոցով.

8) ձեռքով զննումից բացի, բոլոր ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է լրացուցիչ զննվի անվտանգության սկաններով, իսկ պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորմամբ կամ պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով պետք է զննվի ուղևորների առնվազն 5 տոկոսը: Եթե որպես զննման մեթոդ կիրառվում է ուղևորների կրկնակի զննումը՝ մետաղափնտրիչ կամրջակի միջոցով, ապա այն ուղևորների 10-20 տոկոսը, որոնց դեպքում ահազանգել է մետաղափնտրիչ կամրջակը, ենթակա է զննման՝ ձեռքով կամ ուղևորների զննման անվտանգության սկաններով: Նման ուղևորները պետք է ընտրվեն շարունակական պատահականության սկզբունքով։ եթե ուղևորներն անցել են մետաղափնտրիչ կամրջակով, և ահազանգ չի եղել, ապա նման ուղևորների 10-20 տոկոսը ենթակա է զննման՝

ա. անվտանգության սկաններով կամ՝

բ. պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորմամբ, կամ՝

գ. ձեռքով զննման, կամ՝

դ. պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով.

9) ուղևորների զննման տոկոսների չափը հաշվարկվում է անշարժ մետաղափնտրիչ կամրջակի միջով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորի համար: Եթե մեկ ժամվա ընթացքում ակնկալվող ուղևորահոսքը 100 ուղևորից պակաս է, ապա այդ դեպքում պետք է կիրառվի զննված ուղևորների 10 կամ 20 տոկոսի շարունակական պատահական սկզբունքով ընտրական զննման այլ միջոց:

(63-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն, 14.09.23 N 1533-Ն) 

63.1. Բացելու միջոցով ուղևորների ձեռքի իրերի զննումն իրականացվում է հետևյալ կարգով, զննող տեսուչն ուղևորին առաջարկում է բացել իր ձեռքի իրերը, որից հետո ուղևորի ներկայությամբ տեսուչը հերթականությամբ հանում և ստուգում է ձեռքի իրի կամ պայուսակի/տարայի պարունակությունը: Պարունակությունը հանելուց և ստուգելուց հետո կատարվում է դատարկ պայուսակի/տարայի ստուգում, պարզելու համար այն ունի արդյոք պահոցներ կամ երկտակ հատակ, իր ծավալին չհամապատասխանող կշիռ և այլն, իսկ դրանց վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում դատարկ պայուսակը/տարան նորից ենթարկվում է զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով: Զննման ընթացակարգի ավարտից հետո ուղևորի ձեռքի իրը (պայուսակ/տարա) փակվում է և վերադարձվում է ուղևորին` վերջինիս զննում անցնելուց հետո:

63.2. Այն օդանավակայաններում, որտեղ չկան կենսաչափական սարքավորումներ, ուղևորները թույլատրվում են թռիչքի առանց կենսաչափական տվյալներով նույնականացման, իսկ ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման գործընթացն իրականացվում է սույն կարգի 63-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված կարգով:

63.3. Օդանավակայաններում բացման միջոցով ուղևորների ձեռքի իրերի զննումը և ուղևորների անհատական զննումը որպես ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառում կիրառելը նպատակ է հետապնդում հայտնաբերել ուղևորի մոտ օդանավով փոխադրման համար արգելված առարկաները կամ իրերը, ինչպես նաև ոչ մետաղական զենքերն ու պայթուցիկ նյութերը:

63.4. Ուղևորի անհատական զննումն իրականացվում է այն դեպքերում, երբ`

1) ձեռքի մետաղափնտրիչի միջոցով կրկնակի զննման դեպքում նորից լսվում է ահազանգ.

2) ուղևորը փորձում է խուսափել զննումից կամ դրսևորում է այնպիսի վարքագիծ, որը զննող օպերատորի մոտ կասկած է առաջացնում, որ նա փորձում է թաքցնել փոխադրման համար արգելված առարկա կամ իր:

63.5. Պարտադիր կարգով ուղևորի անհատական զննում է կատարվում նաև այն դեպքերում, երբ`

1) ստացվել է ահազանգ` օդանավը զավթելու կամ փախցնելու մասին կամ առկա է նման սպառնալիք, նման դեպքում իրականացվում է բոլոր ուղևորների անհատական զննում.

2) ստացվել է ահազանգ կոնկրետ ուղևորի մոտ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքավորումների ու միացությունների առկայության մասին.

3) ուղևորի մոտ կամ նրա ձեռքի իրերում զննման ընթացքում հայտնաբերվել են զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքավորումներ, նյութեր, միացություններ ու այլ վտանգավոր առարկաներ:

63.6. Կարգի 63.4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում անհատական զննումն իրականացվում է զննման կետում՝ ուղևորին ուղևորահոսքից առանձնացնելով` անհարմարություններ չստեղծելու համար: Մնացած դեպքերով կամ ուղևորների պահանջի ժամանակ անհատական զննումն իրականացվում է դրա համար նախատեսված սենյակում ուղևորի հետ միևնույն սեռի աշխատողի կամ աշխատողների կողմից՝ ըստ տվյալ հերթափոխի ղեկավարության ցուցումի: Արգելվում է մեկ անհատական զննման սենյակում իրականացնել մեկից ավելի ուղևորների համատեղ անհատական զննում:

63.7. Ուղևորի անհատական զննումն իրականացվում է հետևյալ կերպ, ուղևորին առաջարկվում է`

1) դեմքով կանգնել դեպի զննումն իրականացնող աշխատողը.

2) իր մոտ գտնվող իրերը, ինչպիսիք են օրինակ` վերարկուն, գրքերը կամ թերթերը, լուսանկարչական ապարատ, բջջային հեռախոս և այլն` ներկայացնել զննման, եթե կան այդպիսի իրեր կամ առարկաներ, ապա դրանք զննվում են առանձին և վերադարձվում են ուղևորին միայն ուղևորի անհատական զննումն ավարտելուց հետո:

63.8. Անհատական զննումն իրենից ներկայացնում է անհատական զննմանը ենթակա ուղևորի մարմնի և հագուստի ձեռքերով շոշափում առջևից և հետևից, հետևյալ հերթականությամբ`

1) գլխարկի ձեռքով զննում և մազերի տեսողական կամ ձեռքով զննում.

2) զգեստի արտաքին մասի ձեռքով զննում հետևյալ հերթականությամբ (մեջք, օձիք, դարձածալեր, ուսեր, արտաքին և ներքին գրպաններ և թևքեր).

3) փողկապի, գոտու, բաճկոնակի/վերնաշապիկի, բրդե հյուսված բաճկոնակների ձեռքով զննում` ներառելով գրպանները՝ առաջարկելով ուղևորին դրանք դեպի դուրս շրջել.

4) վարտիքների և շրջազգեստների գոտիների եզրերի ձեռքով զննում, իսկ ուղևորի վարտիքների և շրջազգեստների գրպանների պարունակությունը զննվում է ուղևորին առաջարկելով դրանք դեպի դուրս շրջել.

5) ուղևորների կոշիկները զննվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, ձմեռային կոշիկները կարող են զննվել նաև ձեռքով` հատուկ ուշադրություն դարձնելով բարձրակրունկ և հաստ ներբաններով կոշիկներին.

6) անսովոր կամ կասկածելի մարմնի կառուցվածք ունեցող ուղևորների դեպքում (օրինակ կասկածելի գերությունը կամ արտահայտվածությունը) իրականացվում է լրացուցիչ անհատական զննում:

63.9. Ուղևորների անհատական զննման դեպքերում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թևատակերին, կրծքին, ոտքերին և դրանց միջնամասի հատվածին, գոտկատեղին, շրջազգեստի տեսքին (հնարավոր է դրա տակ թաքցված առարկաներ լինեն), կոճամասերին, կոշիկներին:

63.10. Անհատական զննման ընթացքում զննողը տեսուչը պետք է պահպանի հետևյալ կանոնները`

1) լինի քաղաքավարի և բարեհամբույր, ցուցաբերի զգուշություն և հարգալից վերաբերմունք ուղևորի նկատմամբ.

2) զննումն իրականացնի հետևողականորեն, որպեսզի անուշադրության չմատնի զննվող ուղևորի մարմնի կամ հագուստի ոչ մի հատված, ձեռքի իրի կամ ուղեբեռի պարունակությունը.

3) զննման ավարտից հետո շնորհակալություն հայտնի ուղևորին ցուցաբերած համագործակցության համար:

63.11. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում պետք է իրականացվի հաշվառված ուղևորների և նրանց ձեռքի իրերի 10-15 տոկոսի ընտրական զննում: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ահազանգ չառաջացրած ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է զննվի ձեռքի մետաղափնտրիչով՝ պատահական ընտրության սկզբունքով: Այս տոկոսները հաշվառվում են անշարժ մետաղափնտրիչ կամրջակով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորի համար:

(63.11-րդ կետը փոփ. 03.12.15 N 1424-Ն)

64. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի կրկնակի զննում է իրականացվում`

1) ուղևորի մոտ փոխադրման համար արգելված նյութերի և առարկաների առկայության կամ հայտնաբերման, կամ դրանց մասին տեղեկություն ստանալու դեպքում.

2) հաշվառման և գրանցման ընթացակարգերից հետո թռիչքին ուղևորի չներկայանալու դեպքում, երբ օդանավից հանվում է թռիչքին չներկայացած ուղևորի ուղեբեռը.

3) ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների հետ շփման դեպքերում.

4) շահագործողի դիմումների դեպքերում:

64.1. Ելնելով ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների առանձնահատկություններից` ուղևորների զննման ընթացքում պարբերաբար պետք է իրականացվի զննված ուղևորների ընդհանուր թվի առնվազն 20 տոկոսի կրկնակի զննում:

(64.1-ին կետը փոփ. 03.12.15 N 1424-Ն)

65. Ուղևորների կողմից փոխադրման հանձնված ուղեբեռները ենթարկվում են զննման ուղեբեռների զննման կետերում` զննման տեխնիկական սարքավորումների միջոցով: Եթե տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում հնարավոր չէ պարզել կամ կասկածելի է ուղևորի ուղեբեռում գտնվող առարկաների կամ նյութերի նշանակությունը կամ պարունակությունը, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ուղեբեռի զննում` դրանց բացման միջոցով, որը կատարվում է ուղևորի ներկայությամբ:

65.1. Սույն կարգի 65-րդ կետով սահմանված դեպքերում ուղևորին առաջարկվում է բացել իր ուղեբեռը, որից հետո ուղևորի ներկայությամբ տեսուչը հերթականությամբ հանում և ստուգում է ուղեբեռի (պայուսակի/տարայի) պարունակությունը: Պարունակությունը հանելուց և ստուգելուց հետո կատարվում է դատարկ պայուսակի/տարայի ստուգում, պարզելու համար այն ունի արդյոք պահոցներ, երկտակ հատակ, իր ծավալին չհամապատասխանող կշիռ և այլն, իսկ դրանց վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում դատարկ պայուսակը/տարան նորից ենթարկվում է զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով: Զննման ընթացակարգի ավարտից հետո ուղևորի ուղեբեռը (պայուսակ/տարա) փակվում է և ընդունվում է փոխադրման:

65.2. Էլեկտրական սարքավորումները (օրինակ, սափրիչները, ռադիոհաղորդիչները, ժամացույցները, ֆոտոխցիկները, շարժական ստերեոհամակարգերը և դրանց կրիչները, նոութբուքերը, պլանշետները, տեսախցիկները և այլն), որոնց մեջ կարելի է թաքցնել զենք կամ պայթուցիկ սարքավորում, թույլատրվում են փոխադրման՝ դրանց էլեկտրական մարտկոցներն այդ սարքավորումներից հանելու և այդ սարքավորումները տեխնիկական սարքավորումների միջոցով զննելուց հետո՝ համոզվելու համար, որ այդ առարկաները չեն ենթարկվել փոփոխման, չեն պարունակում լրացուցիչ սնուցման մարտկոցներ, միացություններ կամ օրգանական նյութեր: Թույլատրվում է էլեկտրոնային ծխախոտներ փոխադրել միայն ուղևորի ձեռքի իրերում:

(65.2-րդ կետը լրաց. 03.12.15 N 1424-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

65.3. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի 65-րդ կետով սահմանված իրերը կարող են ստուգվել` դրանք պատյաններից հանելու և միացնելու միջոցով` համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են գործարանային համալրմանը:

(65.3-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

65.4. Ուղևորների մոտ գտնվող թերմոսները, գրքերը, անձրևանոցները, ձեռնափայտերը, երաժշտական գործիքները զննման են ենթարկվում տեխնիկական սարքավորումների միջոցով, անհրաժեշտության դեպքում դրանց զննումը կարող է իրականացվել նաև դրանք բացելու (պատյաններ, կաշվից կարված ծածկոցներ), ներսի պարունակությունը, բոլոր փողերն ու փողրակները ստուգման ենթարկելու միջոցով: Կինո- և լուսանկարչական սարքավորումները զննվում են տեսաերիզները հանած վիճակում:

65.5. Ապակե տարաները ենթակա են զննման տեխնիկական միջոցներով, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև դրանց զննում բացման միջոցով: Զննման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տարաների և ապակյա շշերի պարունակության վրա, քանի որ դրանցում կարող են գտնվել հրավտանգ և պայթուցիկ հեղուկներ:

65.6. Մեծ ծավալի ուղեբեռները և ձեռքի իրերը, որոնք հնարավոր չէ զննել ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով կամ դրանց պատկերը էկրանին անճանաչելի է, ենթակա են զննման դրանք բացելու միջոցով:

66. Կենդանիները և թռչունները կարող են ընդունվել փոխադրման՝ որպես ուղեբեռ։ Օդանավերի ուղևորասրահներում կենդանիները և թռչունները կարող են փոխադրվել միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ՝ պահպանելով օդանավերի ուղևորասրահներում փոխադրման ընդունված կենդանիների քաշի վերաբերյալ ավիաընկերության կողմից սահմանված չափանիշները: Որպես ուղեբեռ, ինչպես նաև օդանավ շահագործողի համաձայնությամբ նաև օդանավերի ուղևորասրահներում փոխադրման ընդունված կենդանիները, թռչունները և դրանց փոխադրման համար նախատեսված վանդակները ենթակա են զննման՝ տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում պետք է զննվեն կենդանիները, թռչունները և դրանց վանդակները կամ տարաները՝ դրանք բացելու և դիտողական զննում իրականացնելու միջոցով։ Օդանավերի ուղևորասրահներում կարող են թույլատրվել փոխադրման կույր ուղևորներին ուղեկցող շները՝ պայմանով, որ այդ շներն ունենան վզնոց և դնչկալ:

(66-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

67. Սրտի աշխատանքը խթանող սարքավորումներ կրող ուղևորները ենթարկվում են զննման` առանց զննման տեխնիկական սարքավորումների կիրառման:

68. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացքում հատուկ ուշադրություն պետք է դարձնել`

1) շարժման սահմանափակ կարողություններ ունեցող (հաշմանդամներ) անձանց.

2) մանկական սայլակներում գտնվող նորածիններին և մանկահասակ երեխաներին.

3) հղի կանանց.

4) կրոնական պատկանելության հանգամանքով զննումից հրաժարվող ուղևորների.

5) դիվանագիտական կարգավիճակ ունեցող և բարձրակարգ սպասարկման սրահների ուղևորների.

6) դիվանագիտական ուղեբեռի, փոստի և վալիզներին.

7) վտարված անձանց կամ կալանքի տակ գտնվող ուղևորներին.

8) չուղեկցվող ուղեբեռների զննման ընթացակարգերին:

69. Շարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձինք (հաշմանդամներ) ենթարկվում են զննման տեխնիկական միջոցներով, այնքանով, որքանով հնարավորություն է տալիս տվյալ անձի ֆիզիկական վիճակը: Ընդ որում, զննման ընթացքում նման կարգավիճակ ունեցող ուղևորները պետք է զննվեն ուղևորների ընդհանուր հոսքից առանձին:

69.1. Շարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց (հաշմանդամներ) զննման դեպքերում զննող տեսուչը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի ուղևորի նկատմամբ, ուղևորին դիմի պարզ ու հասկանալի լեզվով, հարցնի ինչով կարող է օգնել և լսի ուղևորի խնդրանքը, բացատրի զննման կարգն ու նպատակը, զննումն իրականացնի այլ ուղևորներից առանձին, մինչև շարժասայլակի, հենափայտերի կամ պատգարակի զննում իրականացնելը համոզվի, որ տվյալ ուղևորը կարող է առանց կողմնակի օգնության կանգնել: Կույր ուղևորների զննման դեպքում մինչև զննման նպատակով ուղեկցող շան շղթան վերցնելը` ուղևորի տեղաշարժի ապահովման համար պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն:

 69.2. Շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղևորների (հաշմանդամներ) շարժասայլակի, հենափայտերի կամ պատգարակի և կույր ուղևորներին ուղեկցող շների զննումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների միջոցով, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են զննվել անհատապես: Կույր ուղևորներին պատկանող ուղեբեռները բացելու միջոցով զննումը կարող է կատարվել միայն երկու այլ ուղևորների ներկայությամբ:

70. Մանկական սայլակներում գտնվող նորածինների զննման դեպքերում մինչև նորածինների զննման անցումը, ծնողներից մեկը պետք է անցնի ուղևորների համար սահմանված զննման ընթացակարգերը, որից հետո կարող է մանկասայլակից վերցնել նորածնին և նրան ներկայացնել զննման: Ընդ որում, նորածինները և մանկահասակ երեխաներն անցնում են զննում ուղևորների համար սահմանված զննման ընթացակարգերով, իսկ մանկական սայլակները ենթարկվում են զննման տեխնիկական սարքավորումներով:

70.1. Հղի կանանց զննումն իրականացվում է ուղևորների զննման համար սահմանված կարգով, սակայն եթե հղի ուղևորը ցանկություն չի հայտնում ենթարկվել զննման տեխնիկական սարքավորումների միջոցով, ապա նա կարող է ենթարկվել անհատական զննման:

70.2. Կրոնական պատկանելության հանգամանքով պայմանավորված, ուղևորների հետ ընդհանուր հոսքում զննումից հրաժարվող ուղևորները ենթակա են անհատական զննման, այլ ուղևորներից առանձին:

70.3. Դիվանագիտական կարգավիճակ ունեցող (բացառությամբ դեսպանների) և բարձրակարգ սպասարկման սրահների ուղևորները ենթակա են զննման ուղևորների համար սահմանված զննման ընթացակարգով:

70.4. Վտարված կամ կալանքի տակ գտնվող ուղևորների զննումն իրականացվում է մինչև տվյալ չվերթի այլ ուղևորների զննումն սկսելը, ընդ որում, նման կարգավիճակի ուղևորները, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը ենթարկվում են զննման ընդհանուր կարգով, անհրաժեշտության դեպքում վտարված կամ կալանքի տակ գտնվող ուղևորները կարող են ենթարկվել անհատական զննման, իսկ նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը կարող են ենթարկվել զննման` դրանք բացելու միջոցով:

70.5. Զննման ընթացակարգեր անցնելուց հրաժարվող ուղևորը չի թույլատրվում թռիչքի. նման ուղևորները, ինչպես նաև այն ուղևորները, որոնց մոտ կամ նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում զննման ընթացքում հայտնաբերվում են օդանավով փոխադրման համար արգելված այնպիսի առարկաներ, իրեր և նյութեր, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է քրեական պատասխանատվություն, հանձնվում են ոստիկանությանը:

(70.5-րդ կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

71. Փոխադրման ընդունված չուղեկցվող ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման: Չուղեկցվող ուղեբեռ է այն ուղեբեռը, որը չի փոխադրվում այն օդանավով, որով մեկնում է այդ ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորը:

71.1. Փոխադրման ընդունված ուղեբեռը համարվում է չուղեկցվող ուղեբեռ, երբ այն`

1) օդանավակայաններում ուղեբեռների սպասարկման ընթացքում սխալմամբ ուղարկվել է դեպի այլ չվերթի օդանավ և հետ է վերադարձվել ուղեբեռների տեսակավորման տեղամաս.

2) ուղեբեռների սպասարկման ընթացքում ժամանակին չի հասցվել օդանավ և հետ է մնացել տվյալ չվերթից.

3) սահմանված կարգով հաշվառվել և ընդունվել է փոխադրման, սակայն տվյալ ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորը չի ներկայացել թռիչքի.

4) ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորը մեկնել է մեկ այլ չվերթով, իսկ նրա կողմից փոխադրման հանձնված ուղեբեռը մնացել է մեկնման օդանավակայանում:

71.2. Փոխադրման ընդունված, սակայն սույն կարգի 71.1-ին կետով սահմանված դեպքերով չվերթից հետ մնացած ուղեբեռները պարտադիր կարգով պետք է ենթարկվեն զննման տեխնիկական սարքավորումներով` առնվազն երկու տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության հերթափոխի ղեկավարի կողմից կազմվում է չուղեկցվող ուղեբեռի զննման մասին արձանագրություն (ձև 9)` նշելով, թե որ չվերթից է հետ մնացել տվյալ ուղեբեռը, հետ մնալու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի հաշվառման կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում և ում կողմից: Արձանագրությունը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին և հանձնվում օդանավակայանի կորած իրերի պահեստ:

71.3. Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են չուղեկցվող ուղեբեռների մատյանում, որը կազմվում և վարվում է ազատ ձևով:

71.4. Ցանկացած չուղեկցվող ուղեբեռ դիտարկվում է որպես կասկածելի և ենթակա է փոխադրման միայն այն դեպքում, երբ հաստատվել է, որ այդ ուղեբեռը պատկանում է կոնկրետ չվերթով մեկնած ուղևորին և ենթարկվել է զննման:

72. Եթե օդանավ շահագործողի կողմից որոշում է ընդունվել սույն կարգի 71.1-ին կետով սահմանված դեպքերով չվերթից հետ մնացած ուղեբեռները որպես չուղեկցող ուղեբեռ փոխադրել մեկ այլ չվերթով, ապա այդ դեպքում չուղեկցվող ուղեբեռը ենթարկվում է զննման, ուղեբեռի վրա փակցվում է չուղեկցվող ուղեբեռի զննման պիտակ, որի վրա նշվում է, թե որ զննման կետում է կատարվել չուղեկցվող ուղեբեռի զննումը, երբ, որ ժամին, որ տեսուչի կողմից և համապատասխան գրանցում է կատարվում չուղեկցվող ուղեբեռների տվյալների գրանցման մատյանում:

72.1. Եթե ուղևորն իր ուղեբեռը հանձնել է փոխադրման, սակայն ինքը չի ներկայացել թռիչքի, ապա նման ուղևորի ուղեբեռը հանվում է օդանավից, ենթարկվում է զննման և հանձնվում է օդանավակայանի համապատասխան պահեստ` պահպանության: Պարտադիր կարգով զննման են ենթակա նաև ժամանող ուղևորների կողմից չստացված կամ չպահանջված ուղեբեռները:Նման դեպքերում ուղեբեռները ենթարկվում են զննման, իսկ ուղեբեռի վրա փակցվում է զննման փաստը հավաստող պիտակ և հանձնվում է օդանավակայանի կորած իրերի պահեստ` պահպանության:

73. Եթե ուղևորը սահմանված կարգով անցել է ուղևորների սպասարկման ընթացակարգերը, մինչև թռիչքը գտնվել է ստերիլ գոտում և որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից, ապա այդ ուղևորը և նրա ուղեբեռն ավիացիոն անվտանգության ծառայության կողմից հանվում է օդանավից և իր ուղեբեռի հետ միասին հանձնվում է օդանավակայանի ոստիկանության բաժին: Նման ուղևորն իր ուղեբեռի հետ միասին պահվում է օդանավակայանի ոստիկանության բաժնում` մինչև ժամանման օդանավակայանում տվյալ չվերթի օդանավի վայրէջքը:

Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև օդանավի թռիչքը գտնվել է օդանավում և որոշել է հրաժարվել թռիչքից, ապա այդ ուղևորն իր ձեռքի իրերի հետ միասին ավիացիոն անվտանգության ծառայության կողմից հանվում է օդանավից, օդանավից հանվում է նաև նրա ուղեբեռը, և ուղևորն իր ձեռքի իրերի ու ուղեբեռի հետ հանձնվում է օդանավակայանի ոստիկանության բաժին և, ելնելով ավիացիոն անվտանգության ապահովման նկատառումներից, զննվում են օդանավում ուղևորի նստատեղի շարքի, դիմացի և հետևի շարքերի նստատեղերը, դրանց տակի հատվածները, գրպանիկները, նստատեղի գլխավերևի ձեռքի իրերի պահոցները՝ կատարելով նաև մոտակա շարքերում գտնվող ուղևորների ձեռքի իրերի նույնականացում։ Զննման գործընթացը կարող է իրականացվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննող օպերատորների կամ օդանավի հրամանատարի համաձայնությամբ՝ օդանավի անձնակազմի նշանակված անդամների կողմից՝ կազմելով համապատասխան արձանագրություն (N 10 ձև)՝ երեք օրինակից, որոնցից մեկ օրինակը մնում է օդանավում, երկրորդը՝ ավիաընկերության օդանավակայանային ներկայացուցչի մոտ, իսկ երրորդ օրինակը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում:

(73-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

73.1. Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում, սակայն հիվանդության պատճառով անհնար է դառնում նրա թռիչքը շարունակելը, և եթե հիվանդության փաստը գրավոր հաստատվում է օդանավակայանի բժշկական ծառայության կողմից, ապա հիվանդ ուղևորը և նրա ուղեբեռը հանվում են օդանավից, որից հետո կատարվում է օդանավում ուղևորի նստատեղի հատվածի և ձեռքի իրերի տեղամասի զննում` կազմելով համապատասխան արձանագրություն (ձև 10):

73.2. Եթե ուղևորը սահմանված կարգով անցել է հաշվառում, իր ուղեբեռը հանձնել է փոխադրման, գտնվում է զննման կետում, սակայն հրաժարվում է զննման ընթացակարգերն անցնելուց, ինչպես նաև զննման չի ներկայացնում իր ձեռքի իրերը, ապա նման ուղևորը չի թույլատրվում թռիչքի:

74. Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում, սակայն հանվում է օդանավից ազգային անվտանգության, ոստիկանության կամ մաքսային մարմինների կողմից, ապա օդանավից դուրս է բերվում նաև այդ ուղևորի ուղեբեռը և հանձնվում է համապատասխան մարմիններին, որից հետո կատարվում է օդանավում ուղևորի նստատեղի հատվածի և ձեռքի իրերի տեղամասի զննում` կազմելով համապատասխան արձանագրություն (ձև 10):

75. Ստերիլ գոտուց մինչև օդանավ նստեցումը զննված մեկնող ուղևորի նկատմամբ հսկողությունն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության և փոխադրումների ծառայությունների աշխատողների կողմից:

(75-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

75.1. Զննված մեկնող ուղևորները չպետք է խառնվեն ժամանող ուղևորների հետ, և պետք է բացառվի զննում անցած ուղևորի շփումը նման զննում չանցած ուղևորների, այլ անձանց և տվյալ չվերթի սպասարկման գործընթացին առնչություն չունեցող աշխատողների հետ: Եթե տեղի է ունեցել զննված մեկնող ուղևորների և չզննված անձանց շփում, ապա դրա հայտնաբերման կամ կասկածի դեպքում պետք է իրականացնել հետևյալ գործողությունները՝

1) օդանավակայանների այն տեղամասերում, որտեղ շփման փաստը տեղի է ունեցել կամ կասկածելի է, պետք է ազատվի մարդկանցից, որից հետո պետք է անցկացվի այդ տեղամասերի զննում, որպեսզի ապահովվի, որ դեպի այդ տեղամասեր չներկրվի որևէ արգելված առարկա կամ իր.

2) պետք է իրականացվի օդանավակայանների այդ տեղամասերում գտնվող՝ մեկնող ուղևորների և նրանց ձեռքի ուղեբեռների կրկնակի զննում:

(75.1-ին կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

75.2. Սույն կարգի 75.1-ին կետով սահմանված միջոցառումները չեն կիրառվում այն զննված և մեկնող ուղևորների նկատմամբ, ովքեր շփվել են՝

1) նույն օդանավով մեկնող անձնակազմի անդամների հետ.

2) նույն օդանավով մեկնող տարանցիկ ուղևորների հետ.

3) լիազոր մարմնի կողմից պաշտոնապես զննումից ազատված այլ անձանց հետ:

(75.2-րդ կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

75.3. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները, օդանավակայանային ծառայությունների և օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողները, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ստացած այցելուները, ինչպես նաև նրանց կողմից օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտի տարվող աշխատանքային գործիքները, առարկաները, իրերը և նյութերը ենթակա են զննման՝ ընդհանուր հիմունքներով:

(75.3-րդ կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

 76. Այն դեպքերում, երբ, ելնելով եղանակային պայմաններից կամ այլ արտակարգ իրավիճակներից, մեկ օդանավակայանում հաշվառում և զննում անցած ուղևորներն ու նրանց ուղեբեռները պետք է տարվեն այլ օդանավակայան թռիչքի, այդ դեպքում այն տրանսպորտային միջոցների բեռնային տեղամասերը, որտեղ բարձված են ուղևորների ուղեբեռը, պետք է փակվեն ու կնքվեն զննում իրականացրած օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից և ուղեկցվեն մինչև մեկնման օդանավակայան, ավիացիոն անվտանգության կողմից պարտադիր կարգով պետք է իրականացվի նաև այլ օդանավակայան տարվող ուղևորների ուղեկցում:

76.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով հատուկ վերահսկելի գոտու հսկիչ-անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննում իրականացնելու ընթացքում տրանսպորտային միջոցում չպետք է գտնվեն ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ։ Տրանսպորտային միջոցի վարորդի կամ դրանում գտնվող այլ անձանց անձնական իրերը վարորդի և այլ անձանց հետ միասին պետք է ենթարկվեն զննման՝ ընդհանուր հիմունքներով։ Տրանսպորտային միջոցի զննման դեպքում զննումն իրականացվում է զննող տեսուչի կողմից զննվող տեղամասերի կամային ընտրությամբ կամ անկանխատեսելիության սկզբունքով։ Զննման ենթակա են տրանսպորտային միջոցի հետևյալ հատվածները՝

1) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը.

2) նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի ներքին հատվածը և ոտնափոսերը.

3) բեռնախցիկը, թափքը.

4) անվադողերի հարակից վայրերը.

5) շարժիչի հատվածը.

6) տրանսպորտային միջոցի ներքին հատվածն ամբողջությամբ.

7) տրանսպորտային միջոցի ցանկացած այլ լրացուցիչ հատված:

(76.1-ին կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

76.2. Տրանսպորտային միջոցների զննումն իրականացվում է դրանց զննման ենթակա հատվածների դիտողական զննման միջոցով և պայթուցիկ նյութեր հայտնաբերող շների միջոցով։ Ձեռքով զննելու ժամանակ մանրամասն ուսումնասիրվում է զննման համար ընտրված տրանսպորտային միջոցի համապատասխան տեղամասը և դրա պարունակությունը՝ համոզվելու համար, որ այդ տեղամասերում չեն պահվում արգելված առարկաներ կամ իրեր։ Դիտողական զննման ժամանակ զննվում են տրանսպորտային միջոցների այն հատվածները, որոնք բաց և տեսանելի են, կամ կարելի է բացել և դիտողական զննում իրականացնել։ Տրանսպորտային միջոցի ներքին հատվածը պետք է զննվի հայելիների և լուսավորող սարքերի միջոցով։

(76.2-րդ կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

76.3. եթե տրանսպորտային միջոցների որոշակի հատվածներ կապարակնքված են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից ավիացիոն անվտանգության ծառայության կապարակնիքով կամ օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտում գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից, և այդ կապարակնիքները գրանցված են ավիացիոն անվտանգության ծառայության համապատասխան փաստաթղթերում, ապա դրանք կարող են չբացվել, եթե չունեն վնասվածքներ կամ բացելու փորձի հետքեր, իսկ եթե կապարակնիքներն ունեն վնասվածքներ, կամ կապարակնիքի համարանիշը չի համապատասխանում համապատասխան փաստաթղթերում նշված կապարակնիքի համարանիշին, ապա նման տրանսպորտային միջոցների մուտքը հատուկ վերահսկելի գոտի արգելվում է։

(76.3-րդ կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

76.4. Տրանսպորտային միջոցների զննումից հետո դրանց զննման արդյունքների մասին գրառում է կատարվում հսկիչ-անցագրային կետի համապատասխան մատյանում:

(76.4-րդ կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

76.5. Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների դիմումների առկայության դեպքում (օրինակ, պետական կարիքների համար) քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի ղեկավարը կարող է տրանսպորտային միջոցներն ազատել զննման ընթացակարգերից: Զննումից կարող են ազատվել նաև այն տրանսպորտային միջոցները, որոնց նկատմամբ զննման ընթացակարգերի կիրառումը բացասական ազդեցություն կարող է ունենալ օդանավակայանի անվտանգ շահագործման վրա, օրինակ, վթարափրկարարական ծառայության տրանսպորտային միջոցները, որոնք մեկնում են վթարի վայր:

(76.5-րդ կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

(բաժինը խմբ. 08.11.12 N 1434-Ն)

 

VII. ՕԴԱՆԱՎՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը լրաց. 02.05.19 N 551-Ն)

 

77. Ուղևորներին, օդանավերի անձնակազմերի անդամներին, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողներին արգելվում է օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորային սրահներ մուտք գործելիս իրենց մոտ կամ ձեռքի իրերում ունենալ ու տանել փոխադրման համար արգելված առարկաներ, նյութեր և միացություններ կամ դրանցով հանդերձված առարկաներ:

(77-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

78. Քաղաքացիական օդանավերով փոխադրման համար հաշվառված ուղևորների ընդհանուր հոսքում արգելվում է օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների, նյութերի, միացությունների և սարքավորումների, ինչպես նաև դրանցով հանդերձված առարկաների ու իրերի ձևակերպումը:

(78-րդ կետը խմբ. 28.04.11 N 534-Ն)

79. Վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված առարկաները, նյութերը, միացությունները և սարքավորումները, ինչպես նաև դրանցով հանդերձված առարկաներն ու իրերը փոխադրվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի, Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի (ԴՈԿ. 9284 A N (905), Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Վարակիչ նյութերի տեղափոխման կանոնների և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների դրույթներով սահմանված կարգով։

(79-րդ կետը խմբ. 28.04.11 N 534-Ն, 02.05.19 N 551-Ն)

80. Օդանավերի թռիչքների համար վտանգ ներկայացնող առարկաների և նյութերի օդային տրանսպորտով փոխադրման արգելումը նպատակ ունի ապահովելու օդանավակայաններից թռիչքներ իրականացնող օդանավերի թռիչքների անվտանգությունը, պահպանելու ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքն ու առողջությունը, կանխելու քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ուղղված անօրինական միջամտության ակտերը:

81. Օդանավակայաններից մեկնող ուղևորներն օդանավակայանների ռադիոբարձրախոսային ցանցով և ուղևորների հաշվառման ու գրանցման կետերում տեղադրված ցուցանակների միջոցով պետք է տեղեկացվեն սույն կարգի 82-րդ կետով նախատեսված` օդանավով ուղևորների ձեռքի իրերում և ուղեբեռում  փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի մասին, ինչպես նաև արգելված առարկաների ու նյութերի փոխադրման կամ փոխադրման փորձի դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

(81-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

82. Ուղևորներին, օդանավերի անձնակազմերի անդամներին, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ու պետական կառավարման համակարգի մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատողներին արգելվում է իրենց ձեռքի իրերում օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորային սրահներ տանել հետևյալ առարկաները, իրերը, նյութերը, միացություններն ու սարքավորումները՝

ա) հրազեն և մարտական սարքավորումներ` ակոսավոր զենք` ինքնաձիգ հրացաններ, հարպուններ, տեգ նետող հրացաններ, օդամղիչ հրացաններ, կոտորակային հրացաններ, կարաբիններ, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների ատրճանակներ, ռևոլվերներ, դրանց պահեստամասերը, ազդանշանային հրթիռանետներ, շինարարական ատրճանակներ, ստորջրյա որսի համար նախատեսված հրացաններ, օդաճնշիչ և գազային զենքեր, որսորդական հրացաններ, դրանց փամփուշտները, նյարդակաթվածահարային, արցունքաբեր, թունավոր և ուժեղ ներգործող գազերով փամփուշտներ ու գլանանոթներ, շշմեցնող և շոկ առաջացնող սարքեր, հարվածակոտորակային զենք, մարտական փամփուշտներ, կենդանիներին հանգստացնելու համար նախատեսված փամփուշտներ, որսորդական փամփուշտների պատիճներ, բոլոր տեսակների հրազենների նմանակները, այդ թվում՝ նաև խաղալիքները,

բ) սառը զենք, ծակող (կտրող) և սրածայր առարկաներ` երկարաշեղբ սառը զենք, դաշույններ, սվինադաշույններ, սուսերիկներ, սրեր, թրեր, նետողական զենքեր (արբալետներ), 6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող սայրով հետևյալ տեսակների դանակները՝ ներս քաշվող շեղբով գրասենյակային դանակներ, ազգային հուշանվեր դանակներ, հերձադանակներ, զորային դանակներ, դեսանտային դանակներ, ֆիննական դանակներ, ազգային դանակներ, նետող շեղբով դանակներ, մարզական սևեռիչ-կողպեքներով դանակներ, բոլոր տեսակների ինքնաշեն ու գործարանային արտադրության դանակներ, ինչպես նաև ածելիներ, կացիններ, մաչետներ, լախտեր, ձողանետիչներ, արևելյան մենամարտերի համար նախատեսված սառը զենքեր, շղթաներ, նետման համար նախատեսված աստղիկներ, դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր, աշխատանքային գործիքներ` բոլոր տեսակների սղոցներ, մուրճեր, ուրագներ, ձեռքի գայլիկոններ և շաղափներ, խարտոցներ, զոդման լամպեր, ավտոմեքենաների վերանորոգման գործիքներ, 6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող սայրով մկրատներ, 6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող բռնակով գործիքներ, որոնք հնարավոր է օգտագործել որպես զենք, օրինակ, պտուտակահաններ և հատիչներ,

գ) բութ ծայրով առարկաներ` կիեր, բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, ոստիկանական մահակների բոլոր տեսակները (պինդ և ճկուն), կրոկետային զարկիչներ, կարթաձողեր, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիակներ, ձեռնամարտի միջոցներ` մահակներ, կաստետներ, շղթաներ, նունչակիներ,

դ) պայթուցիկ և բոցավառվող նյութեր` հրապատիճ-դետոնատորներ, դետոնատորներ (պայթուցիչ) և բռնկիչներ, պայթուցիկ նյութեր ու պայթուցիկ սարքեր (ներառյալ շրխկանները և խաղալիք ատրճանակների պիստոնները), բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների վառոդներ` ցանկացած փաթեթավորմամբ ու տարայով` անկախ քանակից, բոլոր նմուշների ճայթիչ-պատիճներ, կրակահաղորդ և ճայթեցնող քուղեր, հաստիքային ռազմամթերքի ճայթիչներ, բոլոր տեսակների ու նմուշների ռազմամթերք, վարժական և ուսումնական ռազմամթերք, տրոտիլ, տոլ, դինամիտ, ամոնալ, դրանցով հանդերձված արդյունաբերական և ռազմական նշանակության այլ նյութեր, հրատեխնիկական միջոցներ, ծխափամփուշտներ, պայթաղյուսիկներ, երկաթուղային ճայթուկներ, բենգալյան կրակներ, հրավառության կրակներ, լուսավորող հրթիռների բոլոր տեսակները, բոցավառվող հեղուկ վառելանյութեր` բենզին, դիզելային վառելիք, կրակվառիչի լցավորման հեղուկ, սպիրտ, էթանոլ, գազ և գազային գլանանոթներ, բութան, պրոպան, ացետիլեն, մեծ ծավալով թթվածին, նռնակների բոլոր տեսակները, ականներ և ռազմական նշանակության այլ պայթուցիկ սարքեր, թերմիտային լուցկի, պայթուցիկ նյութերի ու սարքերի պատճեններ և նմանակներ, ծխասփյուռ կոներ կամ փամփուշտներ, սկիպիդար, ներկերի լուծիչներ, աերոզոլային ներկ, մանրածախ առևտրի համար նախատեսված շշերով ալկոհոլային խմիչքներ՝ 70 տոկոսից ավելի ալկոհոլի պարունակությամբ,

ե) քիմիական և թունավոր նյութեր, անշարժացնող և անունակ դարձնող քիմիական նյութեր, գազեր, աերոզոլներ, արցունքաբեր գազ, պղպեղի աերոզոլներ` թթուներ և ալկալիներ, քայքայվող կամ սպիտակեցնող նյութեր (քլոր, սնդիկ), կրակմարիչներ, ինֆեկցիոն կամ բիոլոգիական թունավոր նյութեր (ախտահարված արյուն, վիրուսներ, բակտերիաներ), նյութեր, որոնք ունեն ինքնաբռնկման հատկություն, թույներ, բժշկական կամ կոմերցիոն նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ նյութեր (օրինակ` իզոտոպներ),

զ) էլեկտրաշոկային սարքեր` բոլոր տեսակների, մակնիշների, նմուշների էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ,

է) արդյունաբերական և կենցաղային օգտագործման սեղմած գազեր` պրոպան, բութան, ազոտ, նեոն, արգոն, թթվածին, քլոր` բացառությամբ շտապ բժշկական օգնության հաշվարկների կողմից տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակներում բնակչությանն անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու նպատակով թույլատրվող գազերի,

ը) դյուրավառ հեղուկներ` բենզին, գազ, ացետոն, մեթան, մեթիլային սպիրտ, արգելակի հեղուկ, ծծմբածխածին, եթերային յուղեր, նավթամթերքի նմուշներ, օրգանական լուծիչներ, բոլոր տեսակների դյուրավառ (ինքնաբոցավառվող) բաղադրիչներ պարունակող սոսինձներ և հերմետիկ նյութեր,

թ) բոցավառվող կարծր նյութեր` նյութեր, որոնք ջրի ներգործությամբ անջատում են ջերմություն և ինքնաբոցավառվում են` կալիում, նատրիում, մետաղական կալցիում, դրանց համաձուլվածքները, կալցիումի ֆոսֆորիդ և այլ նյութեր, սպիտակ, դեղին, կարմիր ֆոսֆոր ու այն բոլոր նյութերը, որոնք դասվում են բոցավառվող կարծր նյութերի շարքը, արդյունաբերական չոր, կոլոիդային և խոնավ նիտրաթաղանթանյութ` անկախ լուծիչի պարունակությունից,

ժ) թունավոր և ուժեղ ներգործող նյութեր ցանկացած ֆիզիկական վիճակում` անկախ ձևից և որակից` բրուցին, նիկոտին, ստրիխնին, սպիրտ, ֆորմալին, անտիֆրիզ, էթիլենգլիկոն, սնդիկ, ցիանի պատրաստուկներ, փոշեզատիչ, ցիանհալ,

ժա) այրիչ և կոռոզիոն նյութեր` անօրգանական թթուներ, աղաթթու, ծծմբական թթու, ազոտական թթու, դրանց խառնուրդները, ֆտորաջրածնային թթու, բոլոր տեսակների կալիումական, նատրիումական նյութեր, մետաղների խարանման պատրաստուկներ, կուտակչի էլեկտրոլիտ, լաքերի և ներկերի հեռացման քիմիական նյութեր,

ժբ) բոլոր տեսակների ռադիոակտիվ նյութեր` վերոհիշյալ հատկանիշներն ունեցող մյուս բոլոր նյութերն ու միացությունները, առարկաները, ինչպես նաև այն նյութերը, որոնց համար արտադրողը սահմանում է պահպանման, փոխադրման և օգտագործման հատուկ պայմաններ,

ժգ) հեղուկներ, գելեր և աերոզոլներ:

(82-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն, 23.07.09 N 904-Ն, փոփ., լրաց. 28.04.11 N 534-Ն, փոփ. 08.11.12 N 1434-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

82.1. Պայթուցիկ և դյուրավառ նյութերը, միացությունները և սարքավորումները, որոնք կարող են օգտագործվել անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու կամ օդանավերի թռիչքների անվտանգությանն սպառնալիք ստեղծելու համար, արգելվում են փոխադրման ընդունել օդանավի բեռնային տեղամասերում՝ թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով։ Պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների դիմումների առկայության դեպքում (օրինակ, պետական կարիքների համար), քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից տրամադրված վտանգավոր բեռների փոխադրման ազատումների առկայության պայմաններում, օդանավ շահագործողի համաձայնությամբ, վտանգավոր բեռները կարող են փոխադրման ընդունվել գրանցված ուղեբեռում, եթե պահպանվում են ԻԿԱՕ «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով և Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի (ԴՈԿ. 9284 ԱՆ(905) առաջին գլխի 8-րդ մասի 1.1.2-րդ կետով սահմանված պայմանները:

(821-ին կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն, խմբ. 28.04.11 N 534-Ն, 02.05.19 N 551-Ն)

822. Զննման ընթացքում ուղևորների մոտ հայտնաբերված մինչև հարյուր միլիլիտր տարողությամբ հեղուկներ, գելեր և աերոզոլներ պարունակող տարաները զննման կետում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից դրվում են հատուկ այդ նպատակով նախատեսված և ամբողջությամբ փակվող մեկ լիտր ծավալով 20,5 x 20,5 սմ կամ 25 x 15 սմ չափսերով պլաստիկ պարկի մեջ, պարկի վրա փակցվում է «զննված է» պիտակ, որից հետո ուղևորին թույլատրվում է մուտք գործել օդանավակայանի ստերիլ գոտի: Յուրաքանչյուր ուղևորի թույլատրվում է փոխադրել միայն մեկ այդպիսի պլաստիկ պարկ:

(822-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.3. Ուղևորների մոտ հարյուր միլիլիտրից ավելի հեղուկ նյութերի հայտնաբերման դեպքում դրանք վերադարձվում են ուղևորների հարազատներին կամ ճանապարհողներին, իսկ նրանց բացակայության դեպքում դրանք վերցվում են ուղևորից արձանագրությամբ (N 6 ձև), նշված հեղուկ նյութերի նկատմամբ կիրառվում են սույն կարգի 84-րդ, 85-րդ և 86-րդ կետերով սահմանված ընթացակարգերը:

(823-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն, խմբ. 28.04.11 N 534-Ն, 03.12.15 N 1424-Ն)

824. Օդանավակայանների ստերիլ գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ հեղուկ նյութերի փոխադրման սահմանափակումները չեն տարածվում թռիչքների օրերին իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ գտնվող օդանավերի թռիչքային անձնակազմերի անդամների վրա:

(824-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն, խմբ. 28.04.11 N 534-Ն, փոփ. 08.11.12 N 1434-Ն)

825. Օդանավակայանների անմաքս առևտրի կետերում ուղևորների կողմից ձեռք բերված հեղուկները, գելերը և աերոզոլները թույլատրվում է փոխադրել օդանավի ուղևորասրահ, եթե դրանք տեղադրված են չթույլատրված բացումից պաշտպանված պլաստիկ պարկերի (այսուհետ` պլաստիկ պարկեր) մեջ, որոնք օդանավակայանների անմաքս առևտրի կետերից գնումներ կատարած ուղևորներին հատկացնում են այդ կետերի աշխատողները՝ գնումների համար վճարումներ իրականացվող գանձարկղերի մոտ:

(825-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

826. Օդանավակայանի անմաքս առևտրի կետերից ձեռք բերված հեղուկ նյութերից բացի պլաստիկ պարկերի մեջ կարող է դրվել միայն վճարման անդորրագրի կտրոնը: Այն պետք է տեղադրվի պլաստիկ պարկի վերևի ձախ անկյունում` այդ նպատակով նախատեսված գրպանիկում՝ այնպես, որ կտրոնի դիմային մասը տեսանելի լինի դրսից: Եթե անդորրագրի կտրոնը չի դրվել պլաստիկ պարկի մեջ կամ այն տեսանելի չէ, այդ դեպքում ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողները մինչև ուղևորների օդանավ նստեցումը պետք է պլաստիկ պարկի գրպանիկում անդորրագիր չունեցող ուղևորին ուղեկցեն անմաքս առևտրի խանութների վճարման կետեր, և հեղուկ նյութերն ու անդորրագրի կտրոնը տեղադրեն մեկ այլ պլաստիկ պարկի մեջ:

(826-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

827. Ուղևորների մոտ գտնվող պլաստիկ պարկերը չպետք է բացվեն մինչև թռիչքի ավարտը, իսկ այն բացելու դեպքում տոպրակի պարունակությունը կարող է վերցվել օդանավի անձնակազմի կողմից և վերադարձվել ուղևորների թռիչքի ավարտից հետո:

(827-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

828. Թռիչքի ընթացքում ուղևորների կողմից օդանավում ձեռք բերված և օգտագործվող հեղուկ նյութերի վրա սույն կարգի դրույթները չեն տարածվում:

(828-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն)

82.9. Օդանավակայաններից մեկնող ուղևորները կարող են՝

1) իրենց ձեռքի իրերում (այդ թվում՝ տարանցիկ և տրանսֆեր ուղևորները) օդանավակայանների հատուկ վերահսկելի (ստերիլ) գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ փոխադրել՝

ա. առաջին անհրաժեշտության պարագաներ, իրեր ու առարկաներ, այդ թվում՝ հագուստ, սննդամթերք, կենցաղային առարկաներ ու իրեր, կանացի պայուսակ, թղթապանակ, հովանոց, վերնահագուստ,

բ. կոսմետիկ պարագաներ, հեղուկներ, գելեր և աերոզոլներ՝ մինչև հարյուր միլիլիտրի չափով, գրքեր, ամսագրեր, լուսանկարչական ապարատ, տեսախցիկ, բջջային հեռախոս, նոութբուք, պլանշետ, փափուկ խաղալիքներ,

գ. սափրվելու համար նախատեսված սրիչներ և պարագաներ, մինչև 6 սանտիմետր երկարություն ունեցող սայրով դանակներ, մկրատներ, մինչև 6 սանտիմետր երկարություն ունեցող բռնակով գործիքներ,

դ. մանկական սնունդ, այնպիսի դեղամիջոցներ և դիետիկ նյութեր, որոնք օդանավով ուղևորման ընթացքում, բժշկական նպատակներից ելնելով, անհրաժեշտ են ուղևորների կյանքի և առողջության համար, մինչև մեկ տարեկան երեխայի մանկական օրորոցներ, ինչպես նաև հաշմանդամների սայլակներ՝ օդանավ շահագործողի համաձայնությամբ.

2) օդանավի ուղևորային սրահներ փոխադրել հետևյալ իրերն ու առարկաները՝

ա. ոչ մեծ չափերի կինոնկարահանման սարքավորումներ,

բ. ռադիո- և հեռուստատեսային սարքավորումներ,

գ. էլեկտրական սարքավորումներ և երաժշտական գործիքներ,

դ. ապակյա, հախճապակյա և կերամիկական իրեր.

3) ուղևորի մոտ կինոնկարահանման, ռադիո-, հեռուստատեսային և էլեկտրական սարքավորումների առկայության դեպքում, օդանավի թռիչքը չխանգարելու նպատակով, ուղևորները պետք է զգուշացվեն թռիչքի ընթացքում օդանավում նման սարքավորումներից օգտվելու անթույլատրելիության մասին: Նշված առարկաների և իրերի ընդհանուր թույլատրելի քաշը և չափերը սահմանում է տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպությունը.

4) այն առարկաներն ու իրերը, որոնք կարող են գործածվել որպես օդանավի անձնակազմի և ուղևորների վրա հարձակման միջոցներ, ինչպես նաև սույն կարգի 82-րդ կետով նախատեսված առարկաները թույլատրվում են փոխադրել միայն որպես ուղեբեռ` ԻԿԱՕ «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով և Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով (ԴՈԿ. 9284 ԱՆ(905) սահմանված կարգով և պայմաններով։ Ուղևորների զննման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված՝ օդանավ փոխադրման համար արգելված այն առարկաներն ու իրերը, որոնք ուղևորները հրաժարվում են վերադարձնել իրենց ճանապարհող հարազատներին կամ հրաժարվում են մասնակցել նման առարկաների կամ իրերի վերցման մասին արձանագրությունների կազմմանը, ապա դրանք ենթակա են ոչնչացման՝ հերթափոխի ավարտից հետո՝ համապատասխան արձանագրություն կազմելու միջոցով:

(829-րդ կետը լրաց. 08.10.08 N 1144-Ն, փոփ. 23.07.09 N 904-Ն, խմբ. 28.04.11 N 534-Ն, 02.05.19 N 551-Ն)

8210. Բոլոր տեսակների հրազենների նմանակները, այդ թվում` խաղալիքները, ինչպես նաև ուղևորի ուղեբեռում հայտնաբերված սառը զենքերը կամ դրանց նմանակները թույլատրվում են
փոխադրման ավիացիոն անվտանգության ծառայության կողմից դրանց պարտադիր զննումից հետո:

(8210-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

8211. Բժշկական նպատակներով՝ փոխներարկման կամ արյունից այլ նյութերի պատրաստման նպատակներով փոխադրման ենթակա արյունը կամ նրա բաղադրիչները, ինչպես նաև ցանկացած հյուսվածքներ կամ օրգաններ, որոնք նախատեսված են տրանսպլանտացիայի համար, քաղաքացիական օդանավերով կարող են փոխադրվել ուղևորի ուղեբեռում՝ ուղեկցող փաստաթղթերի և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» (ԴՈկ. 9284 ԱՆ(905) դրույթներով սահմանված փաթեթավորման պահանջների պահպանման դեպքում:

(8211-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

82.12. Օդանավակայաններից մեկնող ուղևորների ուղեբեռում կարող են փոխադրվել`

1) առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հագուստ, սննդամթերք, կենցաղային առարկաներ ու իրեր.

2) կոսմետիկ պարագաներ, կենցաղային օգտագործման էլեկտրական սարքեր.

3) ածելիներ, 6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող սայրով մկրատներ և դանակներ, ազգային հուշանվեր դանակներ, աշխատանքային գործիքներ (սղոցներ, մուրճեր, ուրագներ, լինգեր, ձեռքի գայլիկոններ, շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր և այլն).

4) ավտոմեքենաների վերանորոգման համար նախատեսված գործիքներ.

5) դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր և ձողեր, բիլիարդի խաղափայտեր (կի), մականներ, թիեր, ձկնորսական կարթեր և կարթաձողեր.

6) բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, բոլոր տեսակի ոստիկանական մահակներ, կրոկետային զարկիչներ, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիեր.

7) զենք ու ռազմամթերք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ հաստատված կանոններով սահմանված կարգով:

(82.12-րդ կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

8213. Ներքոհիշյալ վտանգավոր իրերի փոխադրումը թույլատրվում է օդանավով ուղևորների հաշվառված ուղեբեռում հետևյալ դեպքերում`

 ա) մեկ ուղևորի հաշվարկով մինչև 5 լիտր ծավալով ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 24-70 տոկոu թնդություն ունեցող ալկոհոլ, 70 տոկոuից բարձր թնդություն ունեցող ալկոհոլային խմիչքների (այդ թվում՝ 95-տոկոuանոց uպիրտի) փոխադրումն ուղևորների ուղեբեռում չի թույլատրվում։ Մինչև 24 տոկոu թնդություն ունեցող՝ ալկոհոլ պարունակող խմիչքները չեն ենթարկվում որևէ uահմանափակման և թույլատրվում են փոխադրման ուղևորի ուղեբեռում՝ տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպության կողմից սահմանված ուղեբեռի քաշի և չափերի թույլատրելի պայմաններին համապատասխան,

բ) ոչ ռադիոակտիվ դեղամիջոցները և հարդարանքի միջոցները` ներառյալ աերոզոլները, թույլատրվում են փոխադրման ուղևորների հաշվառված ուղեբեռում 500 մլ չգերազանցող տարաներով` օրինակ մաքրող սպիրտ, 3 տոկոսանոց ջրածնի պերեկիս, «Սոլարկեյն» միջոց, օծանելիք, օդեկոլոն, մազերի լաք, սափրվելու փրփուր, մազերի գել: Յուրաքանչյուր այդպիսի տարա չպետք է գերազանցի 0.5 կգ կամ 0,5 լ, իսկ յուրաքանչյուր ուղևոր իրավունք ունի փոխադրելու նմանատիպ տարաներ` ընդհանուրը 2 կգ կամ 2 լ չափով:

Ուղևորների ուղեբեռում չեն կարող ընդունվել փոխադրման միջատների ոչնչացման համար նախատեսված աերոզոլները, մաշկի խնամքի աերոզոլներ, ներկանյութեր և պղպեղի սփրեյ պարունակող ինքնապաշտպանական աերոզոլները,

գ) թթվածնի բալոնները թույլատրվում են փոխադրման ուղևորների հաշվառված ուղեբեռում միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, ոչ մեծ ծավալի գազանման թթվածնային կամ օդային բալոններով, որոնք նախատեսված են բժշկական նպատակներով օգտագործման համար, ածխածնի երկօքսիդի բալոններ և ոչ մեծ ծավալի ածխաթթու բալոններ (0,5 լ), որոնք նախատեսված են արհեստական վերջույթներն աշխատեցնելու համար:

Բոլոր այլ տեսակների բալոնները, այդ թվում` թթվածնի քիմիական գեներատորները, հեղուկ թթվածնի և սուզակների բալոններն ուղևորների հաշվառված ուղեբեռում փոխադրման ենթակա չեն,

դ) չոր սառույցը թույլատրվում է փոխադրման ուղևորի ձեռքի իրերում մեկ անձի հաշվարկով 2 կգ, իսկ ուղևորների հաշվառված ուղեբեռում միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, մեկ անձի հաշվարկով 2 կգ` պահպանելով փաթեթավորման և անվտանգ փոխադրման պայմանները,

ե) անվտանգ լուցկիները կամ կրակայրիչները թույլատրվում են փոխադրման միայն անձնական օգտագործման նպատակով, չներծծվող հեղուկ վառելիք պարունակող կրակայրիչները (բացառությամբ հեղուկ գազի), ինչպես նաև դրանց լիցքավորման համար նախատեսված վառելիքները և վերալիցքավորող էլեմենտները (բալոնները) արգելվում են փոխադրել թե ուղևորի մոտ, թե նրա ձեռքի իրերում, թե հաշվառված ուղեբեռում,

զ) հիվանդների տեղափոխման համար նախատեսված շարժասայլակ-աթոռներ և այլ շարժական միջոցներ թույլատրվում են փոխադրման միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ: Այն շարժասայլակ-աթոռները և այլ շարժական միջոցները, որոնք աշխատում են փակ (չծորացող) հոսանքի մարտկոցներով, մարտկոցները պետք է լինեն անշարժ ամրացված շարժասայլակին, իսկ հոսանքի միացման տեղերը (կլեմաները) լինեն պաշտպանված կարճ միացման վտանգից:

Օդանավ շահագործողի համաձայնությամբ հաշվառված ուղեբեռում կարող են ընդունվել փոխադրման հիվանդների տեղափոխման համար նախատեսված այն շարժասայլակ-աթոռները և այլ շարժական միջոցները, որոնք աշխատում են բաց (ծորացող) հոսանքի մարտկոցներով` պայմանով, որ շարժասայլակները բարձվեն, բեռնաթափվեն և տեղադրվեն միայն ուղղահայաց դիրքով, իսկ մարտկոցները լինեն անշարժ ամրացված շարժասայլակին, անջատված վիճակում, իսկ հոսանքի միացման տեղերը (կլեմաները) լինեն պաշտպանված կարճ միացման վտանգից: Եթե փոխադրման ընդունված շարժասայլակ-աթոռները և այլ շարժական միջոցները հնարավոր չէ բարձել, բեռնաթափել և տեղադրել միայն ուղղահայաց դիրքով, ապա նման դեպքերում նրանց հոսանքի մարտկոցները հանվում են և տեղափոխվում առանձին` հատուկ փաթեթավորմամբ: Նման փաթեթավորումները պետք է բացառեն մարտկոցի միջից նյութերի արտահոսքը, ինչպես նաև դրանք անհրաժեշտ է անշարժ ամրացնել օդանավի բեռնախցիկում ամրակապման կամ այլ միջոցներով, ամրակապված լինեն ուղղահայաց դիրքով, իսկ հոսանքի միացման տեղերը (կլեմաները) լինեն պաշտպանված կարճ միացման վտանգից և շրջապատված լինեն ներծծող նյութերով՝ բոլոր տեսակի արտահոսքերը կանխելու նպատակով: Նման փաթեթավորումները պետք է մականշված լինեն «Շարժական միջոցի հեղուկ մարտկոց» և «կորոզիոն նյութեր»-ի պիտակներով:

Օդանավի հրամանատարը պետք է տեղեկացվի նշված սարքավորումների կամ մարտկոցների առկայության և դրանց տեղադրման մասին,

է) մազերը գանգրացնող ածխաջրածնային գազ պարունակող սարքերը թույլատրվում են փոխադրման հաշվառված ուղեբեռում մեկ հատ մեկ անձի հաշվարկով, միայն տաքացնող սարքի պահպանիչ գլխիկի առկայության դեպքում: Դրանց լիցքավորման համար նախատեսված միջոցների փոխադրումը հաշվառված ուղեբեռում արգելվում է,

ը) սնդիկային բարոմետրը կամ ջերմաչափը թույլատրվում է փոխադրման միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ ուղևորի հաշվառված ուղեբեռում, եթե փոխադրող ուղևորն օդերևութաբանական պետական լիազոր մարմնի ներկայացուցիչ է: Սնդիկային բարոմետրը կամ ջերմաչափը պետք է փաթեթավորված լինեն ամուր նյութից պատրաստված փաթեթով, որն էլ իր հերթին պետք է ունենա անթափանց ու հերմետիկ ներդիր և բացառի սնդիկի արտահոսքը բեռնային տեղից: Օդանավի հրամանատարը պետք է տեղեկացված լինի օդանավի բեռնախցում սնդիկային բարոմետրի կամ ջերմաչափի առկայության վերաբերյալ,

թ) օդանավ շահագործողի համաձայնությամբ թույլատրվում է փոխադրման ջերմություն անջատող այնպիսի սարքեր, որոնք աշխատում են հոսանքի մարտկոցների միջոցով (օրինակ` ստորջրյա լուսարձակ լապտերներ, զոդման սարքեր և այլն) և գործի դնելիս դրանցից անջատվում է ջերմության այնպիսի քանակ, որը կարող է դառնալ հրդեհի առաջացման պատճառ: Նման սարքերը փոխադրվում են ուղևորի հաշվառված ուղեբեռում, հոսանքի աղբյուրները հանված վիճակում,

ժ) անձնական օգտագործման համար նախատեսված բժշկական սնդիկային ջերմաչափերը թույլատրվում են փոխադրման՝ մեկ անձի հաշվարկով մեկ հատ ջերմաչափ, իր պաշտպանիչ պատյանում:

(8213-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

83. Զննման ընթացքում օդանավերի անձնակազմի անդամների կամ ուղևորների ձեռքի իրերում, ուղեբեռում հայտնաբերվող` օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերը վերցվում են: Դրանք վերցնելու յուրաքանչյուր փաստ ձևակերպվում է համապատասխան արձանագրությամբ (ձև 3) և գրանցվում համապատասխան մատյանում:

(83-րդ կետը լրաց. 08.11.12 N 1434-Ն)

84. Ուղևորներից և անձնակազմի անդամներից վերցված առարկաներն ու նյութերը, որոնք ազատորեն վաճառվում են, բայց սույն կարգի 82-րդ կետով արգելված են օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար, կարող են փոխադրվել որպես ուղեբեռ կամ վերադարձվում են տվյալ ուղևորներին ճանապարհողներին կամ պահպանվում են օդանավակայանի առանձնացված պահեստում:

(84-րդ կետը փոփ. 08.11.12 N 1434-Ն, 03.12.15 N 1424-Ն)

85. Վերցված առարկաներն ու նյութերը պահվում են օդանավակայանի առանձնացված պահեստում մինչև վեց ամիս ժամկետով, իսկ հարյուր միլիլիտրից ավելի հեղուկ նյութերը՝ 10 օր ժամկետով` մինչև դրանց սեփականատերերի կամ նրանց տված լիազորագրերով այլ անձանց կողմից դրանք պահանջելը:

(85-րդ կետը փոփ. 08.11.12 N 1434-Ն, խմբ. 03.12.15 N 1424-Ն)

86. Եթե նշված ժամկետում այդ առարկաներն ու նյութերը հետ չեն պահանջվում, ապա դրանք օդանավակայանի գործադիր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչնչացվում են:

(86-րդ կետը փոփ. 03.12.15 N 1424-Ն)

87. (87-րդ կետն ուժը կորցրել է 08.10.08 N 1144-Ն)

88. Եթե ուղևորը մինչև զննում անցնելը հայտարարում է իր մոտ այնպիսի արգելված առարկաների առկայության մասին, որոնք փոխադրելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվությունների ձևակերպումներ, սակայն այդ առարկան սահմանված կարգով ձևակերպված չէ, ապա նման ուղևորն ուղարկվում է համապատասխան ծառայություններ՝ ձևակերպման համար:

Եթե ուղևորների կամ օդանավերի անձնակազմերի անդամների մոտ, նրանց ձեռքի իրերում կամ ուղեբեռում զննման ընթացքում հայտնաբերվում է զենք, ռազմամթերք, սառը զենք, պայթուցիկ նյութեր և սարքեր, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ապա ուղևորը կամ օդանավի անձնակազմի անդամը չի թույլատրվում թռիչքի, տվյալ անձն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից առանձնացվում և պահվում է հսկողության տակ, դրա մասին անհապաղ հայտնում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, իսկ խախտում թույլ տված անձը և զննման ընթացքում նրա մոտ հայտնաբերված փոխադրման համար արգելված զենքը, ռազմամթերքը, սառը զենքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կազմված հայտնաբերման արձանագրության հետ միասին հանձնվում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժին:

88.1. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության գոտում, սահմանային վերահսկողության և զննման կետերում, անմաքս առևտրի խանութների տարածքներում, մեկնման և ժամանման սրահներում, շարժասանդուղքների տարածքներում ուղևորների թողած առարկաներն ու իրերն աշխատողների կամ ուղևորների կողմից հայտնաբերվելուց հետո պետք է հանձնվեն օդանավակայանի կորած իրերի բաժին:

(88.1-ին կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

(88-րդ կետը խմբ. 28.04.11 N 534-Ն, 08.11.12 N 1434-Ն)

 

VIII. ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

89. Օդանավով զենքի ու ռազմամթերքի թույլատրված փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոններով սահմանված կարգով:

(89-րդ կետը խմբ. 28.04.11 N 534-Ն)

90. Ուղևորների կողմից զենքի հանձնումը նրանց չի ազատում զննման ընդհանուր ընթացակարգից ու ձեռքի իրերը և ուղեբեռը զննման ներկայացնելուց:

91. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական կառավարման այլ մարմինների կողմից հատուկ գործուղված անձինք (հատուկ բեռներ և հատուկ փոստ փոխադրողներ, կալանավորներին, դատապարտված անձանց ուղեկցող զինվորական կարգախմբի անդամներ) իրավունք ունեն թռիչքի ժամանակ օդանավում գտնվելու ծառայողական-հաստիքային հրազենով: Նման կարգավիճակ ունեցող անձինք օդանավակայանի զննման կետում պետք է ներկայացնեն գործուղման թերթիկը և զենք կրելու թույլտվությունը: Նրանք օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատողների կողմից զգուշացվում են օդանավում, առանց օդանավի հրամանատարի հետ համաձայնեցման, զենքի գործադրման անթույլատրելիության մասին:

91.1. Սույն կարգի 91-րդ կետում նշված անձինք, ինչպես նաև զինվորական սուրհանդակային և հատուկ փոստն ուղեկցող անձինք (սուրհանդակներ, ցրիչներ) պետք է օդանավ նստեն նախքան այլ ուղևորների օդանավ նստեցումը:

(91.1-ին կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

92. Օդանավի անձնակազմն իրազեկվում է օդանավում զինված ուղևորների առկայության, օդանավում նրանց զբաղեցրած տեղերի մասին և այդ տվյալները գրանցվում են թռիչքային փաստաթղթերում:

93. Հատուկ և փոստային առաքման բեռները չպետք է պարունակեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ ու իրեր:

94. Զինված անձանց կողմից ուղեկցվող կնքված տարաները, փաթեթները, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, բացելու միջոցով դիտողական զննման ենթակա չեն, դրանց զննումն իրականացվում է բացառապես ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումների միջոցով:

95. Զորային կարգախմբերի (պարեկախմբերի), մարզական թիմերի (պատվիրակությունների), երկրաբանահետախուզական արշավախմբերի և այլոց հրազենն ու սառը զենքը փոխադրման համար ընդունվում են որպես գրանցված ուղեբեռ` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Որպես ուղեբեռ հանձնված զենքը (զենքերը) պետք է լինի (լինեն) պարպված վիճակում` հանդերձված անվտանգության հրահանի փականքներով, փամփուշտները` առանձին փաթեթավորված:

96. Տարաները (կոնտեյներները, ճամպրուկները) պետք է ունենան հուսալի փականներ և լինեն կապարակնքված: Համապատասխան ձևով փաթեթավորված և որպես ուղեբեռ հանձնված զենքը դիտողական զննման ենթակա չէ: Այդպիսի ուղեբեռի զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումների միջոցով: Փաթեթավորված զենքն ու դրա փամփուշտներն օդանավով փոխադրվում են ուղևորների համար անմատչելի տեղում` մեկուսացված ուղեբեռնային և տեխնիկական հատվածամասերում: Նույն կարգով փոխադրվում են մշակութային արժեք ներկայացնող զենքերը, ուսումնական (այդ թվում` նաև թատերական) նպատակով օգտագործվող զենքերը (բուտաֆորները) և որսորդական զենքերը:

 

IX. ՏԱՐԱՆՑԻԿ ԵՎ ՏՐԱՆՍՖԵՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶՆՆՈՒՄԸ

 

97. Օդանավակայաններում տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար պետք է նախատեսվեն սպասասրահներ, որոնք պետք է լինեն համապատասխան ձևով կահավորված ու բացառեն նման ուղևորների շփումները զննում չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:

98. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից մեկնման երկրների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները ճանաչվել են համարժեք ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին: Եթե ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմնի կողմից մեկնման երկրների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ճանաչման գործընթաց չի իրականացվել, ապա բոլոր տարանցիկ և տրանսֆեր ուղևորներն ու նրանց ձեռքի իրերը ենթակա են զննման՝ մինչև օդանավ նստեցումը:

(98-րդ կետը խմբ. 23.07.09 N 904-Ն, 02.05.19 N 551-Ն)

981. (կետն ուժը կորցրել է 02.05.19 N 551-Ն)

982. Եթե տեղի է ունեցել տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփում զննման ընթացակարգ չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ, ինչպես նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները, ապա այդ ուղևորները, մինչև օդանավ նստելը, պետք է ենթարկվեն կրկնակի զննման:

(982-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

98.3. Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա պետք է իրականացվեն տեխնիկական սպասարկման աշխատանքներ, և այն դեպքերում, երբ, ելնելով անվտանգության նկատառումներից, ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պետք է իրականացվի օդանավի զննում:

(983-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

984. Արգելվում է տարանցիկ և տրանսֆեր ուղևորներին, առանց նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի, իջեցնել օդանավից` ուղևորի ավիատոմսում նշված ժամանման օդանավակայանից բացի այլ օդանավակայաններում:

Եթե օդանավերի միջանկյալ կանգառներում մի քանի ուղևոր կամ բոլոր ուղևորները մնացել են օդանավում, ապա նրանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է օդանավի անձնակազմի կողմից: Օդանավի անձնակազմը պետք է հետևի, որպեսզի օդանավից իջնող ուղևորներն իրենց ձեռքի իրերը և այլ առարկաներ չթողնեն օդանավում:

(984-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն, լրաց. 02.05.19 N 551-Ն)

98.5. Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է սահմանվի հսկողություն տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի շարժի նկատմամբ:

(985-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն, խմբ. 02.05.19 N 551-Ն)

986. Եթե տարանցիկ ուղևորներին թույլատրվել է իջնել օդանավից, ապա ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերման նպատակով պետք է իրականացվի օդանավի զննում: Օդանավից իջեցումից հետո տրանզիտ և տրանսֆեր ուղևորները և նրանց ձեռքի իրերը ենթարկվում են զննման:

Եթե տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի ընդհանուր սպասասրահ, իսկ նրանց ուղեբեռը հանվել է օդանավից կամ պետք է փոխադրվի այլ օդանավ, ապա նման ուղևորները և նրանց ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման:

(986-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն, 08.11.12 N 1434-Ն)

987. Տարանցիկ կամ տրանսֆեր չվերթի նկատմամբ վտանգի իրական սպառնալիքի դեպքերում կատարվում է ուղևորների իջեցում, իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների և օդանավի զննում:

(987-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն)

99. Բարձրակարգ uպաuարկման uրահների ուղևորները զննման են ենթարկվում այդ uրահների զննման կետերում` ընդհանուր հիմունքներով։ Սահմանված կարգով զննումից չազատված պաշտոնական պատվիրակությունների, ինչպեu նաև uահմանված կարգով հատուկ վերահuկելի գոտի մուտքի իրավունք ունեցող այլ անձանց (ուղեկցող, դիմավորող, ճանապարհող, արարողակարգերի պաշտոնյաներ), նրանց ձեռքի իրերի ավիացիոն անվտանգության հuկողությունն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

(99-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

100. Հայաuտանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից ազատվում են՝

1) Հայաuտանի Հանրապետության վարչապետը.

2) Հայաuտանի Հանրապետության նախագահը.

3) Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

4) Ամենայն հայոց կաթողիկոuը.

5) Հայաuտանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները.

6) Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված oտարերկրյա պետությունների դեuպանները, oտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաuտանի Հանրապետության դեuպանները.

7) Հայաuտանի Հանրապետության վարչապետի, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաuտանի Հանրապետության նախագահի հրավերով` պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

(100-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

100.1. Հայաuտանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննման ընթացակարգերից քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող են ազատվել Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների հրավերով Հայաuտանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները՝ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կողմից ներկայացված հայտի հիման վրա:

(100.1-ին կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

101. Դիվանագիտական կարգավիճակ ունեցող ուղևորները, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռները ենթակա են զննման` ավիացիոն անվտանգության ապահովման սահմանված կարգով:

Պաշտոնապես ձևակերպված դիվանագիտական բեռները, դիվանագիտական փոստը և հյուպատոսական փոստը ենթակա չեն զննման:

(101-րդ կետը խմբ. 14.10.04 N 1412-Ն, փոփ. 02.05.19 N 551-Ն)

102. Օդանավի անձնակազմի անդամների, բորտուղեկցորդների և սպասարկող անձնակազմի զննումն իրականացվում է օդանավակայանի զննման կետերում՝ սույն կարգի VI գլխով սահմանված զննման ընթացակարգերի համաձայն:

(102-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

103. Ուղևորների ընդհանուր հոսքում հաշմանդամ և հիվանդ ուղևորներն ավիացիոն անվտանգության հսկողություն չեն անցնում: Այս կարգավիճակի ուղևորները զննվում են անհատական կարգով: Նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը զննման է ներկայացվում ուղեկցող անձանց կողմից: Հաշմանդամ կամ հիվանդ ուղևորին ուղեկցող անձինք ավիատոմսի առկայության դեպքում ավիացիոն անվտանգության հսկողություն են անցնում մյուս ուղևորների հետ միաժամանակ` ընդհանուր հիմունքներով:

103.1. Շտապ օգնության մեքենայով դեպի օդանավ փոխադրվող ծանր հիվանդ և անշարժունակ ուղևորների զննումն իրականացվում է շտապ օգնության մեքենայում՝ ձեռքի մետաղափնտրիչով և անհատական զննման միջոցով:

(103.1-ին կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

104. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վտարվող կամ հանձնվող անձինք ավիացիոն անվտանգության հսկողություն են անցնում ուղեկցորդ պահակախմբի կազմի ուղեկցությամբ` մինչև տվյալ չվերթի ուղևորների ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացի սկսումը: ՈՒղեկցորդ պահակախմբին արգելվում է օդանավ տանել գազային հատուկ զենք, որի գործածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ուղևորների առողջության և թռիչքի անվտանգության վրա: Պահակախումբն օդանավ է նստում առաջին հերթին, իջնում` բոլոր ուղևորների իջնելուց հետո:

105. Օդանավի հրամանատարն իրազեկվում է օդանավում ուղեկցվող անձանց գտնվելու և պահակախմբի կազմի մասին, թռիչքային փաստաթղթերում դրա մասին կատարվում է համապատասխան գրանցում:

106. Ուղեկցման համար պատասխանատու մարմինը պետք է ոչ ուշ, քան մեկ օր առաջ օդանավ շահագործողին գրավոր տեղեկացնի փոխադրման օրվա, չվերթի համարի, ուղեկցման պայմանների և ուղեկցվող անձի վտանգավորության աստիճանի մասին:

107. Օդանավ շահագործողը կարող է հրաժարվել հիվանդ ուղևորների, ուղեկցվող և այլ անձանց փոխադրումից, եթե շահագործողի կարծիքով հիմքեր կան կասկածելու, որ նման կարգի ուղևորները կարող են սպառնալ մյուս ուղևորների կյանքին ու առողջությանը կամ թռիչքի անվտանգությանը:

 

X. ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՓՈՍՏԻ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔԱՆԻՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 02.05.19 N 551-Ն)

(գլուխը խմբ. 02.05.19 N 551-Ն)

 

108. Ուղևորային, բեռնային և փոստային օդանավերով փոխադրվող փոստը և սուրհանդակային առաքանիները նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության՝ զննման: Փոստային և սուրհանդակային առաքանիների զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից` օդանավակայանի բեռնային համալիրի տարածքում համապատասխան ձևով սարքավորված զննման տեղամասերում:

109. Փոխադրվող փոստի և սուրհանդակային առաքանիների զննումը պետք է իրականացվի զննման հետևյալ մեթոդներից առնվազն մեկի միջոցով՝

1) ռենտգենյան սարքավորումներով զննում.

2) ձեռքով զննում կամ դիտողական զննում.

3) պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորումներով զննում.

4) պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներով զննում.

5) պայթուցիկ նյութեր հայտնաբերող շներով զննում։

110. Ձեռքով զննման ժամանակ իրականացվում է փոստային առաքանու, այդ թվում՝ դրա ամբողջ պարունակության մանրամասն դիտողական զննում, անհրաժեշտության դեպքում կատարվում է զննում՝ այն բացելու միջոցով: Պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներով զննման ժամանակ զննման են ենթակա փոստային (սուրհանդակային) առաքանու ներքին և արտաքին մակերեսները և փոստային առաքանու պարունակությունից վերցված նմուշները, իսկ դիտողական զննման ժամանակ կատարվում է փոստային (սուրհանդակային) առաքանու մանրամասն տեսողական ստուգում: Դիտողական զննում պետք է իրականացվի միայն այն դեպքերում, երբ այն համատեղվում է զննման այլ մեթոդների հետ, և այն դեպքերում, երբ փոստային (սուրհանդակային) առաքանու բոլոր մասերը տեսանելի են` որևէ միջոցի օգնությամբ կամ առանց դրա: Դիտողական զննում պետք է իրականացվի նաև կենդանի կենդանիների փոխադրումների դեպքերում:

111. Շտապ առաքման ենթակա (մինչև 48 ժամ) փոստային (սուրհանդակային) առաքանիներն ընդունվում են օդանավով փոխադրման՝ միայն այն դեպքում, երբ դրանք ենթարկվել են ավիացիոն անվտանգության հսկողության: Արգելվում է փոստային (սուրհանդակային) առաքանիներում փոխադրման ընդունել հետևյալ առարկաները՝

1) հավաքված կամ չհավաքված պայթուցիկ սարքեր և միացություններ.

2) բոցավառվող սարքեր և դրանց բաղադրամասերը:

111.1. Եթե կան հիմնավոր պատճառներ այն մասին, որ փոստային (սուրհանդակային) առաքանին, որի նկատմամբ իրականացվել են անվտանգության հսկողության միջոցառումներ, ենթարկվել է անօրինական բացման կամ սկսած անվտանգության հսկողության միջոցառումների կիրառման պահից՝ պաշտպանված չի եղել անօրինական միջամտությունից, ապա նախքան օդանավ բարձելը նման փոստային (սուրհանդակային) առաքանիները պետք է նորից ենթարկվեն զննման: Պարտադիր զննման են ենթակա նաև խախտված և ոչ ստանդարտ փաթեթավորմամբ փոստային (սուրհանդակային) առաքանիները: Նման դեպքերում ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է փոստային (սուրհանդակային) մարմնի լիազոր ներկայացուցչի ներկայությամբ:

111.2. Սուրհանդակային առաքանիները (ծանրոցներ, փաթեթներ) փոխադրման ընդունվում են անմիջականորեն առաքիչ-թղթատարից` անձը հաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Յուրաքանչյուր ծանրոցի (փաթեթի) պարունակությունը նշվում է ուղեկցող փաստաթղթերում:

111.3. Քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից կարող են զննումից ազատվել հետևյալ փոստային (սուրհանդակային) առաքանիները՝

1) տարանցիկ փոստը՝ այն պայմանով, որ դա պաշտպանված է անօրինական միջամտությունից և մնում է օդանավում՝ սկսած դրա ժամանման պահից մինչև դա փոխադրող օդանավի մեկնումը.

2) այն փոստային առաքանիները, որոնք ժամանում են մի երկրից, որտեղ դրանք ենթարկվել են անվտանգության միջոցառումների, որոնք ճանաչված են քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից որպես ԻԿԱՕ և ԵԿԱԿ սահմանված ավիացիոն անվտանգության ստանդարտներին համապատասխանող:

 

XI. ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՕԴԱՆԱՎ ՏԱՐՎՈՂ ՍՆՆԴԻ, ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ ՏԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 02.05.19 N 551-Ն)

(գլուխը խմբ. 02.05.19 N 551-Ն)

 

112. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով բոլոր օդանավերը թռիչքից առաջ պետք է ենթարկվեն՝

1) նախաթռիչքային և հետթռիչքային ստուգման՝ օդանավի անձնակազմի կողմից.

2) պարտադիր նախաթռիչքային զննման՝ քաղաքացիական ավիացիայի համակարգի լիազոր մարմնի կողմից իրականացված ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա, եթե իրականացված ռիսկերի գնահատման արդյունքում որոշում է ընդունվել կիրառելու օդանավերի պարտադիր նախաթռիչքային զննում։

112.1. Օդանավի անձնակազմի կողմից օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային ստուգումը նպատակ ունի համոզվելու, որ օդանավում չկան կասկածելի առարկաներ, զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր սարքավորումներ, օդանավով փոխադրման համար արգելված նյութեր, առարկաներ և իրեր։

112.2. Օդանավի անձնակազմի կողմից նախաթռիչքային և հետթռիչքային ստուգումը պետք է իրականացվի օդանավի նախաթռիչքային պատրաստականության աշխատանքների ընթացքում, իսկ հետթռիչքային ստուգումը՝ օդանավից ուղևորների իջեցումից անմիջապես հետո։

112.3. Օդանավի անձնակազմի կողմից օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային ստուգման ժամանակ պետք է իրականացվի օդանավի հետևյալ հասանելի վայրերի դիտողական ստուգում՝

1) ուղևորների նստատեղերի պահոցներ.

2) օդանավի խոհանոց, պահարաններ և սանհանգույցներ.

3) աղբամաններ և պահեստավորման տարաներ.

4) նստատեղերի գրպանիկներ և նստատեղերի տակ գտնվող հատվածներ.

5) օդանավի ուղևորային սրահի և թռիչքային անձնակազմի խցիկի այլ հասանելի տեղեր.

6) օդանավի ուղեբեռների և բեռների համար նախատեսված խցեր (դիտողական ստուգում՝ դրանք օդանավ բարձելուց առաջ, իսկ ուղևորների նստատեղերի տակ պահվող փրկարար բաճկոնների դիտողական ստուգումը պետք է իրականացվի պատահականության սկզբունքով)։

112.4. Շահագործման մեջ գտնվող օդանավը հետադարձ չվերթերի կամ տրանզիտ կանգառների ընթացքում ենթակա է օդանավի անձնակազմի կողմից ստուգման՝ ուղևորների ցած իջնելուց անմիջապես հետո։

112.5. Օդանավի անձնակազմի կողմից օդանավի բոլոր ստուգումները պետք է իրականացվեն օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային գործառույթներում չներգրավված՝ ծառայություն մատուցող անձանց (սպասարկողներ, մաքրողներ, անմաքս խանութների աշխատողներ և այլն)՝ օդանավից դուրս գալուց անմիջապես հետո, և օդանավի ստերիլությունը պետք է պահպանվի մինչև ուղևորների նստեցումն ու օդանավի բեռնման գործընթացն ավարտելը:

112.6. Քաղաքացիական ավիացիայի համակարգի լիազոր մարմնի կողմից իրականացված ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա իրականացվող օդանավի պարտադիր նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության սերտիֆիկացված աշխատողների կողմից։

112.7. Օդանավի պարտադիր նախաթռիչքային զննման ընթացքում իրականացվում է օդանավի ներքին և արտաքին զննում։ Նախաթռիչքային զննումն իրականացվում է ուղևորների նստեցման և օդանավի բեռնման գործընթացից առաջ։

112.8. Օդանավի ներքին զննման ժամանակ կատարվում է օդանավի ներսում՝ ուղևորասրահներում և բեռնային տեղամասերում գտնվող հետևյալ հասանելի տեղամասերի զննում՝

1) ուղևորների նստատեղերի վերևում գտնվող բեռնախցիկներ.

2) օդանավի ուղևորասրահներում գտնվող պահարաններ, զուգարաններ, խոհանոցներ, պահեստարաններ, աղբարկղեր.

3) նստատեղերի թիկնակներ, նստարանների գրպանիկներ և դրանց տակերը.

4) անձնակազմի հանդերձանքի պահարաններ, թռիչքի ընթացքում օդանավերի համար անհրաժեշտ սարքավորումների (վթարափրկարարական) արկղեր և բաժանմունքներ.

5) օդանավի ուղևորային սրահի և թռիչքային անձնակազմի խցիկի այլ հասանելի տեղամասեր։

112.9. Օդանավի արտաքին մասի զննման ժամանակ պետք է զննվեն օդանավի արտաքին մասի և բեռնախցիկի հետևյալ հասանելի տարածքները՝

1) օդանավի ավիավառելիքի, յուղերի և ջրի լցավորման տեղամասեր.

2) օդանավի անիվների տեղամասերի պահոցներ.

3) օդանավի բեռնային տեղամասեր և հարակից տարածքներ.

4) օդանավի բեռնային տեղամասերում գտնվող պահեստարաններ, տարաներ, մետաղյա սեյֆեր:

112.10. Օդանավի արտաքին մասի զննման ժամանակ դեպի մեկ նշանակետ թռիչքների համար պարտադիր զննվում են օդանավի բեռների համար նախատեսված տեղամասերը, որպեսզի համոզվեն, որ այնտեղ չկան այնպիսի իրեր, որոնք չեն պատկանում օդանավի բեռների նախատեսված հատվածին։

112.11. Օդանավի տրանզիտ թռիչքների դեպքում օդանավի բեռների համար նախատեսված տեղամասերը պետք է պաշտպանվեն անօրինական մուտքերից՝ արդեն բեռնված ուղեբեռի և բեռների անձեռնմխելիությունն ապահովելու և համոզված լինելու համար, որ օդանավի բեռների համար նախատեսված տեղամասեր չթույլատրված իրեր չեն ներկրվել:

112.12. Օդանավի անձնակազմի կողմից օդանավի ավիացիոն անվտանգության նպատակով կատարված ստուգումն ավարտելուց հետո ստուգման արդյունքների վերաբերյալ գրառում է կատարվում օդանավի մատյանում, և կազմվում է ստուգման արդյունքների մասին արձանագրություն, որը պետք է պահպանվի օդանավ շահագործողի մոտ՝ 24 ժամվա կամ թռիչքի տևողության ընթացքում, եթե դա ավելի երկար է:

112.13. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության սերտիֆիկացված աշխատողների կողմից իրականացված նախաթռիչքային զննման վերաբերյալ կազմվում է զննման արդյունքների մասին արձանագրություն՝ երկու օրինակից, որոնցից մեկ օրինակը պետք է պահպանվի օդանավ շահագործողի մոտ, երկրորդ օրինակը՝ օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում՝ 24 ժամվա կամ թռիչքի տևողության ընթացքում, եթե դա ավելի երկար է:

113. Օդանավ տարվող սննդամթերքը, օդանավային պիտույքները, օդանավերի մաքրման միջոցները և վաճառքի նպատակով անմաքս առևտրի խանութներ տարվող բոլոր ապրանքները ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության՝ դրանց միջոցով դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ զենքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու նպատակով:

113.1. Օդանավ տարվող սննդամթերքի, օդանավային պիտույքների, օդանավերի մաքրման միջոցների և վաճառքի նպատակով անմաքս առևտրի խանութներ տարվող բոլոր ապրանքների ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է օդանավակայանների զննման կետերում՝ ավիացիոն անվտանգության ծառայության ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների կողմից: Օդանավ տարվող սննդամթերքը զննվում է սննդի արտադրամասի ելքում տեղադրված զննման կետում:

113.2. Սույն կարգով սահմանված զննման ընթացակարգեր չանցած սննդամթերքի փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ արգելվում է:

113.3. Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ուղևորներին և օդանավի անձնակազմին սննդով ապահովելու գործառույթներ, պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության հետևյալ պահանջները՝

1) սննդի արտադրամասի շենքում աշխատող բոլոր անձինք արտադրամաս մուտք գործելիս պետք է ենթարկվեն զննման.

2) սննդի պատրաստման համար նախատեսված խոհանոցային սարքավորումների և պարագաների փոխադրումը սննդի պատրաստման արտադրամաս պետք է թույլատրվի պարտադիր կարգով դրանց զննումից հետո.

3) սննդի պատրաստման համար նախատեսված սննդամթերքի, սննդի պատրաստման համար անհրաժեշտ կիսաֆաբրիկատների, յուղի, ձեթի, մրգի, բանջարեղենի, ջրի, հյութերի, ըմպելիքների, մածուկների և սննդի պատրաստման համար նախատեսված այլ նյութերի փոխադրումը սննդի պատրաստման արտադրամաս պետք է թույլատրվի պարտադիր կարգով դրանց զննումից հետո.

4) մինչև պատրաստի սնունդն օդանավ փոխադրման ենթակա տարաների մեջ տեղադրելը՝ այդ տարաները պետք է ենթարկվեն դիտողական զննման.

5) մինչև օդանավ փոխադրելը` պարտադիր դիտողական զննման են ենթակա նաև պատրաստի սննդի տարաներն օդանավ փոխադրող տրանսպորտային միջոցները:

114. Սննդի արտադրամասում զննման գործառույթներ իրականացնող ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի ներկայությամբ օդանավ տարվող պատրաստի սնունդը տեղադրվում է օդանավում տրվող՝ սննդի համար նախատեսված տարաների մեջ, որոնք տեղադրվում են նախապես զննված՝ օդանավ փոխադրվող բեռնարկղի մեջ, որը դրոշմակնքվում է սննդի արտադրամասի հերթափոխի պետի կողմից` համապատասխան համարանիշ ունեցող դրոշմակնիքով: Սննդի արտադրամասի զննման կետում օդանավ տարվող սննդի բեռնարկղերը ենթարկվում են զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով, դրանց վրա փակցվում է «Զննված է» մակագրությամբ կպչուն պիտակ, այնուհետև բեռնարկղերը տեղադրվում են սնունդն օդանավ փոխադրող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում, որից հետո դրոշմակնքվում են նաև տրանսպորտային միջոցի բեռնախցիկի դռները:

115. Սննդի բեռնարկղերի համար նախատեսված դրոշմակնիքները և կպչուն պիտակները մշտապես պետք է գտնվեն հսկողության տակ:

116. Արտադրամասից մինչև օդանավ սննդի տեղափոխման ընթացքում սննդի բեռնարկղերը պետք է պաշտպանված լինեն չթույլատրված բացումից և վերահսկվեն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից:

117. Օդանավ տարվող օդանավային պիտույքները, օդանավերի մաքրման միջոցները (մաքրող նյութեր, հեղուկներ, մաքրման պարագաներ և միջոցներ), անմաքս առևտրի խանութներ և օդանավ տարվող բոլոր ապրանքները (օրինակ, օդանավում և անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները, կոսմետիկ միջոցները, լրագրերը և այլն), որոնք նախատեսված են օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գտնվող անմաքս առևտրի խանութներում կամ օդանավերում վաճառելու կամ տարածելու համար, ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության՝ դեպի օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելված առարկայի ներկրումը կանխելու համար:

117.1. Սույն կարգով սահմանված զննման ընթացակարգեր չանցած օդանավային պիտույքների, օդանավերի մաքրման միջոցների և վաճառքի նպատակով անմաքս առևտրի խանութներ ու օդանավեր տարվող բոլոր ապրանքների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ արգելվում է:

 

XII. ԲԵՌՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

 

118. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվում է փոխադրման ընդունված բեռների զննում:

119. Օդանավակայաններում փոխադրման ենթակա բեռների ավիացիոն անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները տարածվում են բեռների փոխադրման հետ առնչություն ունեցող փոխադրողների, բեռն առաքողների, բեռների փոխադրման գործառույթներ իրականացնող գործակալների վրա:

120. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են բեռների ընդունման, մշակման, դեպի օդանավ փոխադրման և օդանավ բարձման փուլերում ապահովել ավիացիոն անվտանգության միջոցառումները: Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների խախտման դեպքերում բեռները չպետք է ընդունվեն փոխադրման:

121. Օդանավակայանների գործադիր մարմինները կազմակերպում են փոխադրման ընդունված բեռների նախաթռիչքային զննում, որն իրականացնում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողները:

122. Բեռների նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանների բեռնային համալիրների զննման տեղամասերում` դրանք փոխադրման ընդունելու ժամանակ: Օդանավով փոխադրվող բեռը նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության հետևյալ միջոցառումների կիրառմանը`

ա) զննում` բացելու միջոցով.

բ) հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում.

գ) զննում` փորձարկման խցիկի միջոցով.

դ) զննում` պայթուցիկ նյութերի գազաանալիզատորների և հատուկ վարժեցված շների միջոցով

(122-րդ կետը փոփ. 23.02.06 N 193-Ն, 08.11.12 N 1434-Ն)

123. Զննման ենթարկված բեռները պետք է մշտապես գտնվեն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո: Բեռների հետ համատեղ կամ որպես բեռ փոխադրման ընդունված անձնական իրերը նույնպես ենթակա են զննման:

124. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ և տրանսֆեր բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ և տրանսֆեր բեռները մինչև օդանավ փոխադրելը ենթակա են զննման բեռնային համալիրի զննման կետում: Բոլոր զննված բեռները, այդ թվում՝ տարանցիկ և տրանսֆեր բեռներն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում է սույն կարգի 131.1-ին կետով սահմանված՝ զննման փաստը հավաստող համարանիշով դրոշմակնիք:

(124-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

125. Օդանավակայանների գործադիր մարմինները և փոխադրողներն ապահովում են օդանավով փոխադրման համար ընդունված` մարդկանց կենսաապահովման օրգաններ պարունակող տարաների զննումը: Նմանատիպ տարաների պարունակության նկատմամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դրանք կարող են չընդունվել փոխադրման:

126. N 200 նշագրմամբ բեռների` դիակների, փոխադրման ընդունման դեպքերում կատարվում է բեռի զննում տեխնիկական սարքավորումների միջոցով: Նմանատիպ բեռների փոխադրման ընդունման դեպքերում, նախքան զննումը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողին պետք է ներկայացվեն նոտարական վավերացում ստացած մահվան վկայականի պատճենը: Դիակիզված և համապատասխան տարաներում գտնվող մասունքները ենթակա են զննման` ավիացիոն անվտանգության տեխնիկական սարքավորումների միջոցով:

(126-րդ կետը փոփ. 03.12.15 N 1424-Ն)

127. Եթե փոխադրման ընդունված բեռները հնարավոր չէ զննել ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներով, ապա դրանք պետք է ենթարկվեն դիտողական զննման և մինչև օդանավ փոխադրելն առնվազն 24 ժամ պահվեն օդանավակայանի բեռնային համալիրում:

(127-րդ կետը խմբ. 08.10.08 N 1144-Ն)

128. Բեռների զննման ընթացքում բեռի պարունակության նկատմամբ կասկած առաջանալու դեպքում պետք է կատարվի տվյալ բեռի կրկնակի զննում, համոզվելու համար, որ փոխադրման ընդունված բեռը չի պարունակում օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված իրեր և առարկաներ: Արտաքին փաթեթավորման խախտումներ ունեցող բեռները զննվում են դրանք առաքողի ներկայությամբ:

129. Մինչև օդանավ բեռներն ուղեկցող անձինք և օդանավով փոխադրվող բեռներն ուղեկցող անձինք նույնպես ենթարկվում են զննման:

130. Բեռները զննվում են օդանավակայանի բեռնային համալիրի պատասխանատու աշխատողի ներկայությամբ: Բեռը բեռնային համալիր հասցնելուց հետո, օդանավ բարձելուց 2 ժամ առաջ, բեռնային համալիրի պատասխանատու աշխատողը (բեռնային գործակալը) տեղեկացնում է զննման խմբի ավագին բեռի ժամանման մասին` հայտնելով բեռի քաշը, տեղերի քանակը և այն չվերթի համարը, որով պետք է փոխադրվի տվյալ բեռը:

131. Բեռնային համալիրի զննման կետում զննման գործառույթներն իրականացնող տեսուչը (զննող օպերատոր) ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում է փոխադրման ընդունված բեռը, որի ավարտից հետո բեռն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում է սույն կարգի 131.1-ին կետով սահմանված՝ զննման փաստը հավաստող դրոշմակնիք:

(131-րդ կետը խմբ. 02.05.19 N 551-Ն)

131.1. Բոլոր զննված բեռները և փոստն ուղեկցող փաստաթղթերի վրա դրվում են փոխադրվող բեռի և փոստի անվտանգության փաստը հավաստող հետևյալ դրոշմակնիքները՝

1) «SPX» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ փոխադրվող բեռը (փոստը) անվտանգ է ուղևորային, բեռնային և փոստային փոխադրումներ իրականացնող օդանավերի համար.

2) «SCO» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ փոխադրվող բեռն անվտանգ է բոլոր բեռնային և փոստային փոխադրումներ իրականացնող օդանավերի համար.

3) «SHR» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ փոխադրվող բեռի նկատմամբ կիրառվող զննման ընթացակարգը համապատասխանում է բարձր ռիսկային բեռների զննման պահանջներին և անվտանգ է ուղևորային, բեռնային և փոստային փոխադրումներ իրականացնող օդանավերի համար: Բարձր ռիսկային են համարվում վնասված կամ բացվածք ունեցող բեռը կամ փոստը, ինչպես նաև այն բեռը կամ փոստը, որը, որպես տարանցիկ բեռ կամ փոստ, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ է ժամանում այն երկրներից, որոնք Եվրամիության կողմից ճանաչվել են որպես բարձր ռիսկային երկրներ, և փոխադրվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից Եվրամիության օդանավակայաններ:».

4) «X-REY» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ զննված է ռենտգենաճառագայթային սարքավորումներով.

5) «ETD» նշումով դրոշմակնիքը հավաստում է, որ զննված է պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներով:

(131.1-ին կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

131.2. Այն բեռները, որոնք մուտք են լինում օդանավակայանի բեռնային համալիր, սակայն ենթակա չեն առաքման օդային տրանսպորտով, բեռնային համալիր մուտք լինելուց հետո պահպանվում են բեռնային համալիր օդային տրանսպորտով առաքվող բեռներից առանձնացված տարածքում և ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) չեն ենթարկվում:

(131.2-րդ կետը լրաց. 02.05.19 N 551-Ն)

132. Բեռի զննման ժամանակ օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված իրեր և առարկաներ հայտնաբերվելու դեպքում դրանք չեն թույլատրվում փոխադրման և կազմվում է համապատասխան արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է բեռն առաքողին:

133. Եթե բեռների զննման ընթացքում հայտնաբերվում է զենք, ռազմամթերք, սառը զենք, պայթուցիկ նյութեր և սարքեր, թմրանյութեր, ապա դրա մասին անհապաղ հայտնում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

(133-րդ կետը խմբ. 08.11.12 N 1434-Ն)

134. Պայթուցիկ նյութերի և միացությունների հայտնաբերման դեպքում բեռի զննման գործընթացը դադարեցվում է և հրավիրվում համապատասխան մասնագետ (ականազերծող կամ այլ մասնագետ):

 

XIII. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

135. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունները կազմում և վարում են զննման հաշվառման հետևյալ փաստաթղթերը.

1) ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում փոխադրման համար արգելված առարկաներ ու նյութեր հայտնաբերվելու և դրանք վերցնելու մասին արձանագրություն (N 3 ձև) և մատյան.

2) ուղևորի բացակայությամբ ուղեբեռի զննման մասին արձանագրություն (N 4 ձև) և մատյան.

3) առաքողի բացակայությամբ բեռի, փոստի և օդանավի պիտույքների զննման մասին արձանագրություն (N 5 ձև).

4) ուղևորի ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հեղուկների, գելերի և աերոզոլների հայտնաբերման դեպքում դրանք վերցնելու մասին արձանագրություն (N 6 ձև).

5) ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում հայտնաբերված փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի պահպանության հանձնման արձանագրություն (N 7 ձև).

6) ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում հայտնաբերված փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերն իրավապահ մարմիններին հանձնման արձանագրություն (N 8 ձև).

7) չուղեկցվող ուղեբեռի զննման արձանագրություն (N 9 ձև) և մատյան.

8) օդանավի զննման արձանագրություն (N 10 ձև) և մատյան.

9) չուղեկցվող ուղեբեռի հայտնաբերման արձանագրություն (N 11 ձև).

10) փոխադրման համար ընդունված զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների մասին արձանագրություններ` համաձայն սույն կարգի.

11) զննման կետերում ուղեբեռի, բեռի և փոստի զննման հաշվառման մատյան.

12) օդանավի պիտույքների հատուկ զննման մատյան.

13) հերթապահությունների (հերթափոխի կողմից հերթապահության ընդունման-հանձնման) մատյան.

14) օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ տարվող աշխատանքային գործիքների և առարկաների զննման մատյան:

(135-րդ կետը լրաց. 28.04.11 N 534-Ն, փոփ., լրաց. 08.11.12 N 1434-Ն, խմբ. 03.12.15 N 1424-Ն)

135.1. Բոլոր մատյանները լրացվում են ազատ ոճով, հանդիսանում են խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր, դրանց բոլոր էջերը համարակալվում են, մատյանները կարվում են և կնքվում կազմակերպության կնիքով: Հաշվառման փաստաթղթերի բոլոր ձևերը պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներով և կարգով:

(135.1-ին կետը լրաց. 03.12.15 N 1424-Ն)

136. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության արդյունքների հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, բայց ոչ ուշ, քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 10-ը:

137. Ուղևորների ու անձնակազմի անդամների ձեռքի իրերից, ուղեբեռից, բեռից, փոստից, օդանավի պիտույքներից զենքի, պայթուցիկ նյութերի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի, թունավոր և ռադիոակտիվ նյութերի ու միացությունների հայտնաբերման մասին տեղեկատվությունն անհապաղ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն և օդանավակայանի ոստիկանության բաժնի հերթապահություն:

 

XIV. ԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

138. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավակայանային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների զննում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն, հանդիսանում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողներ և համապատասխանում են սույն կարգի 12-րդ կետի պահանջներին:

139. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու նպատակով դիմած քաղաքացիները մինչև աշխատանքի ընդունումը պետք է անցնեն հարցազրույց՝ նրանց մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում անցնեն նախնական բժշկական ստուգում և առնվազն տարին մեկ անգամ պարբերական բժշկական զննում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(139-րդ կետը լրաց. 23.02.06 N 193-Ն, խմբ. 22.02.07 N 230-Ն)

140. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայում ավիացիոն անվտանգության աշխատանքների հատուկ բնույթը` բոլոր թեկնածուներն օդանավակայան շահագործող կազմակերպության գործադիր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով, ենթարկվում են նախնական ստուգման` նրանց բնակության վայրի, աշխատանքային գործունեության, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տեղեկությունների ճշտման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Ձև 1

 

Տ Ի Պ Ա Յ Ի Ն  Ց Ա Ն Կ

 

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԼՐՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

(ձևը հանվել է 03.12.15 N 1424-Ն)

Ձև 2

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՏԵՔՍՏԵՐ

 

Ավիատոմսերի վաճառքի և գրանցման վայրերում, օդանավակայանների շինություններում և ուղևորների տաղավարներում

 

Այն անձինք, ովքեր ոչ հավաստի հայտարարություններ են անում օդանավերի առևանգման կամ դրանց ոչնչացման փորձի մասին կամ կեղծ տեղեկություն են հայտնում զենքի, պայթուցիկ նյութերի, ոչ անվտանգ այլ առարկաների փոխադրման մասին, հետապնդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն

 

Ձեռքի իրերում և ուղեբեռում պայթուցիկ, դյուրավառ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը կտրականապես արգելվում է: Ոչ անվտանգ առարկաների և նյութերի փոխադրումը կանխելու նպատակով օդանավ նստեցումից առաջ կատարվում է ձեռքի իրերի, ուղեբեռի և ուղևորների անհատական զննում

 

Ավիատոմսերի գրանցման և ուղեբեռի ձևակերպման վայրերում

 

Առանց հսկողության մի թողեք Ձեր ձեռքի իրերը և ուղեբեռը, կողմնակի անձանցից որևէ առարկա կամ ծանրոց մի վերցրեք օդային տրանսպորտով փոխադրելու նպատակով: Դա կարող է վտանգավոր լինել Ձեր և մյուս ուղևորների անվտանգության համար: Եթե Դուք նման ծանրոց եք վերցրել կողմնակի անձանցից, ապա գրանցման կետում հայտարարեք դրա մասին և հսկման կետում դրանք հանձնեք ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատողին` զննման համար

 

Ավիացիոն անվտանգության հսկողության կետի մուտքի մոտ

 

Ավիացիոն անվտանգության հսկողության կետում կատարվում է ուղևորի և նրա ձեռքի իրերի պարտադիր զննում: Հսկողության ընթացակարգից խուսափելը հիմք է հանդիսանում ուղևորին թռիչքի չթույլատրելու համար

 

Եթե Դուք Ձեր ձեռքի իրերում կամ ուղեբեռում ունեք զենք, օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված այլ առարկաներ և նյութեր, հսկման կետում դրանց մասին հայտարարեք ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատողին

 

«Ստերիլ» գոտուց դեպի կառամատույց տանող ելքի մոտ

 

Ուշադրություն
Ուղևորները հատուկ վերահսկելի գոտի կարող են դուրս գալ միայն ավիացիոն անձնակազմի ուղեկցությամբ

 

 

Ձև N 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

__ _____________ 20  թ.

քաղ. ___________, օ/դ _______________

Ես`___________________________________________________________________________________

(պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

կազմեցի սույն արձանագրությունն առ այն, որ N________________________________________չվերթի

  (նշել օրը, ժամը, չվերթը)
 
 ուղևոր/օդանավի անձնակազմի անդամի՝

_________________________________________________________________________________

(ուղևորի կամ անձնակազմի անդամի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացված ավիացիոն անվտանգության հսկողությունից (զննումից) հետո ուղևորի/օդանավի անձնակազմի մոտ, ձեռքի իրերում կամ ուղեբեռում

____________________________________________________________________________________

 (նշել, թե որտեղ են հայտնաբերվել (ուղևորի/անձնակազմի մոտ, ձեռքի իրերում, թե ուղեբեռում)

 

հայտնաբերվեցին և վերցվեցին ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածի 82-րդ կետով սահմանված և օդանավով փոխադրման համար արգելված հետևյալ առարկաները

 ___________________________________________________________________________

 (նշել ինչ է վերցվել, ինչ քանակով, եթե զենք է, ապա զենքի համարը, տրամաչափը և այլն)

___________________________________________________________________________,


որոնք ուղևորը/օդանավի անձնակազմի անդամը փորձում էր տանել ստերիլ գոտի և օդանավ:

 

 Հայտնաբերելու և վերցնելու փաստը հաստատում են`

1.___________________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը և ստորագրությունը)

2. __________________________________________________________________________________

 (ընթերակայի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և ստորագրությունը)

3. __________________________________________________________________________________

 (ընթերակայի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և ստորագրությունը)

 

Ուղևորի/անձնակազմի անդամի ստորագրությունը ______________________________________

_____ ________________20 թ.

 

* եթե 6-ամսյա ժամկետում առարկաները հետ չեն պահանջվում, ապա դրանք օդանավակայանի գործադիր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչնչացվում են:

(ձևը խմբ. 08.11.12 N 1434-Ն, լրաց. 02.05.19 N 551-Ն)

 

Ձև 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՒՂԵՎՈՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____ __________ 200 թ. Օդանավակայան (ավիաընկերություն) ____________________

Ես` _______________________________________________________________   
(ակտը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ

_____________________________
(ուղեբեռի զննման կարգադրություն

_______________________________________________________________,   
տված անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

գրավոր կարգադրության հիման վրա ընթերականեր`

1. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)

2. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)

 

ներկայությամբ, ուղևորի բացակայությամբ

_____________________________
(որ զետեղարանում)

զետեղարանում կատարեցի ուղեբեռի զննում, որը փոխադրվում է N ______________
բեռնապիտակով N ____________ չվերթով _________________________________

______________________ օդանավակայանից _____________________________

օդանավակայան, որը պատկանում է ուղևորին

________________________________:        
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կատարված զննմամբ բացահայտվեց _________________________________________

_______________________________________________________________:   
(նշել զննման արդյունքները, հայտնաբերվել են արդյոք արգելված առարկաներ և նյութեր)

 

Ընթերակաների ստորագրությունները. 1. ____________________________
2. ____________________________

Զննում կատարած անձի պաշտոնը

__________________________________________     
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________

 

Ուղեբեռից բռնագրավված` փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերը հանձնվեցին

_______________________________________________________________:   
(նշել ում և ինչ նպատակով են հանձնվել)

 

Վերցված առարկաներն ընդունող անձը

___________________________________       
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________

 

Վերցված առարկաները հանձնող անձը

___________________________________       
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________

 

_____ ____________ 200  թ.

 

Ձև 5

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՌԱՔՈՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԲԵՌԻ, ՓՈՍՏԻ, ՕԴԱՆԱՎԻ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____ __________ 200 թ. Օդանավակայան (ավիաընկերություն) ______________________

Ես` _______________________________________________________________      
(ակտը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

կազմեցի սույն ակտն այն մասին, որ

_____________________________________          
(ուղեբեռի զննման կարգադրություն տված

_______________________________________________________________,   
անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

գրավոր կարգադրության հիման վրա ընթերականեր`

 

1. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)

2. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)


ներկայությամբ, առաքողի բացակայությամբ

_______________________________         
(որ զետեղարանում)

_________________________________________________________________

_________________________________________________________________

կատարեցի բեռի, փոստի, օդանավի պիտույքների զննում (հարկավոր է ընդգծել), որոնք փոխադրվում

են

_____________________________________________________________   
(նշել տեսակը, համարը)

_________________________________________________________________

ուղեկցող փաստաթղթերով N ____________ չվերթով _____________________________

օդանավակայանից _________________ օդանավակայան __________________________

_________________________________________________________________:

(նշել առաքչի բեռնաառաքման տվյալները)

 

Կատարված զննմամբ բացահայտվեց

_________________________________________   
(նշել արդյունքները, ինչ է առգրավվել, քանակը)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________ :

Ընթերակաների ստորագրությունները 1. ____________________________
2. ____________________________

Զննում կատարած անձի պաշտոնը

__________________________________________     
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________

Զննման ժամանակ թռիչքի չթույլատրված բեռը, փոստը, օդանավային պիտույքները

________________________________________________________________

_________________________________________________ (հարկավոր է ընդգծել)
հանձնվեցին

_______________________________________________________:    
(նշել ում և ինչ նպատակով են հանձնվել)

Թռիչքի չթույլատրված առարկաները ընդունող անձը

______________________________      
(ստորագրությունը, անունը,

 

_______________________________________________________________:   
հայրանունը, ազգանունը)

Թռիչքի չթույլատրված առարկաներն հանձնող անձը

______________________________      
(ստորագրությունը, անունը,

_______________________________________________________________:
հայրանունը, ազգանունը)

____ _____________ 200  թ.

 

Ձև N 6

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

ՈՒՂԵՎՈՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ, ԳԵԼԵՐԻ ԵՎ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

_____ __________ 20 թ.

 

Օդ.___________________

 

Ես՝__________________________________________________________________________ 

(ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

_____________________________________________________________________________

 

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին,  որ N  _________________________ուղևոր

 

_______________________________________________________________________________ 

(ուղևորի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

զննման կետում ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման ընթացքում հայտնաբերվել է՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ սահմանված օդանավերի ուղևորասրահներ փոխադրման համար արգելված հեղուկ նյութեր

 

 _____________________________________________________________________________

 (նշել նյութի անվանումը և ծավալը)

 

_____________________________________________________________________________

Հայտնաբերված նյութը վերցվել է

 

 ուղևոր՝_____________________________________________________________________:

 (նշել ուղևորի անունը, ազգանունը)

 

Վերցման փաստը հաստատում ենք՝

 

1.____________________________________________________________________________

 (ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

2.____________________________________________________________________________

 (ուղևորի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, ստորագրությունը)

 

Ստացա արձանագրության մեկ

 

օրինակը՝__________________________________________________________________

 (ուղևորի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրությունը կազմված է երկու օրինակից, մեկ օրինակը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում, երկրորդ օրինակը տրվում է ուղևորին:

*Ծանուցում. Եթե 10-օրյա ժամկետում նյութերը հետ չեն պահանջվում, ապա դրանք օդանավակայանի գործադիր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչնչացվում են:

(ձևը լրաց. 28.04.11 N 534-Ն, 03.12.15 N 1424-Ն)

 

Ձև N 7

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ

 

(ձևն ուժը կորցրել է  02.05.19 N 551-Ն)

 

Ձև N 8

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՄԱՆ

 

__ _____________ 20  թ.

քաղ. ___________, օ/դ _______________

 

Ես`_______________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________________________________

սույն արձանագրությամբ, N_____________________________________________________չվերթի

 (օրը, ժամը, նշել չվերթի համարը և ուղղությունը)

 

ուղևորի/անձնակազմի անդամ___________________________________________________________

 (ուղևորի/անձնակազմի անդամի անուն, ազգանունը)

 

մոտ

զննման

 ընթացքում

 

հայտնաբերված_____________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 (նշել ինչ է հայտնաբերվել և ինչ քանակով)

 

առարկաները, նյութերը և վերցման արձանագրությունը _____________________________________-ին

  (նշել հանձնման օրը, ժամը)
 

հանձնեցի________________________________________________________________________

 (նշել իրավապահ մարմնի պաշտոնատար անձի տվյալները)

_______________________________________________________________________________-ին:

 

Հանձնեց________________________________________________________________________

(հանձնող պաշտոնատար անձի ստորագրությունը)

Ստացա_________________________________________________________________________

(ստացող պաշտոնատար անձի ստորագրությունը)

 

(ձևը լրաց. 08.11.12 N 1434-Ն)

 

Ձև N 9

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՉՈՒՂԵԿՑՎՈՂ ՈՒՂԵԲԵՌԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ.  02.05.19 N 551-Ն)

 

 

 ____ _______________ 20___ թ.

 

Օդանավակայան____________________

 Չվերթի համարը__________________

 

Չվերթի ուղղությունը_________________

 

Ուղեբեռի քանակը____________ հատ/տեղ և հաշվառման տվյալները ______________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Ուղևորի տվյալները ____________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անձնագրի տվյալները ____________________,   ____________________,   _______________________

                                    (համարը)

(տրված է)

(ում կողմից)

 

 

 

 Չուղեկցվող ուղեբեռը հայտնաբերող աշխատողը _________________________________________

           

          (անունը, հայրանունը, ազգանունը,

 __________________________________________________________________________________

 ծառայության անվանումը, պաշտոնը)

 

Որտեղ և ինչ պայմաններում է հայտնաբերվել չուղեկցվող ուղեբեռը ________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 __________________________

 _____ _____________________ 20___թ.

                    (ստորագրությունը)

 
 

Չուղեկցվող ուղեբեռի տեր հանդիսացող ուղևորի բացատրությունը.

Ես՝____________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________:

 (ստորագրությունը)

 

 Ընթերականեր՝

 1. ________________________________________________

            (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

   2. ________________________________________________

            (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

   3. ________________________________________________

            (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 Ես`______________________________________________________________________________,

 (պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեբեռների զննման N _______կետում կատարեցի

N _________________________________________________________________________________չվերթի

 (նշել չվերթի համարը և ուղղությունը)

չուղեկցվող ուղեբեռի զննում ____________________________________________________________

 (նշել օրը, ժամը, ուղևորի անունը, ազգանունը,

_______________________________________________________________________________________

 ուղեբեռի կտրոնի համարանիշը և ուղեբեռի հետ մնալու պատճառը)

_______________________________________________________________________________________

_______________________________________________________________________________________

և դրանից հետո N ______________________________________________________ չվերթի չուղեկցվող

ուղեբեռը հանձնեցի ________________________________ օդանավակայանի կորած իրերի բաժին:

 

Հանձնեց _________________________________________________________________

 (հանձնող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)

 Ստացա____________________________________________________________________

  (ստացող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)

_______________________

       (նշել ստացման օրը, ժամը)

 

(ձևը խմբ. 02.05.19 N 551-Ն)

 

Ձև N 10

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՕԴԱՆԱՎԻ ԶՆՆՄԱՆ

 

__ _____________ 20  թ.

քաղ. ___________, օ/դ _______________

 

Ես`_______________________________________________________________________________,

(նշել զննում կատարող անձի պաշտոնը, անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

մասնակցությամբ____________________________________________________________________

 (նշել զննում կատարող անձի պաշտոնը, անձի անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________________

 (նշել զննում կատարող անձի պաշտոնը, անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

կատարեցինք

N____________________________________________________________________չվերթի

 (նշել զննման օրը, ժամը օդանավի տիպը, համարանիշը, չվերթի համարը և ուղղությունը)

օդանավի արտաքին տեսքի, դռների, խցիկների կափարիչների, ուղևորասրահի, խոհանոցի, սանհանգույցի, նստատեղերի, ձեռքի իրերի խցիկների, օդաչուական տեղամասի, խոհանոցի, սանհանգույցի, բեռնախցիկների զննում:

Զննումն ավարտելուց հետո պարզվեց, որ _______________________________________________________________________________ օդանավի

 (նշել օդանավի տիպը և համարանիշը )

 

արտաքին տեսքի վնասվածքներ, դռների և խցիկների կափարիչների բացման հետքեր, ուղևորասրահում, օդաչուական տեղամասում, խոհանոցում, սանհանգույցում, նստատեղերի գրպանիկներում և դրանց տակ, ձեռքի իրերի խցիկներում, օդաչուական տեղամասում, բեռնախցիկներում օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ կամ իրեր չեն հայտնաբերվել□, հայտնաբերվել են ________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________:

 (նշել ինչպիսի առարկաներ կամ իրեր են հայտնաբերվել և օդանավի որ հատվածից)

 

Զննումը կատարեցին

 

1. __________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

2. __________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

3. __________________________________________________________________________

 (պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

(ձևը լրաց. 08.11.12 N 1434-Ն)

 

Ձև N 11

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

 ԶՆՆՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ.  02.05.19 N 551-Ն)

 

_____________ 20    թ.

  քաղ. ___________, օ/դ ____________________

 

Ես`______________________________________________________________________________________,

(օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________________________________

սույն արձանագրությամբ, N ______________________________________________________

  (օրը, ժամը, նշել չվերթի համարը և ուղղությունը)

չվերթի ուղևոր ____________________________________________________________________

 (ուղևորի անունը, ազգանունը)

 

ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ սահմանված կարգով զննման ընթացակարգերից հրաժարվելու պատճառով ______________________________________________

______________________________________________________________________________________-ին

(նշել հանձնման օրը, ժամը)

հանձնեցի ________________________________________________________________________________

 (նշել իրավապահ մարմնի պաշտոնատար անձի տվյալները)

______________________________________________________________________________________-ին:

 

Հանձնեց _________________________________________________________________________________

 (օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության պաշտոնատար անձի ստորագրությունը)

Ընդունեց_________________________________________________________________________________

(ոստիկանության պաշտոնատար անձի ստորագրությունը)

(ձևը խմբ. 02.05.19 N 551-Ն)

(հավելվածը խմբ. 14.10.04 N 1412-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.02.06 N 193-Ն, լրաց., փոփ.  22.02.07 N 230-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.10.08 N 1144-Ն, 23.07.09 N 904-Ն, 28.04.11 N 534-Ն, 08.11.12 N 1434-Ն, 03.12.15 N 1424-Ն, խմբ., լրաց., փոփ. 02.05.19 N 551-Ն, խմբ., լրաց. 14.09.23 N 1533-Ն)