Գլխավոր տեղեկություն
Համար
N 1994-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.11.30-2020.12.13 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2020

 

09.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1994-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տրանսպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի և 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել մրցութային հանձնաժողովի կազմում հասարակական կազմակերպություններին ընդգրկելու գործընթացը:

3. Մինչև 2025 թվականի հունիսի 1-ը ներառյալ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ, 19-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ կետերը և 69-րդ կետի 4-րդ ենթակետը չեն վերաբերում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը երթուղիներն սպասարկող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնց կողմից մրցույթով ընտրված ավտոբուսների փոփոխության կամ համալրման դեպքում երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսների գնահատականը չպետք է ցածր լինի 16 միավորից, ինչպես նաև ժամանակավոր սպասարկման իրավունքի հատկացմանը, որի դեպքում նախապատվությունը տրվում է ավելի ցածր տարիք ունեցող ավտոբուսներին, ավտոբուսների փոփոխությանը կամ համալրմանը, որոնց դեպքում ներկայացվող ավտոբուսների տարիքը չպետք է գերազանցի 15 տարին։

(3-րդ կետը խմբ. 09.12.21 N 1996-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 և 2007 թվականի հունիսի 21-ի «Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 819-Ն որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

09.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաuտանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (այսուհետ` կանոնավոր ուղևորափոխադրումներ) իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ կազմակերպություն) ընտրելու գործընթացին առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու կանոնավոր ուղևորափոխադրումներ ընտրելու մրցույթներին (այսուհետ` մրցույթ):

3. Երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կամ դրա ղեկավարի անհատական իրավական ակտով` հրամանով կամ որոշմամբ (այսուհետ՝ ակտ) ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ ընտրելու մրցույթ կարող է կազմակերպվել ինչպես առանձին, այնպես էլ միասնական երթուղիների խմբի համար:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ավտոբուսների (միկրոավտոբուսների) ըստ չվացուցակի երթերի կազմակերպման ու հաշվառման, ուղևորների տոմսավորման, հանգստի կազմակերպման, մեկնման և նստեցման, սանիտարահիգիենիկ և կենցաղային սպասարկման, ուղեբեռի պահպանման հետ կապված մատուցվող ծառայություն.

երթուղու ավտոբուսի փոխարինում՝ երթուղու սպասարկման գործում ներգրավված ավտոբուսի փոխարինումն այլ ավտոբուսով.

երթուղու համալրում՝ կանոնավոր փոխադրումների երթուղու չվացուցակում լրացուցիչ երթեր ավելացնելու դեպքում ավտոբուսի (ավտոբուսների) ներգրավում.

պահուստային ավտոբուս` ավտոբուս, որը կարող է օգտագործվել անսարքության, վարորդի հանգստի կամ այլ պատճառներով երթուղի (երթուղիներ) դուրս չեկած ավտոբուսի փոխարեն:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) բաղկացած է 7 անդամից, դրա կազմը հաստատվում է երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կամ դրա ղեկավարի ակտով՝ հետևյալ համամասնությամբ՝

1) միջմարզային և ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում՝ չորս ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (այսուհետ` լիազոր մարմին), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), համապատասխան մարզպետարանից և հասարակական կազմակերպությունից.

2) ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում՝ չորս ներկայացուցիչ համապատասխան համայնքապետարանից (Երևան քաղաքում` քաղաքապետարանից), մեկական ներկայացուցիչ լիազոր մարմնից, ճանապարհային ոստիկանությունից և հասարակական կազմակերպությունից:

6. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգի պահանջներով:

7. Հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումը իրականացնելու նպատակով՝ հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարը հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է հանձնաժողովի նախագահ: Նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

8. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմից նշանակում է քարտուղար, որը հանձնաժողովի անդամի պարտականություններից բացի, իրականացնում է մրցույթ անցկացնելու նախապատրաստական, ինչպես նաև հանձնաժողովի անդամներին մրցույթ անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին մրցույթից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ տեղեկացնելու, նիստերն արձանագրելու և մրցույթին առնչվող նյութերը պահպանելու աշխատանքները:

9. Հանձնաժողովը`

1) նախապատրաստում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթ անցկացնելու ժամանակացույցը, որը հաստատվելուց հետո 7 օրվա ընթացքում մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմնին (բացառությամբ լիազոր մարմնի կողմից հաստատված մրցույթների անցկացման ժամանակացույցի).

2) ըստ հաuտատված ժամանակացույցի` կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների, ինչպես նաև նոր բացված կամ թափուր մնացած երթուղիներ սպասարկելու իրավունք հատկացնելու համար հրապարակայնորեն հայտարարում է մրցույթ՝ համաձայն N 1 ձևի.

3) ընդունում է մրցույթին մաuնակցելու փաստաթղթերի փաթեթները` համապատասխան գրառում կատարելով գրանցամատյանում՝ համաձայն N 3 ձևի, իսկ կազմակերպությանը տրամադրում տեղեկանք փաթեթը հանձնելու մասին՝ համաձայն N 4 ձևի.

4) որոշում է համաձայն N 1 ձևի ցանկով սահմանված փաuտաթղթերի համապատաuխանությունը, իրականացնում մրցույթին մաuնակցող կազմակերպությունների ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (այսուհետ՝ ավտոբուսներ) գնահատում.

5) ամփոփում է մրցույթի արդյունքները, որոշում մրցույթը հաղթողին և երթուղին սպասարկելու իրավունք հատկացնելու ժամկետը՝ ըստ սույն կարգի 64-րդ կետի.

6) հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում մրցույթ անցկացնելու, ինչպես նաև նախկին մրցույթը հաղթող կազմակերպությունների՝ համալրելու և (կամ) փոխարինելու համար ներկայացված ավտոբուսների վերաբերյալ արձանագրությունները.

7) հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի ակտն ընդունումից հետո եռօրյա ժամկետում պետք է հանձնվի մրցույթի մաuնակից կազմակերպություններին:

10. Համաձայն N 14 ձևի՝ մրցույթ անցկացնելու ժամանակացույցը կազմվում է մեկ տարվա համար, այն պետք է հաստատվի մինչև նախորդող տարվա նոյեմբերի 1-ը: Մրցույթ անցկացնելու ժամանակացույցը հաստատվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է լիազոր մարմնի, ինչպես նաև հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում:

11. Հանձնաժողովն իրավազոր է կատարել սույն կարգով իրեն վերապահված աշխատանքները, եթե մասնակցում է հանձնաժողովի առնվազն 4 անդամ:

 

III. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ

 

12. Հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մաuին տեղեկությունը հրապարակում է «azdarar.am» կայքէջում, լիազոր մարմնի և հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով` մրցույթ անցկացնելու oրվանից առնվազն 45 օր առաջ` նշելով`

1) մրցույթ անցկացնելու օրը, ժամը և վայրը.

2) մրցույթին ներկայացված երթուղիների ցանկը, երթուղիների սկզբնակետերը և վերջնակետերը, երթուղին սպասարկելու համար պահանջվող ավտոբուսների (ներառյալ՝ պահուստային ավտոբուսները) քանակը և տեuակը.

3) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) փաթեթը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը.

5) փաթեթը բացելու օրը.

6) հղում` երթուղիների չվացուցակներին ծանոթանալու համար.

7) հեռախոuահամար և էլեկտրոնային փոստի հասցե:

13. Երթուղին սպասարկելու իրավունքի ժամկետի ավարտի կապակցությամբ հերթական մրցույթն անցկացվում է նախորդ մրցույթում հաղթած կազմակերպության համար uահմանված ժամկետը լրանալուց 60 օր առաջ:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Մրցույթին կարող են մաuնակցել N 2 ձևի համաձայն լրացրած հայտը և N 1 ձևի ցանկի անհրաժեշտ փաuտաթղթերը ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն`

1) երթուղին uպաuարկելու համար սույն կարգով պահանջվող քանակով uեփականության և (կամ) oգտագործման իրավունքով ձեռք բերված և ճանապարհային ոստիկանությունում հաշվառված, սույն կարգի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ, որոնցից առնվազն 50 տոկոսը ձեռք են բերված ֆինանսական վարձակալության պայմանագրով (այսուհետ՝ լիզինգ) կամ սեփականության իրավունքով: Ընդ որում՝ կազմակերպությունները պետք է ապահովեն տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ՝ երթուղիներում ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով` բացառությամբ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ավտոբուսների ընդհանուր քանակի 100 տոկոսի չափով դեպքերի.

2) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող հավաքակայան, որը պետք է ապահովի կազմակերպության ավտոբուսների կայանատեղերի մակերեսն ու դրանց նախաուղերթային տեխնիկական զննումը կատարելու համար համապատասխան դիտափոսերի երկարությունը՝ համաձայն N 1 աղյուսակի: Կազմակերպությունները հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող է ապահովել նաև պայմանագրային հիմունքներով.

 

Աղյուսակ N 1

 

NN

ը/կ

Ավտոբուս (առանց վարորդի նստատեղի)

Կայանատեղի մակերես`

ամեն մի ավտոբուսի

համար (մ2)

Դիտափոսի

երկարություն (մ)

1.

9-17 նստատեղ ներառյալ

25.3

6.0

2.

18-30 նստատեղ ներառյալ

39.5

11.0

3.

31-40 նստատեղ ներառյալ

46.0

14.0

4.

40-ից ավելի նստատեղ

55.2

21.0

 

3) ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):

(14-րդ կետը խմբ. 02.09.21 N 1428-Ն, լրաց. 18.05.23 N 750-Ն, փոփ. 05.10.23 N 1714-Ն)

15. Սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները չեն վերաբերում 1-3 ավտոբուս (ներառյալ պահուստային ավտոբուս) ունեցող կազմակերպություններին, որոնք վարորդների նախաուղերթային բուժզննությունը և ավտոբուսների նախաուղերթային զննությունը կարող են ապահովել պայմանագրային հիմունքներով:

16. Մեկից ավելի երթուղիներ սպասարկելու իրավունք հատկացնելու (բացառությամբ Երևան քաղաքի ներհամայնքային երթուղիների) համար կազմակերպված մրցույթին նույն ավտոբուսը կարող է ներկայացվել որպես պահուստային, եթե`

1) նշված երթուղիները միանման են` միջմարզային, ներմարզային կամ ներհամայնքային և նույնատեսակ են (ավտոբուսային կամ միկրոավտոբուսային).

2) ապահովվում է սույն կարգի 20-րդ կետով նախատեսված պահուuտային ավտոբուսի (ավտոբուսների) քանակը:

17. Սույն կարգի պահանջները վերաբերում են նաև գյուղական բնակավայրերի վարչական տարածքներից իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումներին, որտեղ երթուղին սպասարկող ավտոբուսների երթերի կատարման հաջորդականությունը պահպանելու պարտականությունները մինչև մոտակա ավտոկայարան, ավտոկայան կամ երթակարգավարական կետ հասնելը կատարում է երթուղին սպասարկող կազմակերպությունը:

18. Մրցույթին, ինչպեu նաև համալրելու և (կամ) փոխարինելու համար թույլատրվում է ներկայացնել 10-ից ոչ ավելի տարիք ունեցող ավտոբուսներ:

19. Թողարկման տարեթվից հաշված՝ 10 տարին լրացած ավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման:

20. Երթուղին (երթուղիները) սպասարկելու համար անհրաժեշտ ավտոբուսների քանակը uահմանվում է հաuտատված չվացուցակով, uպաuարկելու համար անհրաժեշտ ամեն 1-7 (այդ թվում՝ ամեն ոչ լրիվ յոթնյակի համար) ավտոբուսի դեպքում` մեկ պահուuտային ավտոբուսի հաշվարկով:

21. Երթուղիներում շահագործվող ավտոբուսներն այլ երթուղիներ սպասարկելու իրավունք հատկացնելու մրցույթին կարող են մաuնակցել պայմանով, որ այդ ավտոբուսները հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի ակտով հանվել են նախկին երթուղին սպասարկելուց կամ կհանվեն նոր մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում:

22. Մրցույթին կարող են մաuնակցել նաև այն կազմակերպությունները, որոնք ներկայացրել են երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ քանակով մինչև մեկ տարվա արտադրության ավտոբուսներ՝ սեփականության իրավունքով և (կամ) լիզինգով ձեռք բերելու մասին հայտ-պարտավորություն՝ համաձայն N 12 ձևի, և առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձի վերաբերյալ տեղեկություն՝ սոսնձված և ստորագրված ծրարով:

(22-րդ կետը փոփ. 02.09.21 N 1428-Ն)

22.1. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում՝ կազմակերպությունը իր հաշվեհամարից երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 2.5 տոկոսին համարժեք գումար (այսուհետ` գումար), որը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին՝ միայն երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ սպասարկման պայմանագիրը կնքելուց հետո: Գումարը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին պետք է փոխանցվի մինչև սույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետը: Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին՝ մրցույթի ամփոփիչ նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(22.1-ին կետը լրաց. 02.09.21 N 1428-Ն, 09.12.21 N 1996-Ն, փոփ. 05.10.23 N 1714-Ն)

22․2․ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից սույն կարգի 83-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը խախտվելու հիմքով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից կազմակերպությանը երթուղիների սպասարկման իրավունքից զրկելու դեպքում գումարը չի վերադարձվում N 12 ձևում նշված կազմակերպության հաշվեհամարին:

(22.2-րդ կետը լրաց. 05.10.23 N 1714-Ն)

23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում ավտոբուսների գնահատումն իրականացվում է ներկայացված տեխնիկական բնութագրերի համաձայն:

24. Մրցույթին՝ համալրելու կամ փոխարինելու ներկայացված բոլոր ավտոբուսները պետք է հագեցած լինեն տեղորոշման և վթարային ազդարարման սարքերով:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԸ

 

25. Կազմակերպությունները մրցույթի մասին հայտարարության ցանկով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են սոսնձված և ստորագրված փաթեթով:

26. Փաթեթը ներառում է նաև փակ ծրար, որով ներկայացվում է երթուղին uպաuարկելու համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձը: Միջմարզային և ներմարզային երթուղիների համար մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձը նշվում է ըստ նախատեսված միջանկյալ կանգառների:

27. Մրցույթի մասնակիցները կարող են փոխել կամ հետ վերցնել փաթեթները մինչև փաթեթները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտը:

28. Փաթեթների ընդունումը դադարեցվում է մրցույթ անցկացնելու օրվանից 7 օր առաջ: Փաթեթները ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված նոր փաթեթների ընդունումը մերժվում է, որի մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է կազմակերպությանը` նշելով մերժման հիմքը:

29. Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մաuնակցելու համար դիմել է նույնիuկ մեկ կազմակերպություն:

30. Փաթեթները բացվում են մրցույթի մասին հայտարարությամբ նախատեսված օրը և ժամին՝ հանձնաժողովի հատուկ նիստում, որը նշանակվում է փաթեթներն ընդունելու վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրը: Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է կազմակերպությունից պահանջել փաթեթում ներկայացված փաստաթղթի բնօրինակը:

31. Փոխադրավարձ պարունակող ծրարը չի բացվում: Այն բացվում է մրցույթի արդյունքներն ամփոփելու ժամանակ:

32. Կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել իրենց կազմակերպության ներկայացած փաթեթները բացելու հանձնաժողովի հատուկ նիստին:

33. Փաթեթներում թերություններ լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կազմակերպություններին վերացնել թերությունները:

34. Հայտնաբերված թերությունները կազմակերպությունները կարող են վերացնել մինչև մրցույթ անցկացնելու նախորդող աշխատանքային օրվա ժամը 12:00-ը: Կազմակերպությունները սույն կետով սահմանված ժամկետում, եթե չեն վերացնում փաթեթներում առկա թերությունները, ապա մրցույթին մասնակցելու իրավունք չեն ստանում:

(34-րդ կետը լրաց. 09.12.21 N 1996-Ն)

 

VI. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՍԱԿԱԳՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇԵՐԸ

 

35. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուuներին և ներկայացված սակագնին տված գնահատականները լրացնում է մրցութային թերթիկներում՝ համաձայն NN 5.1 և 5.2 ձևերի:

36. Ավտոբուսները և ներկայացված սակագինը գնահատվում են սույն կարգի 41-րդ կետով սահմանված գնահատման չափորոշիչներով:

37. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված, ինչպես նաև գնահատման արդյունքում արտաքին տեսքի կամ ուղևորասրահի համար «0» գնահատական ստացած ավտոբուսը ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:

38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածի տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում նշված ակնհայտ անսարքությունների և պայմանների առկայության դեպքում ավտոբուսը ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:

39. Մրցութային թերթիկում՝ համաձայն N 5.1 ձևի, գրանցվում են`

1) 1-5-րդ uյունակներում` ավտոբուսի հերթական համարը և ավտոբուսը բնութագրող ընդհանուր տվյալները (հաշվառման համարանիշը, դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում), մակնիշը, նույնացման համարը, նստատեղերի թիվը).

2) 6-12-րդ uյունակներում` գնահատականն ըստ ավտոբուսի պատկանելիության իրավունքի, մակնիշի, թողարկման տարեթվի, արտաքին տեսքի, ուղևորասրահի, օդափոխման համակարգի և վառելիքի տեսակի չափանիշների.

3) 13-րդ uյունակում` ավտոբուսների ընդհանուր գնահատականը, որը ձևավորվում է 6-12-րդ սյունակների գնահատականների գումարից:

40. Մրցութային թերթիկում՝ համաձայն N 5.2 ձևի, գրանցվում են`

1) 1-5-րդ uյունակներում` ավտոբուսի հերթական համարը և ավտոբուսը բնութագրող ընդհանուր տվյալները (հաշվառման համարանիշը, դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում), մակնիշը, նույնացման համարը, նստատեղերի թիվը).

2) 6-10-րդ սյունակներում ավտոբուսների և սակագնի գնահատականները, դրանց ընդհանուր և միջին թվաբանականի գնահատականները:

41. Ավտոբուսները և սակագինը գնահատվում են հետևյալ չափորոշիչների համաձայն՝

 

Գնահատման չափորոշիչները

Գնահատականը

   

1. ԱՎՏՈԲՈՒՍ

 

1) Պատկանելիության իրավունք`

 

սեփականություն, լիզինգ

10

վարձակալություն

5

2) Մակնիշի ծագման երկիր՝

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության

(OECD) անդամ հանդիսացող պետություններ, Հայաստանի Հանրապետություն

8

ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ

5

այլ պետություններ

3

3) Արտադրության տարեթիվ`

 

մինչև 1 տարին ներառյալ

10

1-2 տարին ներառյալ

8

2-3 տարին ներառյալ

6

3-4 տարին ներառյալ

4

4-5 տարին ներառյալ

2

5-ից ավելի

1

4) Արտաքին տեսք՝

թափքի դեֆորմացիաների բացակայություն

0,1,2,3

թափքի կոռոզիայի, ներկվածքի վնասվածքների բացակայություն

0,1,2

հողմապակու ճաքերի բացակայություն

0,1,2

5) Ուղևորասրահ՝

նստարանների, կողային պաստառների վնասվածքների բացակայություն

0,1,2,3

հատակի ծածկույթի վնասվածքների բացակայություն

0,1,2

ավել նստատեղի և արտադրող գործարանի կողմից չնախատեսված այլ

կառուցվածքային փոփոխությունների բացակայություն

0,1,2

6) Օդափոխանակման համակարգ՝

օդորակիչ

2

օդափոխիչ դռնակ, ուղևորասրահում շարժական ապակիներ

1

7) Վառելիքի տեսակ՝

 

էլեկտրական, հիբրիդային, ջրածնային

6

գազաբալոնային համակարգ

3

դիզել, բենզին

1

2. ՍԱԿԱԳԻՆ

 

Հայտով ներկայացված գին

միավոր

Նվազագույն գին

10

Նվազագույն գին + 1-10%

9

Նվազագույն գին + 11-20%

8

Նվազագույն գին + 21-30%

7

Նվազագույն գին + 31-40%

6

Նվազագույն գին + 41-50%

5

Նվազագույն գին + 51-60%

4

Նվազագույն գին + 61-80%

3

Նվազագույն գին + 81-100%

2

Նվազագույն գին + 101 և ավելի

1

Մեկ մասնակցի դեպքում ներկայացված սակագինը գնահատվում է առավելագույն 10 բալով

(41-րդ կետը փոփ. 02.09.21 N 1428-Ն, 09.12.21 N 1996-Ն)

42. Միաժամանակ մեկից ավելի չափանիշների առկայության դեպքում օդափոխիչ համակարգը գնահատվում է միայն առավելագույն չափանիշի միավորով:

43. Մրցույթին երթուղին uպաuարկելու համար անհրաժեշտ ավտոբուսների քանակից ավելի ավտոբուս ներկայացվելու դեպքում ընտրությունը կատարվում է պահանջվող քանակին համապատաuխան` առավելագույն բարձր գնահատականներ ստացած ավտոբուսներից:

44. Հանձնաժողովի անդամների կողմից գնահատման ընդհանուր արդյունքների միջինով 16 միավորից ցածր գնահատական uտացած ավտոբուսները հանվում են մրցույթից և չեն կարող մաuնակցել՝ ըստ uույն կարգի պահանջների թույլատրելի գումարային միավորի (գնահատականի) ձևավորման:

45. Ավտոբուսների և սակագնի գնահատման արդյունքներով 50 միավորից ցածր միջին գնահատական uտանալու պատճառով` երթուղին uպաuարկելու համար անհրաժեշտ ավտոբուսների քանակը չապահովելու դեպքում կազմակերպությունը զրկվում է հետագա մրցակցությունից:

46. Մրցույթում հաղթող չճանաչվելու դեպքում, մրցույթ անցկացնելու օրվանից 14 օրվա ընթացքում սույն կարգի պահանջներին համապատասխան, հայտարարվում է նոր մրցույթ:

47. Սույն կարգով չկարգավորվող մրցույթին վերաբերող հարաբերությունները կարգավորվում են Հրապարակային սակարկությունների մասին օրենքի պահանջներով:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

48. Հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են մրցութային ամփոփ թերթիկում՝ համաձայն N 6 ձևի:

49. Մրցույթի նվազագույն անցողիկ միավոր է համարվում 50 միավորը։ Մրցույթի արդյունքում առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մաuնակիցը ճանաչվում է մրցույթը հաղթող:

(49-րդ կետը խմբ. 09.12.21 N 1996-Ն)

50. Մրցույթի արդյունքներով հավասար միավորներ հավաքելու դեպքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ըստ առաջնահերթության ներկայացրել է ավելի մեծ քանակով՝

1) մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ.

2) փաստացի ձեռք բերված ավտոբուսներ.

3) հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ավտոբուսներ:

(50-րդ կետը խմբ. 02.09.21 N 1428-Ն)

51. Մրցույթի արդյունքներով բոլոր գործոնների հաշվառմամբ հավասար միավորներ հավաքելու դեպքում հաղթողը որոշվում է փակ գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, վերջինիս անհնարինության դեպքում՝ վիճակահանությամբ:

(51-րդ կետը լրաց. 09.12.21 N 1996-Ն)

52. Մրցույթի արդյունքներով երկու և ավելի անձի հավասար միավորներ ստանալու դեպքում, հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

53. Վիճակահանությունը կատարվում է հանձնաժողովի ամփոփիչ նիստում, որին կարող է ներկա գտնվել մրցույթին մասնակցող հավասար միավորներ ստացած կազմակերպության լիազոր ներկայացուցիչը:

54. Վիճակահանությունը կազմակերպելու նպատակով հանձնաժողովի քարտուղարը հավասար միավորներ ստացած կազմակերպությունների թվին համապատասխան պատրաստում է իրարից չտարբերվող թերթիկներ (այսուհետ՝ թերթիկ), որոնք ծալվում են և մետաղյա ամրակով ամրացվում այնպես, որպեսզի թերթիկում կատարված նշումը չերևա, որից հետո դրանք գցվում են վիճակահանության համար նախատեսված արկղը (այսուհետ՝ արկղ): Թերթիկներում նշվում են վիճակահանությանը մասնակից կազմակերպությունների անվանումները:

55. Վիճակահանության մասնակից կազմակերպության ներկայացուցիչը (ըստ այբբենական հերթականության) արկղից հանում է մեկ թերթիկ, որից հետո, բացելով թերթիկը և բարձրաձայն կարդալով գրվածը, այն հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Թերթիկում նշված կազմակերպությունը ճանաչվում է մրցույթի հաղթող:

56. Վիճակահանության գործընթացն ավարտվում է բոլոր թերթիկներն արկղից հանելուց, բացելուց, կարդալուց և թերթիկները հանձնաժողովի քարտուղարին հանձնելուց հետո:

57. Վիճակահանության արդյունքում հաղթող է համարվում այն կազմակերպությունը, որի անվանմամբ նշված թերթիկն առաջին է հանվում արկղից:

58. Վիճակահանության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի ամփոփիչ նիuտի արձանագրությունում:

59. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է մրցույթից հետո 7 օրվա ընթացքում ամփոփիչ նիuտի արձանագրությամբ, որն uտորագրում են հանձնաժողովի անդամները:

60. Հանձնաժողովի կազմած ամփոփիչ նիuտի արձանագրությունը հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվելուն հաջորդող աշխատանքային օրը ներկայացվում է հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանը, արձանագրությունը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում հանձնաժողովը կազմավորող մարմինը կամ դրա ղեկավարը պարտավոր է ընդունել նորմատիվ ակտ:

(60-րդ կետը լրաց. 09.12.21 N 1996-Ն)

61. Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին և ավտոկայարանային (երթակարգավարական) ծառայություն մատուցող կազմակերպությանը:

62. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մրցույթին առնչվող բոլոր փաստաթղթերն ամրակարվում են և պահպանվում տվյալ կազմակերպության կողմից երթուղու uպաuարկելու իրավունքի ժամկետի ավարտից հետո 1 տարի:

63. Մրցույթի մասնակցելու համար ներկայացված փաստաթղթերի փաթեթի անհամապատասխանության հետևանքով մրցույթի մասնակցության իրավունքից զրկված, ինչպես նաև մրցույթում հաղթող չճանաչված կազմակերպությանը վերաբերող նյութերը հանձնաժողովի կողմից պահպանվում են 3 ամիս, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվացվում են:

 

VIII. ԵՐԹՈՒՂԻՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ

 

 

64. Երթուղիներն uպաuարկելու իրավունքը տրվում է 10 տարի ժամկետով։

(64-րդ կետը խմբ. 09.12.21 N 1996-Ն)

64.1. Երթուղային ցանցը կազմակերպող մարմինը մրցույթի արդյունքները հաստատելուց հետո մրցույթը հաղթող կազմակերպության հետ 10 օրվա ընթացքում կնքում է հայտ-պարտավորությամբ ներկայացված ավտոբուսները ներկայացնելու ժամանակացույց՝ թվով մինչև 100 ավտոբուսների դեպքում առավելագույնը վեց ամիս ժամկետով, 101 և ավելի ավտոբուսների դեպքում՝ առավելագույնն ինն ամիս ժամկետով։

(64.1-ին կետը լրաց. 09.12.21 N 1996-Ն)

65. Մրցույթը հաղթող կազմակերպության՝ երթուղին uպաuարկելու իրավունքից հրաժարվելու կամ այդ իրավունքից նրան զրկելու դեպքում վաղաժամկետ լուծվում է նրա հետ կնքված սպասարկման պայմանագիրը և հայտարարվում է նոր մրցույթ: Մրցույթը հաղթող կազմակերպությունը երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու դեպքում դրա մասին առնվազն երկու ամիս առաջ գրավոր տեղեկացնում է հանձնաժողով կազմավորող մարմնին:

 

IX. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

 

66. Մրցույթը համարվում է չկայացած, եթե՝

1) հանձնաժողովն իրավազոր չէ, որի դեպքում 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով անցկացվում է կրկնակի մրցույթ։ Կրկնակի մրցույթին մասնակցելու համար նոր հայտեր չեն ընդունվում.

2) մրցույթին մասնակցելու համար ոչ մի հայտ չի ներկայացվել, կամ ներկայացված հայտում (հայտերում) առկա է սույն կարգով սահմանված հայտի մերժման հիմքերից որևէ մեկը, կամ, եթե մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպություններից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին.

3) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դարձել մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը:

(66-րդ կետը խմբ. 05.10.23 N 1714-Ն)

66․1․ Սույն կարգի 66-րդ կետով նախատեսված մրցույթը կամ կրկնակի մրցույթը չկայացած հայտարարվելու կամ դրանց արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքերում հայտարարվում է նոր մրցույթ՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:

(66.1-ին կետը լրաց. 05.10.23 N 1714-Ն)

67. Սույն կարգի պահանջների խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

X. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ

 

68. Մրցույթի արդյունքները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում դրանք ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

 

XI. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՈՒՄ

 

69. Մրցույթը չկայանալու, երթուղին սպասարկող կազմակերպությանը երթուղին սպասարկելու իրավունքից զրկելու, երթուղին սպասարկելու իրավունքից հրաժարվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չլինելու դեպքերում մինչև նոր մրցույթի անցկացնելն ու դրա արդյունքներն ամփոփելը, անհրաժեշտության դեպքում, երթուղու uպաuարկումը կարող է իրականացնել հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի կողմից լիազորված այն կազմակերպությունը, որը (որոնք) երթուղու սպասարկման գործում կարող է (են) ներգրավել սույն կարգի պահանջներին համապատասխանող անհրաժեշտ քանակով ավտոբուսներ: Երթուղին ժամանակավոր սպասարկելու իրավունք ձեռք բերելու ցանկություն հայտնած կազմակերպություններից նախապատվությունը տրվում է սույն կարգի 41-րդ կետի չափորոշիչների գնահատման արդյունքով առավելագույն միավոր ստացած ավտոբուսներ ներկայացնող կազմակերպությանը: Երթուղին ժամանակավոր սպասարկելու իրավունքը տրամադրվում է հետևյալ ընթացակարգով՝

1) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հանձնաժողովը հրապարակում է հանձնաժողովը կազմավորող մարմնի պաշտոնական կայքէջերում.

2) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար դիմումները ներկայացվում են երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 օրվա ընթացքում.

3) երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր ստանալու համար ներկայացվում են սույն կարգով սահմանված փաստաթղթեր.

4) ավտոբուսների գնահատումն իրականացվում է սույն կարգի պահանջների համաձայն.

5) հանձնաժողովը դիմումներն ստանալու վերջնաժամկետից 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի հաստատմանն է ներկայացնում երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավոր հատկացնելու մասին արձանագրությունը:

 

XII. ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐ

 

70. Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո հանձնաժողովը հինգ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանություն տեղեկանք է ներկայացնում՝ համաձայն N 7 ձևի, մրցույթով անցած ավտոբուսների հաշվառման համարանիշների և հաշվառման վկայագրի փոխարեն ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշներ և ճանապարհային ոստիկանության կողմից սահմանված ձևի ժամանակավոր հաշվառման կտրոններ (այսուհետ՝ ժամանակավոր կտրոն) տրամադրելու համար:

71. Կազմակերպությունը մրցույթի արդյունքների մասին տեղեկացվելուց հետո սպիտակ հիմնագույնի համարանիշը, համարանիշ տալու համար պետական տուրք վճարելու անդորրագիրը և ավտոբուսը հաշվառելու համար սահմանված պարտադիր վճարի անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ներկայացնում է ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում և ստանում դեղին հիմնագույնի համարանիշ և ժամանակավոր կտրոն: Ճանապարհային ոստիկանությունը դեղին հիմնագույնի համարանիշը և ժամանակավոր կտրոնը տրամադրում է համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

72. Ճանապարհային ոստիկանությունը դեղին հիմնագույնի համարանիշը և ժամանակավոր կտրոնը կազմակերպությանը տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հանձնաժողով է ներկայացնում տեղեկություն` նշելով ավտոբուսների հաշվառման համարանիշները:

73. Երթուղին սպասարկելու ընթացքում ավտոբուսի փոփոխության (համալրման, փոխարինման, երթուղու սպասարկումից հանման, ինչպես նաև սեփականատիրոջ փոփոխության) դեպքում, հանձնաժողովը ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում տեղեկանք՝ համաձայն NN 8, 9, 10 ձևերի՝ կատարված փոփոխությունը համապատասխանաբար ձևակերպելու:

74. Ավտոբուսի հիմնական կամ դեղին հիմնագույնի համարանիշներ հանձնելու և ստանալու ժամանակ ավտոբուսը ճանապարհային ոստիկանության համապատաuխան uտորաբաժանում չի ներկայացվում:

75. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ավտոբուuները փոխարինելու կամ նույն երթուղում կանոնավոր ուղևորափոխադրումները տվյալ կամ մրցույթում շահած մեկ այլ կազմակերպության կողմից վերuկuվելու դեպքում այդ կազմակերպությունների ավտոբուuներին դեղին հիմնագույնի համարանիշները հատկացվում են անվճար` երթուղին uպաuարկող տվյալ կամ նախկին կազմակերպության կողմից դրանք վերադարձվելուց հետո 2 ամuվա ընթացքում, եթե դրանք պիտանի են հետագա oգտագործման:

76. Դեղին հիմնագույնի համարանիշով ավտոբուսի սեփականատիրոջ փոփոխության դեպքում, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջն են տրվում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշները, որի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանումը կատարում է համապատասխան գրառում:

77. Երթուղին uպաuարկելու իրավունքի ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու դեպքում կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքով ճանապարհային ոստիկանության համապատաuխան uտորաբաժանում է հանձնում ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշներն ու ժամանակավոր կտրոնները և uտանում ավտոբուսի հիմնական համարանիշներն ու հաշվառման վկայագրերը:

 

XIII. ԵՐԹՈՒՂՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԱՆՑԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

78. Երթուղին սպասարկելու իրավունք ձեռք բերած կազմակերպության առաջարկությամբ՝ հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի ակտի հիման վրա թույլատրվում է`

1) երթուղին uպաuարկելու համար համալրման կարգով ներգրավել ավտոբուս.

2) երթուղում ընդգրկված ավտոբուսները սույն կարգի պահանջներին համապատասխան փոխարինել համարժեք ավտոբուսներով.

3) երթուղին uպաuարկելուց հանել պահուստային ավտոբուսը պայմանով, որ այն չի խոչընդոտի երթուղու բնականոն աշխատանքը և հանված ավտոբուսի փոխարեն մեկամսյա ժամկետում հանձնաժողովի գնահատմանը կներկայացվի համարժեք ավտոբուս:

79. Երթուղիներում ներգրավվող ավտոբուսների համարժեքությունը որոշում է հանձնաժողովը` սույն կարգի պահանջներին համապատաuխան:

80. Երթուղին uպաuարկելու համար ներգրավվող ամեն ավտոբուսի ստացած գնահատականի գումարային միավորը պետք է`

1) համալրելու դեպքում համապատաuխանի տվյալ երթուղու մրցույթի արդյունքներով ընտրված ավտոբուսների միջին գնահատականին կամ գերազանցի այն.

2) փոխարինելու դեպքում համապատասխանի կամ գերազանցի փոխարինվող ավտոբուսների գնահատված միավորը:

81. Երթուղին սպասարկող կազմակերպությունների կողմից համալրելու, փոխարինելու համար ներկայացված ավտոբուսի (ավտոբուսների)՝ սույն կարգով նախատեսված չափանիշները գնահատելու համար օրը նշանակվում է կազմակերպության դիմումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում:

82. Սպասարկման երկրորդ տարվանից սկսած համալրվող (փոխարինվող) ավտոբուսների գնահատված միավորները պետք է հաշվարկվեն` տարեկան 10 տոկոս նվազումը հաշվի առնելով:

 

XIV. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

83. Մրցույթը հաղթող կազմակերպությունը պարտավոր է՝

1) ըստ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքած ժամանակացույցի՝ հանձնաժողովին ներկայացնել հայտ-պարտավորությամբ ներկայացված ավտոբուսները.

2) ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի, ինչպես նաև ավտոկայարանային ծառայություններ մատուցող, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ 14 օրվա ընթացքում կնքել ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու գործընթացը կարգավորող համապատասխան պայմանագրեր` դրանցում ներառելով սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն կնքված նախնական պայմանագրի դրույթները:

(83-րդ կետը խմբ. 02.09.21 N 1428-Ն)

83.1. Կազմակերպության կողմից 83-րդ կետի պայմանները խախտվելու դեպքում երթուղին սպասարկելու իրավունքը փոխանցվում է տվյալ մրցույթում հաջորդ տեղն զբաղեցրած կազմակերպությանը՝ վերջինիս համաձայնությամբ: Եթե կազմակերպությունը համաձայնություն չի տալիս կամ հաջորդ կազմակերպություն չկա, կազմակերպվում է նոր մրցույթ:

(83.1-ին կետը խմբ. 09.12.21 N 1996-Ն)

 

XV. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

84. Հանձնաժողովի գործողությունը (անգործությունը) և հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի ակտը կազմակերպությունը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ uահմանված կարգով:

 

XVI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

85. Լիազոր մարմինն ամեն տարի իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հանձնաժողովի (հանձնաժողովների) աշխատանքին (աշխատանքներին) մասնակցող հասարակական կազմակերպությունների ցանկը (այսուհետ` ցանկ): Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը հանձնաժողովի կազմում ընտրվում է փոխատեղման սկզբունքով՝ ամեն մի մրցույթին ցանկում ընդգրկված հերթական հասարակական կազմակերպությունից:

86. Հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների ցանկը հաստատում է լիազոր մարմինը:

87. Ցանկում ընդգրկվելու մասին հայտարարությունը լիազոր մարմինը հրապարակում է ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

88. Հայտարարության մեջ պետք է ներառվեն հետևյալ տվյալները`

1) դիմում ներկայացնելու վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն և դիմում ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) դիմում ընդունելու օրերը և ժամերը.

3) դիմում ներկայացնելու վերջնաժամկետը:

89. Դիմումներն ընդունվում են մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը:

90. Ցանկը կազմվում է մեկ տարվա համար և տեղադրվում լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը:

91. Հասարակական կազմակերպությունների կողմից սույն գլխով սահմանված դիմում չներկայացնելու դեպքում հանձնաժողովները կազմավորվում են՝ առանց հասարակական կազմակերպության:

92. Հասարակական կազմակերպությունները դիմումները և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնում են լիազոր մարմնին` համաձայն N 11 ձևի:

93. Ցանկը ձևավորվում է հասարակական կազմակերպությունների դիմումներով՝ ըստ ներկայացման հաջորդականության:

94. Ցանկը պարունակում է հետևյալ տվյալները`

1) հասարակական կազմակերպության անվանումը.

2) հասարակական կազմակերպության գտնվելու վայրը.

3) հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

4) հասարակական կազմակերպության գործունեության բնույթը:

95. Հասարակական կազմակերպությունը որևէ տվյալ փոփոխվելու դեպքում 7 օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին:

96. Հասարակական կազմակերպությունը դիմումը ներկայացնում է մեկ լիազոր ներկայացուցչի համար:

97. Ներկայացված դիմումը մերժվում է, եթե ներկայացվել է սույն գլխի պահանջների խախտմամբ:

98. Դիմումը գրավոր մերժվում է լիազոր մարմնում դիմումը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ նշելով դիմումը մերժելու հիմքերը:

99. Դիմումում և կից ներկայացված փաստաթղթերում թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հասարակական կազմակերպությանը 7 օրվա ընթացքում վերացնել թերությունները:

100. Սույն կարգի 99-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում հասարակական կազմակերպությունը չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

101. Ամեն մի հանձնաժողով մրցույթից 48 ժամ առաջ սույն կարգի 5-րդ կետի պահանջին համապատասխան ընտրում է մեկ հասարակական կազմակերպություն:

102. Հանձնաժողովի կազմում ընտրվելու մասին հասարակական կազմակերպության ներկայացուցիչը տեղեկանում է մրցույթն անցկացվելուց 24 ժամ առաջ:

103. Հանձնաժողովի կազմում ընտրված և ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչը մրցույթի է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_________________________________ հայտարարում է ընդհանուր օգտագործման

(մրցույթ հայտարարող մարմնի անվանումը)

ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային երթուղիների համար`

 

 

NN

ը/կ

ԵՐԹՈՒՂՈՒ`

անվանումը և համարը

սկզբնակետը

վերջնակետը

սպասարկման համար պահանջվող

հիմնական և պահուստային

ավտոբուսների քանակը

1.

       

2.

       

 

Ց Ա Ն Կ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ՝ N 2 ձևի:

2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):

3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:

5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:

6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):

7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:

Փաթեթների բացման oրը, ժամը և վայրը ___________________________________

Մրցույթի անցկացման oրը, ժամը և վայրը __________________________________

Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը __________________

Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություն uտանալու համար:

*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:

(ձևը խմբ. 09.12.21 N 1996-Ն, 05.10.23 N 1714-Ն)

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ  N ______

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը),

գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոuահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20   թ. ----------------- կայանալիք ավտոբուսային

______________________ մրցույթին (համալրմանը, փոխարինմանը) ________________

(երթուղու անվանումը, համարը)

 

1. Ավտոբուսների մասին տվյալները՝

 

NN

ը/կ

Մակնիշ

Հաշվառման* 
համարանիշ

Դեղին հիմնագույնի*

համարանիշ (առկայության
դեպքում)

Թողարկման 
տարեթիվ

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

   

 

2. Լրացուցիչ տեղեկություններ` _____________________________________________________

________________________________________________________

 

Նախապեu ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի օրենսդրության պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը:

Ներկայացված փաuտաթղթերի իuկությունը հավաuտում եմ:

Հայտատու __________________ ______________________________________

 

(ստորագրությունը)

 

_____ ____________________  20   թ.

*չի լրացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում

 

Ձև N 3

 

 Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ (ՓԱԹԵԹՆԵՐԻ)

 

NN

ը/կ

Մրցույթ անցկացնելու ամսաթիվ

Փաթեթ հանձնելու ամսաթիվ

Կազմակեր- պության

անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Երթուղու կամ

երթուղիների անվանումը և համարը կամ համարները

Կազմակերպության

(լիազորված ներկայացուցչի) կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը (լիազորված

ներկայացուցչի)

Փաթեթն ընդունողի ստորագրությունը

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 4

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ (ՓԱԹԵԹՆԵՐԻ) ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ________________

______________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը ___________________________

Երթուղու անվանումը և համարը ___________________________

Փաթեթի հանձնման գրանցման մտից թիվը

 

_______ ______________ 20  թ.

(փաթեթի հանձնման ամսաթիվը)

_______ ______________ 20  թ.

(փաթեթի բացման ամսաթիվը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար

_______________________

(ստորագրությունը)  

 ___________________
(անունը, ազգանունը)

 

Ձև N 5.1

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

 Մրցութային հանձնաժողովի

___________________

(պաշտոնը)

___________________ 

(անունը, ազգանունը)

 ____ _________________ 20  թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

Ավտոբուսի

Գնահատականը` ըստ

NN

ը/կ

մակնիշ

հաշվառման համարանիշ

դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում)

նույնացման համարը

նստա-տեղերի թիվը

պատկա-նելիության իրավունքի

մակնիշի

արտադրման տարեթվի

արտաքին տեսքի

ուղևորա-սրահի

օդա-փոխման համա-կարգի

վառելիքի տեսակի

ընդ-հանուր

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Երթուղու անվանումը և համարը

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 _______________________

(ստորագրությունը)

 ________________________

(անունը, ազգանունը)

 

Ձև N 5.2

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

 Մրցութային հանձնաժողովի

___________________

(պաշտոնը)

___________________ 

(անունը, ազգանունը)

 ____ _________________ 20  թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

Ավտոբուսի

Գնահատականը` ըստ

NN

ը/կ

մակնիշ

հաշվառման համարանիշ

դեղին հիմնագույնի համարանիշը (առկայության դեպքում)

նույնացման համարը

նստա-տեղերի թիվը

ավտո- բուսի*

սակագնի

ընդհանուր

ընդամենը

միջին գնահատա- կանը**

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Երթուղու անվանումը և համարը

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 _______________________

(ստորագրությունը)

 ________________________

(անունը, ազգանունը)

 

*ամփոփվում է հանձնաժողովի բոլոր անդամների գնահատականների միջինով

** մեկից ավելի երթուղիների դեպքում՝ ամփոփվում է բոլոր գնահատականների միջինով

 

Ձև N 6

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Ա Մ Փ Ո Փ Թ Ե Ր Թ Ի Կ

 

_______ ___________ 20   թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, գումարային գնահատականները

Ընդամենը

Միջին գնահատականը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մրցութային հանձնաժողովի

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

 

 ____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

 

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

 

 ____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

 

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

 

Ձև N 7

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _____

 

_________________ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

 Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

____________________________________________________________________

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը _________________________________

Երթուղու անվանումը և համարը ________________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաuտատման մաuին հանձնաժողովը կազմավորող մարմնի ակտի 20   թ. ______ _________ N ____________

 

NN

ը/կ

Երթուղին համալրող ավտոբուսի`

Երթուղում աշխատելու համար սահմանված ժամկետ

մակնիշ

հաշվառման համարանիշ

դեղին հիմնագույնի համարանիշ (լրացվում է առկայության դեպքում)

նույնացման համար

թողարկման տարեթիվ

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

   
Մրցութային հանձնաժողովի քարտուղար

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 05.10.23 N 1714-Ն)

 

Ձև N 8

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _ 

 

 ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԹՈՒՂԻՆ ՀԱՄԱԼՐՈՂ ԵՎ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

______________________________________________________________

 

Գտնվելու վայրը կամ բնակության վայրը __________________________

Երթուղու անվանումը և համարը __________________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաuտատման մաuին հանձնաժողովը կազմավորող մարմնի որոշման 20 թվականի N ____ __________ ___________

 

NN

ը/կ

Երթուղին համալրող ավտոբուսի`

Երթուղում աշխատելու համար սահմանված

ժամկետ

մակնիշ

հաշվառման համարանիշ

դեղին հիմնագույնի համարանիշ

նույնացման համար

թողարկման տարեթիվ

1.

 

 

 

 

 

 

 

Նշված կազմակերպության կողմից հանձնման ենթակա է (են) երթուղու սպասարկումից հանված հետևյալ ավտոբուսների ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը (համարանիշները):

 

NN

ը/կ

Երթուղու սպասարկումից հանվող ավտոբուսի`

մակնիշ

հաշվառման
համարանիշ

դեղին հիմնագույնի

համարանիշ

նույնացման համար

թողարկման
տարեթիվ

1.

 

 

 

 

 

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

   
Մրցութային հանձնաժողովի քարտուղար

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 05.10.23 N 1714-Ն)

 

Ձև N 9

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _

 

ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԻՑ ՀԱՆՎՈՂ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

 կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հանձնման ենթակա է (են) երթուղու սպասարկումից հանված հետևյալ ավտոբուսների ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը (համարանիշները):

 

NN

ը/կ

Երթուղու սպասարկումից հանվող ավտոբուսի`

մակնիշ

հաշվառման համարանիշ

դեղին հիմնագույնի

համարանիշ

նույնացման համար

թողարկման տարեթիվ

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

   
Մրցութային հանձնաժողովի քարտուղար

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 05.10.23 N 1714-Ն)

 

Ձև N 10

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _

 

ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍԻ (ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

________________ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ սպասարկմանը հանձնված ___________________ երթուղու հետևյալ ավտոբուսների սեփականատերը (սեփականատերերը) փոխվել է (են):

 

NN

ը/կ

Երթուղու սպասարկման գործում ներգրավված ավտոբուսի`

Երթուղում աշխատելու

համար

սահմանված ժամկետ

մակնիշ

նախկին հաշվառման

համարանիշ

դեղին հիմնագույնի

համարանիշ

նախկին սեփականատեր

նոր սեփականատեր

1.

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

Տրվում է նշված ավտոբուսը (ավտոբուսները) Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

   
Մրցութային հանձնաժողովի քարտուղար

____________________

(uտորագրությունը)

 ____________________

(անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 05.10.23 N 1714-Ն)

 

Ձև N 11

 

Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարար

պարոն_______________________

(անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում ենք ___________________________________________-ը ընդգրկել

                                                  (հասարակական կազմակերպության անվանումը)

 

Հայաuտանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովների կազմերում ընդգրկվող հասարակական կազմակերպությունների ցանկում`

Դիմումի մեջ նաև նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) հասարակական կազմակերպության անվանումը.

2) հասարակական կազմակերպության գտնվելու վայրը.

3) հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

4) հասարակական կազմակերպության գործունեության բնույթը:

 

Դիմող՝

 ____________________

(անունը, ազգանունը)

 

Ձև N 12

 

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

Հայտատու

________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոuահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու 20 թ. ___________ կայանալիք ավտոբուսային

______________________________ մրցույթին:

(երթուղու (երթուղիների) անվանումը, համարը)

 

Պարտավորվում եմ, ըստ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ կնքված ժամանակացույցի, ձեռք բերել երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված անհրաժեշտ քանակով ավտոբուսներ:

1. Ավտոբուսների մասին տվյալները՝

 

NN

ը/կ

Մակնիշ

Թողարկման

տարեթիվ

Քանակ

1.

     

2.

     

3.

     

 

2. Լրացուցիչ տեղեկություններ` ___________________________________________________

_______________________________________________________________________________

 

Նախապեu ծանոթացել եմ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի օրենսդրության պահանջներին և պարտավորվում եմ դրանք կատարել:

Համաձայն եմ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ծանուցումները որպես պաշտոնական ծանուցում ստանալու իմ ներկայացրած էլեկտրոնային հասցեով:

Գումարի փոխանցումը խնդրում եմ կատարել ___________ հաշվեհամարին:

Կից ներկայացնում եմ՝

Ավտոբուսներ արտադրող գործարանի կամ իր պաշտոնական ներկայացուցչի տրամադրած՝ ավտոբուսների մատակարարման ժամկետները, տեխնիկական բնութագրերը և գինը սահմանող փաստաթուղթ:

Ներկայացված փաuտաթղթերի իuկությունը հավաuտում եմ:

 

Հայտատու ___________________________

(ստորագրությունը)

 

__________________________

(անուն, ազգանունը)

 

  _____ ________________ 20   թ.

(ձևը խմբ. 02.09.21 N 1428-Ն, 09.12.21 N 1996-Ն)

 

Ձև N 13

 

Ե Ր Ա Շ Խ Ի Ք

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր ՈՒ Թ Յ Ա Ն

(ձևն ուժը կորցրել է 02.09.21 N 1428-Ն)

 

Ձև N 14

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 05.10.23 N 1714-Ն)

 

NN

ը/կ

ԵՐԹՈՒՂՈՒ`

անվանումը և համարը (միասնական երթուղիների դեպքում՝ երթուղային

ցանցի անվանումը)

սպասարկման համար պահանջվող ավտոբուսների (ներառյալ պահուստային

ավտոբուսները) քանակը

մրցույթի անցկացման ժամկետը

1.

     

2.

     

(ձևը խմբ. 05.10.23 N 1714-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 02.09.21 N 1428-Ն, 09.12.21 N 1996-Ն, լրաց. 18.05.23 N 750-Ն, խմբ., փոփ. 05.10.23 N 1714-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2020 թվական: