Գլխավոր տեղեկություն
Համար
N 734-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (08.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 734-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՇԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի՝

1) անցկացման կանոնակարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) մասնակցության հայտի օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) ստուգողական կետի նկարագրի սյունակներում կիրառվող նշանների օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) նախահաշիվը՝ համաձայն N 5 հավելվածի.

6) ժամանակացույցը՝ համաձայն N 6 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 734-Լ որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ

 

1. ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերի (այսուհետ՝ խաղեր) նպատակն է՝ ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելը, ֆիզիկական պատրաստականության դերն ու նշանակությունը բարձրացնելը, ինչպես նաև կառույցների միջև մարզական առողջ մթնոլորտ ստեղծելը:

 

2. ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

2. Խաղերն անցկացվելու է 2023 թվականի օգոստոսի 20-27-ը, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության մարզաբազաներում:

 

3. ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. ՀՀ ուժային կառույցների միջև բանակային խաղերի անցկացման ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է կազմկոմիտեն (հավելված N 2):

 

4. ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

4. Բանակային խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մրցաձևերը`

1) բանակային քառամարտ.

2) ռազմականացված կրոսավազք և ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք.

3) կողմնորոշում.

4) հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից.

5) հրաձգություն «ՊՄ» ատրճանակից.

6) հրաձգություն «ԴԴՀ» հրացանից:

(4-րդ կետը խմբ. 07.09.23 N 1503-Լ)

 

5. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Մրցումներին կարող են մասնակցել ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության, պետական պահպանության ծառայությունների, պետական եկամուտների ու քննչական կոմիտեների և դատախազության թիմերը:

6. Յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել 1 թիմ: Թիմի կազմը՝ մեկ ղեկավար, 2 ներկայացուցիչ և մասնակիցներ, ըստ ստորև ներկայացված մարզաձևերի ու քանակների.

 

NN

ը/կ

Մարզաձև

Մասնակիցների առավելագույն քանակ

Տղամարդ

Կին

Ընդամենը

1.

բանակային քառամարտ

2

1

3

2.

ռազմականացված կրոսավազք

3

-

3

3.

կողմնորոշում

2

1

3

4.

հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից

1

1

2

5.

հրաձգություն «ՊՄ» ատրճանակից

1

1

2

6.

հրաձգություն «ԴԴՀ» հրացանից

1

1

2

Ընդամենը մասնակիցներ

10

5

15

 

7. Թիմերում կարող են ընդգրկվել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը տվյալ կառույցում ծառայության (աշխատանքի) անցած զինծառայողները (աշխատակիցները): Բոլոր մասնակիցները ներկայանում են զինգրքույկներով, սպայական վկայականներով կամ անձը հաստատող փաստաթղթով՝ վերջին պաշտոնում նշանակման վերաբերյալ տեղեկանքով: Վերջին 5 տարիների ընթացքում հրաձգության ՀՀ առաջնություններին մասնակցած մասնակիցների մասնակցությունն արգելվում է: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հանդես գալ միայն 1 մարզաձևում: Բանակային կրոսավազքի անհատական մրցապայքարի մասնակիցներն ընդգրկվում են նաև բանակային կրոսավազքի փոխանցումավազքին:

 

6. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Մրցումներին մասնակցելու համար կազմկոմիտե նախնական հայտերը (հավելված N 3) ներկայացվում են մինչև օգոստոսի 1-ը, իսկ վերջնական հայտը՝ խաղերի բացման արարողությանը նախորդող օրը:

 

7. ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

9. Մրցավարությունն իրականացվում է մրցավարական խորհրդի և դաշտային արբիտրների միջոցով:

10. Մրցավարական խորհրդի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: Մրցավարական խորհուրդը կազմվում է մրցավարական խորհրդի նախագահից, քարտուղարից և յուրաքանչյուր կառույցից մեկական մրցավարներից: Մրցավարությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով մրցավարական խորհրդին աջակցում են դաշտային արբիտրները, որոնք նշանակվում են ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողներից:

11. Խաղերի ընթացքում բոլոր վիճելի հարցերը քննարկվում է մրցավարական խորհրդում: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության պարագայում ընդունվում է մրցավարական խորհրդի նախագահի կողմից քվեարկված որոշումը: Մրցավարական խորհրդի քարտուղարը քվեարկություններին չի մասնակցում:

12. Մրցավարական խորհրդի վերջնական որոշումը բողոքարկման ենթակա չէ:

 

8. ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

13. Բոլոր մարզաձևերում համազգեստը զինվորական դաշտային է (միանման, տվյալ կառույցի համար հաստատված նմուշի)՝ կիսաճտքավոր կոշիկներով:

14. Զենքերը տրվում են կազմակերպչի կողմից՝ վիճակահանությամբ: Դրանց նշանազարկի բերումը իրականացվում է մրցման նախորդ օրը:

15. Բանակային քառամարտ: Անցկացվում է N 4 համազգեստով (համաձայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 20.04.2020 թ. N 300 հրամանով հաստատված «Հրաձգության դասընթաց» ձեռնարկի): Յուրաքանչյուր մասնակցին վիճակահանությամբ տրվում է կրծքահամար, որը նախորոշում է նրանց հերթականությունը: Ռազմականացված քառամարտն իր մեջ ներառում է ձգումներ պտտաձողից (կանայք՝ իրանի ծալում և տարածում), վազք 100 մ, վազք 3000 մ (կանայք՝ 1000 մ) և նռնակի նետում նշանակետին մրցաձևերը: Մրցումներն անցկացվում են 2 օրում՝ առաջին օրը՝ ձգումներ (իրանի ծալում և տարածում), վազք 100 մ և նռնակի նետում նշանակետին, երկրորդ օրը՝ վազք 3000 մ (1000 մ):

16. Ձգումներ: Ելման դրությունը՝ կախված վիճակ, բռնվածքը՝ վերևից, մատները՝ անշարժ, ձեռքերը՝ ուղղված, ֆիքսել առնվազն 1 վայրկյան: Ծալելով ձեռքերը՝ ձգվել (ծնոտը պտտաձողից բարձր): Ձգումը հաշվվում է, եթե կատարվել է ինքնուրույն, ուղղված ոտքերով, առանց թափային շարժումների, իսկ իջնելուց ձեռքերը լրիվ ուղղված են: Մարմնի ճոճումը վարժության կատարման ժամանակ սխալ չի հաշվվում, եթե ոտնաթաթերն ամբողջությամբ չեն հատել պտտաձողի սյուների առանցքը: Չի թույլատրվում ճոճումը կանգնեցնելու նպատակով օգնություն ցուցաբերել և ծնոտով հենել պտտաձողից: Յուրաքանչյուր ձգում կատարվում է բոլոր շարժումների դադարումից հետո, ինչն ազդարարվում է մրցավարի հրահանգով: Տեղերը որոշվում են կրկնությունների առավելագույն քանակով: Հավասար արդյունքների դեպքում մասնակիցներին տրվում է նույն տեղը, իսկ հաջորդ տեղը բաց է թողնվում:

17. Իրանի ծալում և տարածում: Ելման դրությունը՝ պառկած մեջքին, ձեռքերը՝ գլխի հետևում (ծոծրակին)՝ ոտքերն ամրացված: Ձեռքերը գլխի հետևում՝ իրանը բարձրացնել առաջ՝ արմունկներով դիպչել ծնկներին (թույլատրվում է ծնկների աննշան ծալում): Ելման դիրք վերադառնալիս անհրաժեշտ է թիակներով դիպչել հատակին: Կատարվում է 2 րոպեի ընթացքում: Տեղերը որոշվում են կրկնությունների առավելագույն քանակով: Հավասար արդյունքների դեպքում մասնակիցներին տրվում է նույն տեղը, իսկ հաջորդ տեղը բաց է թողնվում:

18. Վազք (100 մ): Մեկնարկը՝ կանգնած վիճակից: Անցկացվում է մարզադաշտի վազքուղու կամ հարթ՝ վազքի համար հարմարեցված տարածության վրա: Մրցավարի ազդանշանից շուտ մեկնարկը սկսած մասնակցին առաջին անգամ զգուշացվում է, երկրորդ անգամ՝ հանվում է հետագա մրցապայքարից: Յուրաքանչյուր մասնակից վազում է իր վազքուղով, և եթե դուրս է գալիս սահմաններից ու խանգարում է մյուս մասնակցին, ապա հանվում է մրցապայքարից, իսկ վնասվածք ստացած մասնակցին թույլատրվում է մեկնարկել վերջում (առնվազն 2 րոպե դադարից հետո): Ժամանակը կանգնեցվում է, երբ մասնակիցն իրանի որևէ մասով հատում է վերջնագիծը:

19. Վազք 3000 մ (1000 մ): Մեկնարկը՝ կանգնած վիճակից: Անցկացվում է մարզադաշտի վազքուղու կամ հարթ՝ վազքի համար հարմարեցված տարածության վրա: Մրցավարի ազդանշանից շուտ մեկնարկը սկսած մասնակցին առաջին անգամ զգուշացվում է, երկրորդ անգամ՝ հանվում է հետագա պայքարից: Վազքային վարժություններում հաղթողը որոշվում է նվազագույն ժամանակով: Հավասար արդյունքների դեպքում մասնակիցներին տրվում է նույն տեղը, իսկ հաջորդ տեղը բաց է թողնվում: Ժամանակը հաշվարկվում է հարյուրերորդական ցուցիչով:

20. Նռնակի նետում նշանակետին: Նետումը կատարվում է ուսումնական «Ֆ-1» նռնակով (600 գ, առանց լծակի): Նռնակը մասնակցին է տրվում նետման վայրում, մրցավարական խորհրդի կողմից: Թույլատրվում է արձակել օձիքը և թուլացնել գոտին: Նետումները տղաների համար կատարվում են 20 մ, 25 մ, 30 մ և 35 մ, աղջիկների համար՝ 15 մ, 20 մ, 25 մ և 30 մ հեռավորությունների վրա տեղակայված 4 նշանակետերի վրա (նկ. 1):

 

 

Ներմուծեք նկարագրությունը_22847

Նկ. 1. Նշանակետերի գծագիրը

 

21. Յուրաքանչյուր նշանակետ իրենից ներկայացնում է գետնին նշագծված ընդհանուր կենտրոն ունեցող, 2 մ և 4 մ տրամագծերով հորիզոնական շրջաններ, որոնց կենտրոնում տեղադրված է 20-30 սմ բարձրությամբ տարբերվող գույնի դրոշակ: Նետումը կատարվում է նետման հարթակից, որն իրենից ներկայացնում է 2 մ լայնությամբ և 3 մ երկարությամբ թափավազքի համար նախատեսված վազքուղի, որն ավարտվում է 1,25 մ բարձրությամբ պատով: Շրջանների հեռավորությունը չափվում է վազքուղին ավարտող պատի ներսից՝ չափման կետից (նկ. 2):

 

Ներմուծեք նկարագրությունը_22848

 

Նկ. 2. Նետման հարթակը

 

22. Յուրաքանչյուր նշանակետի ուղղությամբ կատարվում է 4 նետում: Ամբողջ վարժությունը կատարելու համար տրվում է 3 րոպե ժամանակ և 16 նռնակ: Մրցավարի ազդանշանից շուտ նետելու դեպքում մասնակցի հաշվին գրանցվում է 20 մ հեռավորության նշանակետի անհաջող փորձ, իսկ մրցավարի ազդանշանից հետո կատարված նետումները գրանցվում են որպես 35 մ հեռավորության նշանակետի անհաջող փորձ: Նետումները կատարվում են հաջորդաբար՝ չորսական նռնակ 20 մ (կանանց համար 15 մ), ապա՝ 25 մ (կանանց համար 20 մ), որից հետո՝ 30 մ (կանանց համար 25 մ) և 35 մ (կանանց համար 30 մ) հեռավորությամբ նշանակետին: Նետման արդյունքը գրանցվում է նռնակի նետման դաշտի հետ առաջին հպմամբ: Գլորվելով կամ կրկնակի ցատկով նշանակետի խոցումը չի գրանցվում: Ներքին շրջանակի տարածքը համարվում է 2 մ տրամագծով նշագծված շրջանը՝ նշագիծը ներառյալ, արտաքին շրջանի տարածքը համարվում է 4 մ տրամագծով նշագծված շրջանը՝ նշագիծը ներառյալ: Մրցավարը յուրաքանչյուր նետումից անմիջապես հետո ցույց է տալիս նետման արդյունքը՝ դրոշակն ուղղահայաց պահելով վերև՝ ներքին շրջանակի խոցման համար, դրոշը հորիզոնական պահելով կողք՝ արտաքին շրջանակի խոցման համար, և դրոշակն աջից ձախ թափահարելով՝ անհաջող փորձի համար: Նետման ժամանակ թույլատրվում է դիպչել պատին:

 

Նշանակետ

Միավորներ

Արական սեռ

Իգական սեռ

Ներքին շրջանակ

Արտաքին շրջանակ

N 1 (20 մ)

N 1 (15 մ)

7

3

N 1 (25 մ)

N 1 (20 մ)

8

4

N 1 (30 մ)

N 1 (25 մ)

9

5

N 1 (35 մ)

N 1 (30 մ)

10

6

 

23. «Նռնակի նետում նշանակետին» մրցաձևում հաղթող է ճանաչվում ավելի շատ միավորներ վաստակած մասնակիցը: Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է ավելի շատ մեծ միավորներ խոցած մասնակցին:

24. Բանակային քառամարտի մասնակիցների անհատական հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր մասնակցի զբաղեցրած տեղերի նվազագույն հանրագումարով:

25. Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է առավել շատ առաջին տեղեր գրաված մասնակիցներին, հավասարության դեպքում՝ երկրորդ, ապա՝ երրորդ տեղերը:

26. Եթե վերոհիշյալ պայմանները նույնպես հավասար են, ապա առավելությունը տրվում է հաջորդաբար՝ 3000 մ (1000 մ) վազքից, նռնակի նետում նշանակետից, ձգումներ (իրանի ծալում և տարածում), ապա՝ 100 մ վազքից ավելի բարձր տեղ գրաված մասնակցին:

27. Ռազմականացված կրոսավազք: Ռազմականացված կրոսավազքի անհատական մրցապայքարին մասնակցում է յուրաքանչյուր թիմից առնվազն 3 մասնակից: Համազգեստը դաշտային՝ գլխարկով, ինքնաձիգով և 1 պահեստատուփով: Մասնակիցը մեկնարկին մոտենում է հաստատված մեկնարկային ժամանակից առնվազն 1 րոպե առաջ: Մրցավարը ստուգում է հանդերձանքը, զենքը և զինամթերքի բացակայությունը: Չի թույլատրվում զենքի վրա որևէ կառուցվածքային ձևափոխություն, այդ թվում՝ նշանառության սարքավորումների, ձգանի, հարվածաձգանային մեխանիզմի, կոթի և այլ մասերի չափերի և ձևերի փոփոխություններ:

28. Մեկնարկն ու վերջնագիծը տեղադրվում են նույն տեղում: Հրաձգության վայրը (հրաձգարանը) կազմակերպվում է վազքուղու մեկնարկից 1-1,5 կմ հեռավորության վրա: Մեկնարկը տրվում է անհատական՝ 1-2 րոպե ընդմիջմամբ: Մեկնարկի հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Թիմակիցների մեկնարկն իրար հետևից չի թույլատրվում: Մեկնարկելիս ինքնաձիգը պետք է դրված լինի ապահովիչին: Մասնակիցները փամփուշտներն ստանում են կրակային բնագծում, մրցավարի ցուցումով դրվում են իրենց տեղը և պատրաստվում կրակելուն: Մինչև մասնակիցը փամփուշտներով լիցքավորում է պահեստատուփը, մրցավարը նրան հայտնում է այն թիրախի համարը, որին պետք է կրակի մասնակիցը: Վերջինս կրակում է պատրաստ լինելուն պես՝ առանց մրցավարի հրամանի: Մասնակիցները կրակում են իրենց կցված ինքնաձիգից՝ պառկած դիրքից, երեք կրակոց, մինչև թիրախի առաջին խոցումը: Հրաձգությունն իրականացվում է ընկնող N 8 թիրախին (համաձայն ՀՀ ՊՆ նախարարի 14.04.2021 թ. N 322 հրամանով հաստատված «ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության հրահանգի»), հեռավորություն՝ 100 մ:

29. Կրակելու ժամանակ թույլատրվում է օգտագործել ինքնաձիգի փոկը՝ պահեստատուփով հանելով գետնին: Մասնակիցը զենքով բոլոր գործողությունները կատարում է ինքնուրույն: Անսարքությունների վերացման համար, մրցավարի թույլտվությամբ, նա կարող է օգտվել զենքի վարպետի կամ մրցավարի օգնությունից:

30. Երբ մասնակիցը մենահատ կրակոցի փոխարեն կրակել է կրակահերթով, կրակը նույնպես համարվում է կատարված: Պահեստատուփը 3 փամփուշտից ավելի լիցքավորելու համար մասնակիցը հեռացվում է մրցումներից:

31. Չի թույլատրվում կրակել մրցակցի թիրախին, կրակելու դեպքում թիրախը նորից բարձրացվում է կրակելու համար, իսկ կորցրած ժամանակը ֆիքսվում և հանվում է վերջնական արդյունքից: Եթե թիրախն առանց կրակելու իջնում է, ապա մրցավարն օպերատորին այն նորից բարձրացնելու հրահանգ է տալիս, և մասնակիցը շարունակում է կրակել, սակայն կորցրած ժամանակը հանվում է մասնակցի վերջնական արդյունքից:

32. Մասնակիցը մնում է պառկած դիրքում՝ մինչև մրցավարը ստուգում է զենքը և հանում չկրակած փամփուշտներն ու վազքը շարունակելու հրահանգ է տալիս:

33. Նռնակ նետելու համար կրակային բնագծից 300-600 մ հեռավորության վրա պատրաստվում են 10 մ լայնքով և 40 մ երկարությամբ միջանցքներ: «Ֆ-1» նռնակները դրվում են նետումը կատարելու վայրում: Մասնակիցը գրավում է ցանկացած ազատ միջանցք և հերթականությամբ տեղից կամ թափավազքից նետում է 3 նռնակ՝ մինչև 40 մետր հեռավորության հաղթահարումը, որից հետո մրցավարի հրահանգով շարունակում է վազքը:

34. Հրաձգության ժամանակ թիրախը չխոցելու, 30 մետրից պակաս նռնակի նետման համար մասնակիցը ստանում է 50-ական, իսկ 30-ից մինչև 40 մետր նետման համար՝ 30 տուգանային վայրկյան:

35. Ժամանակը հաշվարկվում է հարյուրերորդական ցուցիչով: Տեղերը ռազմականացված կրոսավազքում որոշվում են լավագույն արդյունքներով: Հավասար արդյունքի դեպքում առավելությունը տրվում է ավելի քիչ տուգանային վայրկյան ստացած մասնակցին: Կրկին հավասարության պարագայում առավելությունը տրվում է ավելի շուտ մեկնարկած մասնակցին:

36. Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք: Դաշտի կահավորումը, հանդերձանքն ու մրցավարական կազմը նույնն են, ինչ կրոսավազքի անհատական մրցույթի ժամանակ:

37. Թիմը կազմվում է կրոսավազքին մասնակցած 3 մասնակից: Մեկնարկը տրվում է ընդհանուր՝ բոլոր թիմերի 1-ին վազքահերթի մասնակիցների համար:

38. Հրաձգությունը և նռնակի նետումը կատարվում է կրոսավազքի նույն պայմաններով, սակայն թիրախը խոցելու և նռնակը 40 մ հեռավորությամբ նետելու համար մասնակցին տրվում է համապատասխանաբար մեկ կրակոցի և մեկ նետման փորձ, որոնցից յուրաքանչյուրի ձախողման համար ստանում է տուգանային 100 մ վազքի շրջան: Տուգանային շրջանները կահավորվում են այնպես, որ անկախ մասնակցի նետման կամ կրակային բնագծի համարից, որևէ մեկը մյուսի նկատմամբ տարածքի հաղթահարման առավելություն չունենա:

39. Փոխանցումավազքի հերթափոխը կատարվում է վազող մասնակցի կողմից վերջնագիծն ամբողջությամբ հատելուց հետո՝ ավտոմատի փոխանցմամբ: Թիրախը չխոցած կամ նռնակը 40 մ-ից պակաս նետած և տուգանային շրջանը չհաղթահարած մասնակցի թիմը հանվում է հետագա պայքարից, և թիմը գրավում է վերջին տեղը: Թիմերի տեղերը որոշվում են վերջին մասնակիցների կողմից վերջնագիծը հատելու հերթականությամբ:

40. Կողմնորոշում: Յուրաքանչյուր մասնակցի տրվում է կրծքահամար, որը պետք է լավ տեսանելի լինի և կրվի կազմակերպիչների սահմանած կանոններով: Կրծքահամարները չի թույլատրվում պոկել կամ պահել: Կողմնորոշման համար մասնակիցները կարող են օգտվել միայն մրցավարների կողմից տրված քարտեզից, ստուգողական կետերի նկարագրերից, ստուգողական կետերի գրանցման քարտից կամ սարքավորումից և մասնակցի անձնական ոչ էլեկտրոնային կողմնացույցից:

41. Մրցումների վայրում հեռահաղորդակցման սարքավորումներ օգտագործվում են միայն կազմակերպիչների թույլտվությամբ:

42. Մեկնարկը տրվում է առանձին՝ 2-3 րոպե ընդմիջումներով: Մեկնարկի հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Բոլոր մասնակիցները մեկնարկային տարածքում առնվազն 20 րոպե նախապատրաստվելու և նախավարժանք կատարելու հնարավորություն պետք է ունենան: Այդ տարածք մուտք գործելու իրավունք ունեն միայն չմեկնարկած մասնակիցները և թիմի ներկայացուցիչը: Կետը, որտեղից պետք է սկսվի կողմնորոշումը, նշվում է քարտեզի վրա՝ մեկնարկային եռանկյունու տեսքով:

43. Մեկնարկից ուշացած մասնակցին թույլատրվում է մեկնարկել, սակայն նրա մեկնարկը հաշվարկվում է նախատեսված ժամանակից: Կազմակերպիչները ժամանակը պետք է այնպես հաշվարկեն, որ նրա մեկնարկը չխանգարի հաջորդ մասնակիցներին: Եթե կազմակերպիչների պատճառով մասնակիցն ուշանում է մեկնարկից, ապա նրան տրվում է նոր մեկնարկի հնարավորություն:

44. Վերջնագիծը հատելուց անմիջապես հետո մասնակիցը հանձնում է ստուգողական կետերի գրանցման քարտը (էլեկտրոնային կրիչը) և քարտեզը: Վերջնագիծը քարտեզում նշվում է երկու միմյանց մեջ գծված 5 և 7 մմ չափերի շրջաններով:

45. Ստուգողական կետերի (ՍԿ) գրանցման քարտը (էլեկտրոնային կրիչը) կորցրած, ստուգողական կետը բաց թողած կամ ստուգողական կետերի հերթականությունը խախտած մասնակիցները որակազրկվում են: Վազքն ավարտած մասնակցին արգելվում է որևէ ազդեցություն ունենալ մրցման ընթացքի վրա կամ օգնել այլ մասնակիցների: Այս կանոնը խախտած մասնակիցը հեռացվում է մրցումներից:

46. Մրցումների նախօրյակին կազմակերպիչները մասնակիցների համար նախապատրաստում են մրցման նմուշօրինակ, որով մասնակիցներին հնարավորություն է տրվում ծանոթանալ տեղանքի, նշված երթուղիների և նշանների ձևերին, քարտեզների օրինակներին, ՍԿ-ներին:

47. Կազմակերպիչների կողմից պետք է ապահովվի տեղանքի անվտանգությունը, բացառվի վտանգավոր օբյեկտների, կիրճերի, ճահիճների և այլ վտանգ ներկայացնող գործոնների առկայությունը: Տեղանքը մասնակիցների համար հայտնի դառնալուց հետո պետք է արգելափակել և բացառել մասնակիցների ու նրանց ներկայացուցիչների մուտքն այնտեղ: Այդ պահից տեղանք մուտք գործելու իրավունք են ունենում միայն կազմակերպիչները:

48. Քարտեզի մասշտաբը պետք է լինի 1:10000: Քարտեզները հնարավորին չափով պետք է պահպանված լինեն փոշուց և վնասվելուց: Քարտեզը վազքուղին անցնելու անհրաժեշտ սահմաններից մեծ չի կարող լինել: Քարտեզը մասնակցին տրվում է անմիջապես մեկնարկին:

49. Վազքուղին պետք է ընտրվի այնպես, որ մասնակիցներն այն հաղթահարելու համար դրսևորեն իրենց՝ տեղանքում կողմնորոշվելու ու կենտրոնանալու ունակությունները, դիմացկունությունն ու ռազմակիրառական որակները: Վտանգավոր տարածքների, արգելված ճանապարհների և այլ արգելված վայրերի մասին թիմերի ներկայացուցիչները պետք է նախօրոք տեղեկացվեն: Դրանք պետք է նշվեն քարտեզներում և հնարավորության դեպքում՝ հենց տեղանքում: Մասնակիցներին չի թույլատրվում մտնել կամ հատել նման վայրերն ու ճանապարհները:

50. Եթե վազքուղին անհնար է կազմել առանց նման վայր կամ ճանապարհ հատելու, ապա դրանց հատման սահմանները հստակ պետք է նշվեն քարտեզում և տեղանքում, իսկ մասնակիցներն այդ տարածքները պետք է պարտադիր անցնեն նշված ուղիներով: Վազքուղու երկարություն է համարվում մեկնարկից մինչև վերջնագիծ ուղիղ գիծը, որն անցնում է ՍԿ-ների միջով: Վազքուղու երկարությունը պետք է կազմի 4-6 կմ:

51. Ստուգողական կետը 3 քառանկյուն դրոշակներից (30x30 սմ) կազմված եռանկյունի է, որը տեղադրվում է գետնից 50-80 սմ բարձրության վրա (նկ. 3): Ստուգողական կետում պետք է առկա լինի ստուգողական կետի կոդը և այն անցնելու մասին նշում կատարելու սարքը՝ հսկման համակարգը (էլեկտրոնային համակարգ, կնիք, դակիչ, գունավոր մատիտ կամ այլ միջոց): Տեղանքում անհրաժեշտ է տեղադրել 5-10 ստուգողական կետեր, այնպես, որ միջին հեռավորությունը յուրաքանչյուրից կազմի 400-500 մ: Ստուգողական կետը նշվում է քարտեզի վրա՝ մեծ ճշտությամբ, 7 մմ տրամագծով շրջանով՝ կենտրոնում կետ, իսկ կողքը՝ հերթական համարը:

 

Ներմուծեք նկարագրությունը_22849

Նկ. 3. Ստուգողական կետի կահավորումը

 

52. Ստուգողական կետերի նկարագիրը քարտ է, որտեղ աղյուսակի միջոցով հատուկ նշաններով և գրառումներով նկարագրվում է հերթական ստուգողական կետը: Հարմարության համար ՍԿ-ի նկարագիրը տպվում է քարտեզի դիմային երեսի վրա: ՍԿ-ի նկարագրում նշվում են մրցման անվանումը, ընդհանուր վազքուղու երկարությունը և ՍԿ-ների նկարագրությունները՝ աղյուսակով (նկ. 4):

 

Միջոցառման անվանումը

Վազքուղու ամենակարճ երկարությունը

5.4 կմ

A

B

C

D

E

F

G

H

1

68

 

 

 

 

 

 

2

36

 

 

 

 

 

 

3

74

 

 

 

 

 

 

4

81

 

 

 

 

 

 

Ներմուծեք նկարագրությունը_22850

 

Նկ. 4. Ստուգողական կետի նկարագիրը

 

53. Աղյուսակը կազմված է լատիներեն տառերով նշված 8 սյունակից, որոնցից յուրաքանչյուրն ունի նկարագրության հատուկ նշանակություն.

A-ն՝ ՍԿ-ի հերթական համարն է,

B-ն՝ ՍԿ-ի կոդն է (նշված է ՍԿ-ի վրա),

C-ն՝ նմանատիպ նկարագրված առարկաներից որն է,

D-ն՝ նկարագրված առարկան է,

E-ն՝ նկարագրված առարկայի մանրամասնություններն են,

F-ը՝ նկարագրված առարկայի չափն է,

G-ն՝ նկարագրված առարկայի որ մասում է գտնվում ՍԿ-ն (դրոշակը),

H-ը՝ հավելյալ տեղեկություններն են:

N 4 հավելվածում ներկայացված է ստուգողական կետի նկարագրի սյունակներում կիրառվող նշանների օրինակելի ձևը: Ժամանակը կանգնեցվում է, երբ մասնակցի իրանը հատում է վերջնագիծը, իսկ էլեկտրոնային համակարգ կիրառելիս՝ վերջնագծում էլեկտրոնային կրիչով գրանցվելու դեպքում:

54. Ժամանակը հաշվարկվում է վայրկյանների ճշտությամբ: Ստուգողական կետերը գտնելու համար մասնակիցներին տրվում է առավելագույնը 120 րոպե:

55. Կողմնորոշման մրցաձևի մասնակիցների տեղերը որոշվում են լավագույն արդյունքներով, իսկ հավասար արդյունքի պարագայում՝ ավելի շուտ մեկնարկած մասնակցին:

56. Հրաձգություն: Զենքի նորմալ նշանազարկի բերումը և ստուգողական հրաձգությունը կատարվում են նախորդ օրը: Հաշվարկային կրակոցները կատարվում են միայն նոր թիրախներին:

57. Մասնակիցը զենքով բոլոր գործողությունները կատարում է ինքնուրույն: Անսարքությունների վերացման համար, մրցավարի թույլտվությամբ, նա կարող է օգտվել զենքի վարպետի կամ մրցավարի օգնությունից:

58. Չեն թույլատրվում զենքի վրա որևէ կառուցվածքային ձևափոխություն, այդ թվում՝ նշանառության սարքավորումների, ձգանի, հարվածաձգանային կառուցվածքի, կոթի և այլ մասերի չափերի և ձևերի փոփոխություններ:

59. Մրցավարը մասնակիցներին հայտնում է այն թիրախի համար, որին պետք է կրակի մասնակիցը: Վերջինս կրակում է միայն մրցավարի «Կրակ» ազդանշանից հետո՝ պատրաստ լինելուն պես: Մրցավարի ազդանշանից շուտ կրակոց կատարած մասնակիցն անմիջապես հեռացվում է հետագա մրցապայքարից:

60. Հրաձգությունն ավարտելուն պես մասնակիցն անջատում է պահեստատուփը, ստուգում է փամփշտանոցը, հրահանն իջեցնում մարտական ոտքից և դնում է ապահովիչին, մրցավարը ստուգում է զենքը և թույլ տալիս դուրս գալ կրակային դիրքից:

61. Հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է ավելի շատ մեծ միավորներ խոցած մասնակցին, կրկին հավասարության դեպքում առավելությունը տրվում է թիրախի կենտրոնին առավել մոտ խոցում ունեցողին:

62. Հրաձգություն «ԱԿ 74» ինքնաձիգից: Նորմալ մարտի ստուգման և նշանազարկի բերման համար յուրաքանչյուր մասնակցին տրամադրվում է 12 փամփուշտ երկու կրակահերթի համար՝ յուրաքանչյուրը՝ 6 փամփուշտով:

63. Հրաձգությունը վարվում է մենահատ կրակոցով, 100 մ հեռավորությունից, N 4 կրծքային թիրախի վրա (համաձայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 20.04.2020 թ. N 300 հրամանով հաստատված «Հրաձգության դասընթաց» ձեռնարկի), 3 դրությունից՝ պառկած, ծնկած և կանգնած (առանց հենման կետի): Եթե մասնակիցը մենահատ կրակոցի փոխարեն կրակել է կրակահերթով, կրակը նույնպես համարվում է կատարված:

64. Ընդհանուր հրաձգության համար տրվում է 3 փորձնական և յուրաքանչյուր դիրքի համար 10 հաշվարկային կրակոցի հնարավորություն: Հրաձգության ժամանակ թույլատրվում է օգտվել ինքնաձիգի փոկից՝ առանց այն ինքնաձիգից արձակելու: Չի թույլատրվում փամփշտատուփը հենել գետնին, ծնկի տակ որևէ իր դնել, որպես հենարան օգտագործել հանդերձանքը կամ այլ միջոցներ: Փորձնական հրաձգության համար հատկացվում է 3 րոպե, իսկ հաշվարկային հրաձգությանը՝ 50 վայրկյան՝ պառկած, 60 վայրկյան՝ ծնկած և 70 վայրկյան՝ կանգնած դիրքերի համար: Կրակային դիրքի փոփոխության համար տրվում է 15 վայրկյան ժամանակ:

65. Հրաձգություն «ԴԴՀ» հրացանից: Վարժությունը կատարվում է պառկած դիրքից՝ հենարանից, 500 մ հեռավորությունից, N 4 կրծքային թիրախի վրա (համաձայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 20.04.2020 թ. N 300 հրամանով հաստատված «Հրաձգության դասընթաց» ձեռնարկի): Թույլատրվում է 5 փորձնական և 20 հաշվարկային կրակոց: Ժամանակը՝ փորձնականի համար՝ 5 րոպե, հաշվարկայինի համար՝ 15 րոպե:

66. Հրաձգություն «Մակարով» ատրճանակից: Վարժությունը կատարվում է բացօդյա հրաձգարանում՝ 25 մ հեռավորությունից, N 4 կրծքային թիրախի վրա: Տրվում է 5 փորձնական և 15 հաշվարկային կրակոց (3 փուլ, յուրաքանչյուրը՝ 5 կրակոց): Ժամանակը՝ փորձնականի համար՝ 5 րոպե, հաշվարկայինի համար՝ յուրաքանչյուր փուլում 2 րոպե:

 

9. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

67. Թիմային հաշվարկն իրականացվում է երկու խմբերում՝ ուժային կառույցների և իրավապահ մարմինների միջև:

68. Թիմային հաշվարկը կատարվում է թիմի բոլոր մասնակիցների և ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքից թիմի գրաված տեղերի գումարով: Թիմի կողմից որևէ մրցմանը մասնակից չներկայացնելու պարագայում գրանցվում է վերջին տեղը: Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է առավել շատ առաջին տեղեր գրաված թիմին, հավասարության դեպքում՝ երկրորդ, ապա՝ երրորդ տեղերը և այլն:

 

10. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

69. Թիմերի ներկայացուցիչները մրցավարական խորհուրդ բողոքարկելու իրավունք ունեն տվյալ մրցման ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում՝ գրավոր:

 

11. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ

 

70. Բանակային քառամարտ, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 74», ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից, ռազմականացված կրոսավազքից մրցաձևերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով, իսկ 1-ին տեղ գրաված թիմերը՝ գավաթներով.

1-ին տեղ՝ 1 000 000 դրամ,

2-րդ տեղ՝ 500 000 դրամ,

3-րդ տեղ՝ 300 000 դրամ:

(70-րդ կետը լրաց. 07.09.23 N 1503-Լ)

71. Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմերը պարգևատրվում են համապատասխան գավաթով, իսկ յուրաքանչյուր մասնակից՝ մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով.

1-ին տեղ՝ 300 000 դրամ,

2-րդ տեղ՝ 200 000 դրամ,

3-րդ տեղ՝ 150 000 դրամ:

 

12. ԾԱԽՍԵՐԸ

 

72. Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը՝ մասնակից թիմերի և մրցավարների՝ կեցություն (գիշերակաց, սնունդ), մրցավարներին՝ մարզաշապիկ, գլխարկ, գավաթներ, պարգևավճար, մրցանակակիրներին՝ դրամական մրցանակներ համաձայն սույն կանոնակարգի 70 և 71-րդ կետերով նախատեսված սահմանաչափերի՝ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները չներառված: Հուշանվերներ՝ պատվավոր հյուրերին, ռադիոհանգույցի վարձակալում, կաշվե թղթապանակներ, ծաղկեփնջեր, հրավառություն, հաղորդավարի ծառայություն, վարձավճար, տպագրական նյութեր, տարածքի ձևավորում, նկարահանում, ուղիղ եթերի ապահովում, շարժական բեմ և Լեդ էկրանի ապահովում,

դրոշների ձեռքբերում, բեռնատար ավտոմեքենաներ՝ մարզագույքը տեղափոխելու համար և գրենական պիտույքների ծախսերը կատարվում են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

73. Զենքերը, զինամթերքը, մրցումների վայրեր տեղափոխման տրանսպորտը, մարզաբազան, հրաձգարանները, մշակութաժամանցային ծրագրերը, մեդալները և պատվոգրերը կապահովի ՀՀ պաշտպանության նախարարությունը:

74. Մասնակիցների գործուղման ծախսերը (ճանապարհածախսը) հոգում է գործուղող կազմակերպությունը:

(հավելվածը խմբ., լրաց. 07.09.23 N 1503-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 734-Լ որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար (կազմկոմիտեի նախագահ)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 734-Լ որոշման

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

Համապատասխան ոլորտները համակարգող տեղակալ

_________________________

«____ » ____________2023  թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

___________________________ ԹԻՄԻ

 

ՄԱՐԶԱՁԵՎԸ _____________________

 

NN

ը/կ

Կոչումը

Անունը, ազգանունը, հայրանունը

Բժշկի կնիքը և ստորագրությունը

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պրակտիկ առողջ է

ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ___________________________

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 734-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՇԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

Ներմուծեք նկարագրությունը_22851

Ներմուծեք նկարագրությունը_22852

Ներմուծեք նկարագրությունը_22853

Ներմուծեք նկարագրությունը_22854

Ներմուծեք նկարագրությունը_22855

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 734-Լ որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ

 

NN

ը/կ

Ապրանք/ ծառայություն

Միավորի քանակը

Օր

Կազմակերպու-թյուններ

Մեկ միավորի գինը

(հազ. դրամ)

Ընդամենը (հազ. դրամ)

1.

Կեցություն մասնակիցներին

(գիշերակաց, սնունդ)

18

7

8

9.8

9878.4

2.

Դրսի մրցավարներին կեցություն (գիշերակաց, սնունդ)

15

7

 

9.8

1029.0

3.

Ճանապարհածախս՝ մրցավար

15

2

 

2.0

60.0

4.

Մրցավարներին պարգևավճար

40

   

20.0

800

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

       

11767.4

2. Պարգևատրում

1.

Գավաթ՝ 1-ին տեղերը գրաված մարզիկներին (կանայք և տղաներ)

3

   

100.0

300.0

2.

Հավաստագիր` 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկներին (կանայք և տղաներ), անհատական և թիմային

50-ՊՆ

       

3.

Շնորհակալագրի և հավաստագրերի թղթապանակ՝ գրպանիկով

20-ՊՆ

       

4.

Կաշվե թղթապանակ փափուկ կազմով և ՀՀ զինանշանով

40-ՊՆ

       

5.

Մեդալներ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկներին (կանայք և տղաներ)

39-ՊՆ

       

6.

Ծաղկեփունջ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մարզիկներին (կանայք)

25

   

6.0

150.0

7.

ԸՆԴԱՄԵՆԸ՝

       

450.0

 

3. Դրամական մրցանակներ 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցներին

1.

Անհատական դրամական մրցանակներ ըստ մրցաձևերի՝ 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին

         

ա.

1-ին տեղ

11

   

1237.5

13612.5

բ.

2-րդ տեղ

11

   

612.5

6737.5

գ.

3-րդ տեղ

11

   

362.5

3987.5

2.

Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի 1-3-րդ տեղեր գրաված թիմերի անդամներին

         

ա.

1-ին տեղ

3

   

362.5

1087.5

բ.

2-րդ տեղ

3

   

234.75

704.3

գ.

3-րդ տեղ

3

   

175.0

525.0

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

       

26654.3

 

4. Կազմակերպական ծախսեր

1.

Հուշանվերներ՝ պատվավոր հյուրերին և ամենատարեց մասնակիցներին

30

   

10.0

300.0

2.

Շապիկներ մրցավարներին

40

   

5.0

200.0

3.

Արևային գլխարկներ մրցավարներին

40

   

1.5

60.0

4.

Մրցաշարի մասնակիցներին մասնակցության համարներ

120

   

0.8

96.0

5.

Տպագրական նյութեր, նկարահանում

1

   

800.0

800.0

6.

Գովազդ հեռուստատեսությամբ՝ մրցաշարի անցկացման և ավարտի վերաբերյալ

1

   

600.0

600.0

7.

ՀՀ դրոշների պատվիրում (երկարությունը՝ 2 մ, լայնությունը՝ 1 մ)

30

   

5.0

150.0

8.

Չպլանավորված ծախսեր, հրավառություն

Շարժական բեմահարթակ

1

   

200.0

200.0

9.

1

   

600.0

600.0

10.

Լեդ էկրանի ապահովում և ռադիոտեխնիկական սարքավորումներով կահավորված տարածքի ձևավորում

1

   

500.0

500

11.

Հաղորդավարի ծառայություններ

2

   

100.0

200.0

12.

Մարզագույքը տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ՝ Երևան-Դիլիջան-Երևան

     

80.0

80.0

13.

Վարձավճար՝ ծրագրի ղեկավար

1

   

132.0

132.0

14.

Վարձավճար՝ ծրագրի հաշվապահ

1

   

120.0

120.0

15.

Վարձավճար՝ ծրագրի սպասարկող անձ

(4 բանվոր)

4

   

80.0

320.0

16.

ԸՆԴԱՄԵՆԸ՝

       

4358.0

17.

ԸՆԴԱՄԵՆԸ՝

       

43229.65

18.

Խաղերի իրականացնող կազմակերպության շրջանառության հարկը

       

2275.24

19.

ԸՆԴԱՄԵՆԸ՝

       

45504.9

(հավելվածը խմբ. 07.09.23 N 1503-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 734-Լ որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ

 

Կիրակի

Երկուշաբթի

Երեքշաբթի

Չորեքշաբթի

Հինգշաբթի

Ուրբաթ

Շաբաթ

Կիրակի

20.08.2023 թ.

21.08.2023 թ.

22.08.2023 թ.

23.08.2023 թ.

24.08.2023 թ.

25.08.2023 թ.

26.08.2023 թ.

27.08.2023 թ.

Թիմերի ժամանում, տեղավորում

08.00-08.30

Նախաճաշ

 

10.00-11.00

Բացման արարողություն

07.30-08.00

Նախաճաշ

 

08.00

Մեկնում Իջևան

 

10.00-13.00

«ԱԿ-74» հրաձգություն, Քառամարտ (ձգումներ, 100 մ վազք, նռնակի նետում)

07.30-08.00

Նախաճաշ

 

08.00

Մեկնում Իջևան

 

10.00-13.00

«ԴԴՀ»

հրաձգություն, Քառամարտ
(3000 մ վազք)

7.30-8.00

Նախաճաշ

 

08.00

Մեկնում Իջևան

 

10.00-13.00

Ռազմականացված կրոսավազք (անհատական)

07.30-8.00

Նախաճաշ

 

08.00

Մեկնում Իջևան

 

10.00-13.00

«ՊՄ»

հրաձգություն

7.30-8.00

Նախաճաշ

 

08.00

Մեկնում Իջևան

 

10.00-13.00

Ռազմակա-նացված կրոսավազքի փոխանցու-մավազք

8.00-9.00

Նախաճաշ

 

11.00-12.00

Պարգևատրում Փակման արարողություն

14.00-15.00

Ճաշ

 

15.00-16.00

Բացման արարողության փորձ

 

17.00-19.00

Թիմերի ղեկավարների խորհրդակցություն

 

19.00-20.00

Ընթրիք

 

20.00-21.00

Մանդատային հանձնաժողով

13.00-14.00

Ճաշ

 

14.00

Մեկնում Իջևան

 

15.00-18.00

Ինքնաձիգի վիճակահանություն, ստացում և նշանազարկի բերում

 

19.00-20.00

Ընթրիք

 

20.00-21.00

«ԱԿ-74»

ինքնաձիգի վիճակահանություն

Թիմերի ղեկավարների խորհրդակցություն, հաջորդ օրվա խնդրավորում

14.00-14.30

Ճաշ

 

14.30

Մեկնում Իջևան

 

15.30-19.00

Հրացանի վիճակահա-նություն, ստացում և նշանազարկի բերում

 

19.00-20.00

Ընթրիք

 

20.00-21.00

Համերգային ծրագիր

 

21.00 - 22.00

«ԴԴՀ» հրաձգության վիճակահ-անություն Թիմերի ղեկավարների խորհրդակ-ցություն, հաջորդ օրվա խնդրավորում

14.00-14.30

Ճաշ

 

15.00-19.00

Էքսկուրսիա

 

 

 

 

 

 

 

 

19.00-20.00

Ընթրիք

 

20.00-21.00

Համերգային ծրագիր

 

21.00 - 22.00

Ռ. կրոսավազքի վիճակահա-նություն, Թիմերի ղեկավարների խորհրդակ-ցություն, հաջորդ օրվա

խնդրավորում

14.00-14.30

Ճաշ

 

14.30

Մեկնում Իջևան

 

15.30-19.00

Ատրճանակի վիճակահա-նություն, ստացում և նշանազարկի բերում

 

19.00-20.00

Ընթրիք

 

20.00-21.00

Համերգային ծրագիր

 

21.00 - 22.00

«ՊՄ» հրաձգության վիճակահա-նություն Թիմերի ղեկավարների խորհրդակ-ցություն, հաջորդ օրվա

խնդրավորում

14.00-14.30

Ճաշ

 

15.00-19.00

Էքսկուրսիա

 

 

 

 

 

 

 

 

19.00-20.00

Ընթրիք

 

20.00-21.00

Համերգային ծրագիր

 

21.00 - 22.00

Թիմերի ղեկավարների խորհրդակ-ցություն, հաջորդ օրվա խնդրավորում

14.00-14.30

Ճաշ

 

14.30

Մեկնում Դիլիջան

 

15.30-19.00

Կողմնորոշում

 

 

 

 

 

19.00- 0.00

Ընթրիք

 

21.00-22.00

Արդյունքների ամփոփում Թիմերի ղեկավարների խորհրդակ-ցություն, հաջորդ օրվա խնդրավորում

14.00-14.30

Ճաշ

 

14.30

Թիմերի մեկնում

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.09.2023, N 1503-Լ 08.09.2023, N 734-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան