Գլխավոր տեղեկություն
Համար
N 1452-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2023 թվականի N 1452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1324-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով՝

«3. Եթե հարկ վճարողը ներկայացրել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար դիմում, և առկա չեն Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 434-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դիմումի ուսումնասիրությունը մերժելու հիմքեր, հարկ վճարողը բավարարում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 289-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պայմաններին, ապա սույն կարգի 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված չափանիշները համարվում են բավարարված, համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը կամ նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,5 %-ը։»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2023 թվական: