ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2023 թվականի N 1473-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2096-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու, որպես բնաիրային օգնություն գույք տրամադրելու և գույք նվիրաբերելու մասին» N 2096-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.
3) որոշման N 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.
4) որոշման N 12 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի.
5) որոշման N 16 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի.
6) որոշման N 18 հավելվածի աղյուսակի «Գույքի անվանումը և մակնիշը» սյունակի 2-րդ տողում «154/1» թիվը փոխարինել «266/1» թվով.
7) որոշման N 19 հավելվածի աղյուսակի «Հիմնական միջոց հանդիսացող գույք» բաժնի «Գույքի անվանումը և մակնիշը» սյունակի՝
ա. 6-րդ տողում «Աթոռ» բառը փոխարինել «Աթոռ աշակերտական» բառերով,
բ. 9-րդ տողը լրացնել «318/1» թվով,
գ. «Քանակը» սյունակի «Ընդամենը» տողը լրացնել «17» թվով,
իսկ «Պաշարներ (այդ թվում՝ փոքրարժեք և արագամաշ առարկաներ)» բաժնի «Գույքի անվանումը և մակնիշը» սյունակի՝
դ. 2-րդ տողը լրացնել «5 կգ 051015» բառերով,
ե. 3-րդ տողը լրացնել «2 կգ 051015» բառերով,
զ. 5-րդ տողը լրացնել «210618» թվով,
է. 9-րդ տողը լրացնել «011118» թվով,
ը. 10-րդ տողը լրացնել «100518» թվով,
թ. 14-րդ տողը լրացնել «ՄՆ» բառով,
ժ. «Քանակը» սյունակի «Ընդամենը» տողը լրացնել «35» թվով,
ժա. հավելվածի «Քանակը» սյունակի «Ընդհանուրը» տողը լրացնել «52» թվով.
8) որոշման N 20 հավելվածի աղյուսակի «Հիմնական միջոց հանդիսացող գույք» բաժնի «Գույքի անվանումը և մակնիշը» սյունակի՝
ա. 6-րդ տողից հանել «յուղով» բառը և լրացնել «542/1» թվով,
բ. 7-րդ տողը լրացնել «աշակերտական» բառով,
գ. «Քանակը» սյունակի «Ընդամենը» տողը լրացնել «13» թվով,
դ. «Պաշարներ (այդ թվում՝ փոքրարժեք և արագամաշ առարկաներ)» բաժնի «Քանակը» սյունակի «Ընդամենը» տողը լրացնել «31» թվով, թվով.
ե. հավելվածի «Քանակը» սյունակի «Ընդհանուրը» տողը լրացնել «44»
9) որոշման N 21 հավելվածի աղյուսակի «Հիմնական միջոց հանդիսացող գույք» բաժնի «Գույքի անվանումը և մակնիշը» սյունակի՝
ա. 5-րդ տողը լրացնել «աշակերտական» բառով,
բ. «Քանակը» սյունակի «Ընդամենը» տողը լրացնել «14» թվով,
գ. «Պաշարներ (այդ թվում՝ փոքրարժեք և արագամաշ առարկաներ)» բաժնի «Քանակը» սյունակի «Ընդամենը» տողը լրացնել «38» թվով,
դ. հավելվածի «Քանակը» սյունակի «Ընդհանուրը» տողը լրացնել «52» թվով.
10) որոշման N 22 հավելվածի աղյուսակի «Հիմնական միջոց հանդիսացող գույք» բաժնի «Գույքի անվանումը և մակնիշը» սյունակի՝
ա. 4-րդ տողը լրացնել «աշակերտական» բառով,
բ. «Քանակը» սյունակի «Ընդամենը» տողը լրացնել «17» թվով,
իսկ «Պաշարներ (այդ թվում՝ փոքրարժեք և արագամաշ առարկաներ)» բաժնի «Գույքի անվանումը և մակնիշը» սյունակի՝
գ. 13-րդ տողը լրացնել «(գրաֆին) 050417» բառերով,
դ. «Քանակը» սյունակի «Ընդամենը» տողը լրացնել «38» թվով,
ե. հավելվածի «Քանակը» սյունակի «Ընդհանուրը» տողը լրացնել «55» թվով.
11) որոշման N 31 հավելվածի աղյուսակի «Հիմնական միջոց հանդիսացող գույք» բաժնի «Գույքի անվանումը և մակնիշը» սյունակի 8-րդ տողում «LG Flatron» բառերը փոխարինել «Viewsonic 24 LCD» բառերով.
12) որոշման N 34 հավելվածի աղյուսակի «Հիմնական միջոց հանդիսացող գույք» բաժնի «Գույքի անվանումը և մակնիշը» սյունակի՝
ա. «Համակարգչային և հարակից տեխնիկա» բաժնի 15-րդ տողում «Dell- 177» բառը փոխարինել «Dell-370» բառով,
իսկ «Գրասենյակային կահույք» բաժնի՝
բ. 17-րդ տողում «Բազկաթոռ աթոռ (Բազկաթոռ` կոշտ)» բառերը փոխարինել «Բազկաթոռ պտտվող» բառերով,
գ. 18-րդ տողում «Աթոռ-12000 (Աթոռ` կիսափափուկ)» բառերը փոխարինել «Աթոռ տեսակ 12000» բառերով.
13) որոշման N 35 հավելվածի աղյուսակի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարան» բաժնի՝
ա. «1. Մարզպետարանի աշխատակազմի նախկին Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը նախարարության կողմից տրամադրված գույք» մասի «Ընդամենը» տողի «Քանակը» սյունակում «2» թիվը փոխարինել «3» թվով, իսկ «Սկզբնական արժեքը» սյունակում «63,672.0» թիվը՝ «211,698.0» թվով,
բ. «Ընդհանուրը» տողի «Քանակը» սյունակում «19» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «Սկզբնական արժեքը» սյունակում «1,288,438.0» թիվը՝ «1,436,464.0» թվով,
գ. հավելվածի «Ամբողջը» տողի «Քանակը» սյունակում «154» թիվը փոխարինել «155» թվով, իսկ «Սկզբնական արժեքը» սյունակում «10,510,919.0» թիվը՝ «10,658,945.0» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 31-ի N 1473-Ա որոշման |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 31-ի N 1473-Ա որոշման |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի N 1473-Ա որոշման |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 31-ի N 1473-Ա որոշման |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2023 թվականիօգոստոսի 31-ի N 1473-Ա որոշման |