Գլխավոր տեղեկություն
Համար
N 1478-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 31.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2023 թվականի N 1478-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N 1257-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգի`

ա. 1-ին կետում «համակարգչային տեխնիկայի կիրառմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ձևերը, էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի» բառերը փոխարինել «հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի (e-invoicing) (այսուհետ` հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ) միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ձևերը, էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի լրացման նպատակով կիրառվող ծրագրերի» բառերով,

բ. 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում նախատեսված հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով:»,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել`

1) ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում.

2) հարկային մարմնից ստացված սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրերով.

3) հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով:»,

դ. 4-րդ կետում «ձևերով» բառը փոխարինել «եղանակներով» բառով, «ձևով» բառը՝ «եղանակով» բառով և նույն կետից հանել «համակարգչային» բառը,

ե. 8-րդ կետում «օգտագործումը, դուրս գրված և (կամ) ճշգրտող հաշվարկային փաստաթղթերը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչումը և (կամ) չեղարկումը» բառերը փոխարինել «դուրս գրված և (կամ) ճշգրտող հաշվարկային փաստաթղթերը, ստացված հաշվարկային փաստաթղթերի վավերացումը, գործարքի կողմ չհանդիսանալու դեպքում ստացած հաշվարկային փաստաթղթերի դարանից դրանց ջնջումը, հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչումը և (կամ) չեղարկումը, ինչպես նաև սխալներով դուրս գրված ապրանքների տեղափոխության բեռնագրերը» բառերով,

զ. 9-րդ կետում «ԱԱՀ-ով» բառը փոխարինել «ԱԱՀ-ի 20% դրույքաչափով» բառերով,

է. 15-րդ կետում «հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման («Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր») ծրագրի միջոցով» բառերը փոխարինել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով» բառերով,

ը. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Էլեկտրոնային եղանակով ուղեկցող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար հարկ վճարողը հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում ընտրում է դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերից համապատասխան տեսակը և ձևը:»,

թ. 19-րդ կետում «Վերադաս հարկային» բառերը փոխարինել «Հարկային» բառով, իսկ «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» ծրագիր ներմուծումը, այդ ծրագրից» բառերը փոխարինել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ ներմուծումը, այդ համակարգից» բառերով,

ժ. 2-րդ բաժնի վերնագրում «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ» բառը փոխարինել «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ» բառով,

ժա. 20-րդ կետում «ինտերնետային հաշվարկային» բառերը փոխարինել «էլեկտրոնային հաշվարկային» բառերով,

ժբ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով:»,

ժգ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ և 23-րդ կետերը,

ժդ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում, դուրս գրված և ստացված հաշվարկային փաստաթղթերի մասին տեղեկություններ ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ:»,

ժե. 25-րդ կետը «հաշվարկային փաստաթղթերի» բառերից առաջ լրացնել «հարկային մարմնի» բառերով,

ժզ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Ծրագիրը գործում է առցանց ռեժիմում: Հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացվում են առցանց ռեժիմում։»,

ժէ. 27-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկ վճարողը հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում ընտրում է այդ համակարգով նախատեսված՝ հաշվարկային փաստաթղթի տեսակը (ապրանքի մատակարարման, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ, ԱԱՀ-ի վերադարձի, հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու մասով՝ արտահանման հաշիվ վավերագիր կամ հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր, ապրանքի տեղափոխության բեռնագիր) և ձևը (հարկ վճարողի անունից, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) անունից, համատեղ գործերը վարողի անունից) և լրացնում այն:», իսկ նույն կետի երկրորդ նախադասությունը «ծրագրի մշակման» բառերից առաջ լրացնել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի» բառերով,

ժը. 28-րդ կետում «պետք է կիրառվի ինտերնետային կապի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի» բառերը փոխարինել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում պետք է կիրառվի» բառերով,

ժթ. 29-31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Լրացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթը վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար:

30. Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով դուրս գրված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերը գրանցվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում:

31. Էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ հնարավոր է դուրս գրել հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերում լրացված տվյալները հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում լրացվող հաշվարկային փաստաթղթի տեսակին և ձևին համապատասխան, եթե այդ տվյալները գրանցված են հարկային մարմնի սահմանած ձևաչափով: Հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերից հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգ տվյալների արտահանման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման առկայությունն ապահովվում է հարկ վճարողների կամ հաշվապահական հաշվառման կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող այլ ծրագրերն սպասարկող կազմակերպությունների կողմից:»,

ի. 32-րդ կետում «Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրում» բառերը փոխարինել «Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում» բառերով, իսկ «Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրից» բառերը` «Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգից» բառերով,

իա. 33-րդ կետում «Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիրն ինտերնետային ցանցում» բառերը փոխարինել «Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգն առցանց» բառերով,

իբ. 34-րդ կետում «Ծրագիրը» բառը փոխարինել «Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգը» բառերով և հանել «ծրագրի» բառը,

իգ. 35-րդ կետում «Ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում է համարվում ինտերնետային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրում» բառերը փոխարինել «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում է համարվում հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում» բառերով,

իդ. 3-րդ բաժնի վերնագրից հանել «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ» բառը,

իե. 36-րդ և 39-րդ կետերում «համակարգչային» բառը փոխարինել «հատուկ» բառով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածով սահմանված հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչման և չեղարկման կարգի`

ա. 4-րդ կետում «ինտերնետային կապի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի» բառերը փոխարինել «հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի» բառերով,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հաշվարկային փաստաթղթերը (այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը և ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը), ինչպես նաև բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հաշվարկային փաստաթղթերում արտացոլված` հարկային մարմին ներկայացված տեղեկատվությունը չեղարկվում են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով` կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան: Հաշվարկային փաստաթղթի չեղարկման ֆունկցիան կիրառելուց դուրս գրողի կողմից ընտրվում է օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը): Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո հաշվարկային փաստաթղթով ապրանք ձեռք բերողը, աշխատանք ընդունողը և (կամ) ծառայություն ստացողն ստանում է հաղորդագրություն տվյալ հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ: Այն դեպքերում, երբ`

1) չեղարկման պահին հաշվարկային փաստաթուղթը վավերացված է տվյալ հաշվարկային փաստաթղթով ապրանք ձեռք բերողի, աշխատանք ընդունողի և (կամ) ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ հաղորդագրությունն ստանալուց հետո ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից`

ա. էլեկտրոնային համապատասխան հաստատման ֆունկցիան կիրառելու և ստորագրելու դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման հաստատման վերաբերյալ, որից հետո միայն հաշվարկային փաստաթուղթը համարվում է սահմանված կարգով չեղարկված,

բ. ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից էլեկտրոնային համապատասխան մերժման ֆունկցիան կիրառելու դեպքում մերժվում է հաշվարկային փաստաթղթի չեղարկումը: Տվյալ դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման մերժման վերաբերյալ, և հաշվարկային փաստաթուղթը չի կարող համարվել չեղարկված և պահպանում է վավեր կարգավիճակը,

գ. հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ հաղորդագրությունն ստանալուց հետո ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից տասնհինգօրյա ժամկետում այդ հաղորդագրությունը չհաստատելու կամ չմերժելու դեպքում հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ համարվում է չեղարկված.

2) չեղարկման պահին հաշվարկային փաստաթուղթը վավերացված չէ ապրանք ձեռք բերողի, աշխատանք ընդունողի և (կամ) ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո հաշվարկային փաստաթուղթը համարվում է սահմանված կարգով չեղարկված,

Հաշվարկային փաստաթղթի լրացման հետ կապված այն դեպքերում, երբ ապրանքներն առաքվել են գնորդին, աշխատանքների արդյունքը հանձնվել է աշխատանքն ընդունողին կամ ծառայությունները մատուցվել են ծառայություն ստացողին, սակայն հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այլ անձի անունով, և վերջինս էլեկտրոնային ստորագրությամբ վավերացրել է ստացված հաշվարկային փաստաթուղթը, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո ապրանք ձեռք չբերողը, աշխատանք չընդունողը և (կամ) ծառայություն չստացողը, ում անունով դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթը, ստանում է հաղորդագրություն տվյալ հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ, որից հետո տվյալ անձի կողմից էլեկտրոնային համապատասխան հաստատման ֆունկցիան կիրառվելու և ստորագրվելու դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման հաստատման վերաբերյալ, որից հետո միայն հաշվարկային փաստաթուղթը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված: Ապրանք ձեռք չբերող, աշխատանք չընդունող և (կամ) ծառայություն չստացող անձի կողմից չեղարկման հաղորդագրությունը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ստացված հաղորդագրությունը չհաստատելու կամ չմերժելու դեպքում հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ համարվում է չեղարկված: Իսկ, եթե չեղարկման պահին հաշվարկային փաստաթուղթը վավերացված չէ ապրանք ձեռք չբերողի, աշխատանք չընդունողի և (կամ) ծառայություն չստացողի էլեկտրոնային ստորագրությամբ, ապա հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո հաշվարկային փաստաթուղթը համարվում է սահմանված կարգով չեղարկված:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից` բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի։ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) ծրագրի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում չեղարկվում, անվավեր են ճանաչվում, այդ փաստաթղթերի մասով ճշգրտող հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում, ստացված հաշվարկային փաստաթղթերը վավերացվում են կամ գործարքի կողմ չհանդիսանալու դեպքում ստացված հաշվարկային փաստաթղթերի դարանից դրանք ջնջվում են այդ նույն ծրագրի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան