Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-17-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.14/28(618) Հոդ.445
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2009

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը «գրանցամատյանի» բառից հետո լրացնել «ամբողջական», իսկ «օգտվելու» բառից հետո` «, իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները ստանալու» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «օգտվելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի «է» կետը «գրանցամատյանից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները սահմանված կարգով տրամադրում են տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները:»

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետում`

1) երրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունները տեղադրվում են ինտերնետային կայքում:

Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները տրամադրվում են պետական տուրքի վճարումը կատարելուց հետո:

Պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները (իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները) տրամադրվում են առանց պետական տուրք վճարելու:».

2) վերջին նախադասությունը հանել:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 30

Երևան

ՀՕ-17-Ն 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան