Գլխավոր տեղեկություն
Համար
N 1447-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.08.2023-02.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1447-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը և 9-րդ հոդվածի 14-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում, N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրել 4,000,000,000.0 դրամ գումարի չափով միջպետական վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված 4,000,000,000.0 դրամ միջպետական վարկը Լեռնային Ղարաբաղի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված միջպետական վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 24-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 24-ի N 1447-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 24-ի N 1447-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2023, N 2324-Ն 02.02.2024, N 1447-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան