Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.12.2020
Ընդունող մարմին
Տաշիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբեր 2020 թվականի N 88-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով`

 

Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝

 

1․ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 97-Ն որոշումով հաստատված հավելված 2-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1, 12.2, 15, 16, 17, 18 և 19 կետերով.

«11.1) սահմանել «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճը օգտագործման տրամադրելու համար 1 ժամվա վճարը՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

«11.2) սահմանել «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի սենյակները օգտագործման տրամադրելու համար 1քմ վճարը՝ 700 (յոթ հարյուր) ՀՀ դրամ»:

«15) սահմանել մինիամբարձիչի օգտագործման համար վճար՝ 1օրը 65000 ՀՀ դրամ»:

«16) սահմանել գրեյդեր օգտագործման համար վճար՝ 1ժամը 20000 ՀՀ դրամ»:

«17) սահմանել էքսկավատորի օգտագործման համար վճար՝ 1ժամը 14000 ՀՀ դրամ»:

«18) սահմանել ինքնաթափ մեքենայի օգտագործման համար վճար՝ 1ժամը 16500 ՀՀ դրամ»:

«19) սահմանել մինիամբարձչի անձնակազմով օգտագործման համար վճար՝ 1 օրը 90000 ՀՀ դրամ»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 

ՀՀ

 

ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ

 

կողմ

դեմ

ձեռնպահ

12 չկա չկա
 1 ԱՎԵՏԻՍՅԱՆ Սամվել      
 2 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ      
 3 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Միշա      
 4 ԲԵԶՈՅԱՆ ՎԱՀՐԱՄ      
 5 ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ      
 6 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ      
 7 ՄԱՐԴՈՅԱՆ ՍՈՒՍԱՆ      
 8 ՄԱՐԴՈՅԱՆ ՀԱՅԿ      
 9 ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ      
 10 ՌևԱԶՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ      
 11 ՎԵԼԻՑՅԱՆ ՆՈՐԻԿ      
 12

ՏՈՄԵՐՅԱՆ ՔԵՐՈԲ

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Է. ԱՐՇԱԿՅԱՆ

 

2020 դեկտեմբերի 10

ք. Տաշիր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան