Գլխավոր տեղեկություն
Համար
N 1350-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.08.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2023 թվականի N 1350-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ «ԱՇԽԱՏԱՆՔԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակի սահմաններում գտնվող, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ 01-011-0388-0036, 01-011-0388-0038 և 01-011-0388- 00032 կադաստրային ծածկագրերով հողամասերի և շինությունների (այսուհետ՝ գույք) նկատմամբ, համաձայն հավելվածի, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել հանրության գերակա շահ:

2. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել հետևյալ հիմնավորումներով.

1) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում գտնվող օտարված գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա ապահովելու Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալյացիայի տեղադրման և դրա պատմական միջավայրի վերականգնման անխոչընդոտ իրականացնելու հնարավորությունը.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, քանի որ`

ա. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում գտնվող օտարված գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի ամբողջացնել և միավորել տարածքը, այն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև կրթական ու ճանաչողական նպատակներով,

բ. թույլ կտա ապահովել մշակութային արժեքի պահպանումը և հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու հանրայնացումը,

գ. իր գործառնական նշանակությամբ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով` հնարավորություն կստեղծվի լուծելու մշակութային արժեքի զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը,

դ. հրապարակի տարածքից օտարված գույքերի նկատմամբ հանրության գերակա շահի ճանաչումը և ընդգրկումը հնարավորություն կտա հանրությանը լիարժեք մասնակցելու մշակութային և զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը:

3. Սահմանել, որ`

1) գույքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետը.

2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իսկ օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու տարածքային կառավարման մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետը.

3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2023 թվականի հոկտեմբերի 15-ն է.

4) հանրության գերակա շահ ճանաչված գույքերի և դրանցում առկա սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով և նույն որոշման N 3 hավելվածով սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվանից մինչև մեկ տարվա ընթացքում:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում գույքի անկախ գնահատման կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այն փոխհատուցելու համար.

4) գույքի ձեռքբերումից հետո միջոցներ ձեռնարկել մշակութային արժեքի գույքային գրանցման և դրա սպասարկման նպատակով առանձնացվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխման ուղղությամբ՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելով հատուկ պահպանվող տարածքների հողերի պատմական և մշակութային գործառնական նշանակության հողի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 11-ի N 1350-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ «ԱՇԽԱՏԱՆՔԻ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

Գտնվելու վայրը (մարզը, համայնքը, բնակավայրը)

Օտարման ենթակա տարածքների չափը (մ2)

Կադաստրային ծածկագիրը

Նպատակային նշանակությունը/ հողատեսք

Տարածքների կոորդինատները ՎիՋիԷս-84 (WGS-84)

(ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով

Սեփականության իրավունքի սուբյեկտը (սեփականատեր)

Y

X

1.

Երևան, Շենգավիթ

Բագրատունյաց փողոց 59/3

Հող. 0.0051 /վարձ./

Շենք. 35.6 /սեփ./

01-011-0388-0036

Բնակավայրերի,

հասարակական կառուցապատման

Կոորդինատները ներկայացված

են իրադրության հատակագծերի հետ համատեղ

Խաչատրյան Կարեն Վարազդա (անձ. BA1141558)

2.

Երևան, Շենգավիթ Բագրատունյաց փողոց 59/4

Հող. 0.0024 /վարձ./

Շենք. 23.5 /սեփ./

01-011-0388-0038

Բնակավայրերի, հասարակական կառուցապատման

Կոորդինատները ներկայացված են իրադրության հատակագծերի

հետ համատեղ

Իսպիրյան Արմեն Վոլոդյայի (անձ. AE0366260)

3.

Երևան, Շենգավիթ Թամանցիների փողոց 53/2

Հող. 0.0023 /վարձ./

Շենք. 22.6 /սեփ./

01-011-0388-0032

Բնակավայրերի, հասարակական կառուցապատման

Կոորդինատները ներկայացված

են իրադրության հատակագծերի հետ համատեղ

Բաբայան Արսեն Սուրենի (անձ. AA0334836)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2023 թվական: