Գլխավոր տեղեկություն
Համար
N 841
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«12» սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2001 թվականի N 841

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՇԵՆՔ ԳՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետարանին Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով գնել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևանի Թամանցիների փողոցի N 58 հասցեում գտնվող 1674.4 քառ. մետր տարածք ունեցող շենքը:

(1-ին կետը փոփ. 06.05.04 N 667-Ն)

2. Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ բանակցել «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող` Երևանի Թամանցիների փողոցի N 58 հասցեում գտնվող` 177584 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը գնելու շուրջ.

բ) «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությունից գնված շենքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «N 4 բուժսանմաս» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի առուվաճառքի` սահմանված կարգով պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից: