Գլխավոր տեղեկություն
Համար
N 1334-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.08.2023-03.05.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 1334-Ա

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ՋիԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծրագրի իրականացման նպատակով «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում ընկերությանը տրամադրում է օժանդակություն՝ տվյալների մշակման կենտրոնի շահագործման համար փոխլրացնող երկու ենթակայանների և համապատասխան մալուխային գծերի կառուցման և ճանապարհային հասանելիություն ապահովելու համար տրանսպորտային ճանապարհի կառուցման և վերակառուցման մասով ներկայացված նախահաշիվների հիման վրա՝ համաձայն ծրագրի հավելվածի.

2) ընկերության կողմից ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 11.1 մլրդ դրամ։ Ընդ որում, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալը կկազմի 6.5 մլրդ դրամ, իսկ աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումների ծավալի ընդհանուր արժեքի 20 տոկոսը.

3) ընկերության կողմից ներկայացված աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքի նախնական արժեքը կազմում է 613.1 մլն դրամ։ Եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա, սակայն չգերազանցի սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափը, ապա աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո ավելացած արժեքի և նախնական արժեքի գումարի տարբերության չափով լրացուցիչ կֆինանսավորվի պետական բյուջեից։ Սակայն, եթե նախագծահաշվարկային ճշգրտումներից հետո արժեքն ավելանա և գերազանցի սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափը, ապա ընկերությունը պարտավորվում է վճարել ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը գերազանցող մասը, որը կարգավորվելու է սույն որոշման 4-րդ կետով սահմանված՝ ընկերության հետ կնքվող պայմանագրով.

4) ընկերությունը պարտավորվում է ծրագրով սահմանված ժամանակացույցով իրականացնել նախատեսվող ներդրումները և վերջիններիս վերաբերյալ սույն որոշման 4-րդ կետով սահմանված՝ ընկերության հետ կնքվող պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել անկախ աուդիտորական ընկերության կողմից գնահատված տարեկան հաշվետվություններ՝ նախապես սահմանված ժամանակացույցին համապատասխան.

5) եթե ենթակառուցվածքի համար պետական միջոցներից կատարված ծախսերի փաստացի ծավալը գերազանցում է ծրագրի ավարտի վերջնական հաշվետվությամբ ներկայացված փաստացի կատարված ներդրումների ծավալի 20 տոկոսը, ապա գերազանցող մասն ընկերության կողմից վերադարձվում է պետական բյուջե, կամ համապատասխան գումարը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12․1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

6) ընկերության կողմից նախատեսվող ծրագրի չիրականացման դեպքում վերջինս պարտավորվում է վերադարձնել աջակցության տրամադրման շրջանակներում կառուցվող ենթակառուցվածքների հանրագումարային արժեքն ամբողջությամբ կամ համապատասխան գումարը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքով.

7) ընկերության ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ երկու ենթակայանների և համապատասխան մալուխային գծերի կառուցման ավարտը 2023 թվականի դեկտեմբերի 31-ն է, իսկ ճանապարհի կառուցման և վերակառուցման ավարտը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ը.

8) սույն որոշմամբ նախատեսվող ենթակառուցվածքի կառուցման պատասխանատու պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծ։

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ընկերության կողմից բանկային երաշխիքի ներկայացումից հետո 20-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիրը՝ ծրագրի իրականացման և օժանդակության տրամադրման վերաբերյալ։

5. Սահմանել, որ՝

1) ընկերությունը պարտավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12.1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը.

2) ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 12․1-ին կետով սահմանված բանկային երաշխիքը պետք է գործի մինչև ծրագրի ավարտը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 3-ի N 1334-Ա որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

1

Հայտատուի (կազմակերպության) անվանումը և

կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման տարեթիվը

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, 2008 թ․

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

00096001

Կազմակերպության բաժնետերերը

Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ (որի 100%

բաժնեմասի բենեֆիցիար է հանդիսանում «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ն)

Կոնտակտային տվյալները` անունը, հայրանունը,

ազգանունը

Հայկ Գևորգի Ասլանյան

Իրավաբանական հասցեն

քաղ. Աբովյան, Խաղաղության 1

Տնտեսական գործունեության դասակարգիչը

J61.10.3։ Ինտերնետ հասանելիության ծառայություններ լարային կապի միջոցով

Հեռախոսահամարը

(060) 46 99 01

Էլ. փոստը

info@rtarmenia.am

2

Ներդրումային ծրագրի իրականացման

վայրը/հասցեն (ներառյալ կադաստրային գոտին)

Կարմիր Բանակի 7, քաղ․ Աբովյան,

Կոտայքի մարզ, ՀՀ

3

Ներդրումային ծրագրի համառոտ նկարագրությունը (ծրագրի նպատակը, իրականացվելիք աշխատանքները, մրցակցային առավելությունները, արտահանման ուղղությունները և քաղաքականությունը, ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը` նշելով տնտեսական գործունեության դասակարգիչը, ստեղծվելիք աշխատատեղերը, միջին աշխատավարձը և այլն)

Ծրագրի նպատակը - Հայաստանյան և միջազգային հաճախորդների կարիքները բավարարելու նպատակով նախատեսվում է ՀՀ Աբովյան քաղաքում կառուցել 218 սերվերային պահարանների ծավալով տվյալների մշակման կենտրոն։ Մատուցվելու են հետևյալ ծառայությունները՝

- Համատեղակայում (colocation),

- Վիրտուալ սերվերներ (virtual machine services),

- Ամպային ծառայություններ (cloud services)։

Իրականացվելիք աշխատանքները - Իրականացվելիք աշխատանքներն են շինության կառուցումը, համապատասխան ենթակառուցվածքների ձևավորումը, սար-

քավորումների ձեռքբերումը, տեղակայումը։

 

Մրցակցային առավելությունները - ՀՀ-ում տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների զարգացման ներուժի օգտագործումն է։ Հայաստանում տվյալների մշակման նմանատիպ կենտրոնների բացակայությամբ պայմանավորված՝ շուկան շատ հեռանկարային է։

 

Արտահանման ուղղությունները և քա- ղաքականությունը - Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը և եվրոպական երկրները։

 

Ծրագրով նախատեսված գործունեության տեսակի հստակ նկարագրությունը` նշելով տնտեսական գործունեության դասակարգիչը

J63.1 Տվյալների մշակում, ցանցում տե- ղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ J63.11 Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն

J63.11.1 Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում

 

Ստեղծվելիք աշխատատեղերը, միջին աշխատավարձը – Նախագիծը ենթադրում է 33 նոր աշխատատեղի ստեղծում, 500,000 դրամ միջին աշխատավարձով։

4

Ներդրումային ծրագրի իրականացման, մասնավորապես, անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում` տեղափոխման և տեղադրման) ժամանակացույցը (ժամանակացույցը կազմվում է մեկնարկի պահից սկսած) և նկարագրությունը

Ներդրումային ծրագրի իրականացումը նախատեսում է տվյալների մշակման կենտրոնի շինության կառուցում, համա- պատասխան ենթակառուցվածքների ձևավորում, սարքավորումների ձեռքբերում, տեղադրում։

 

հազ.

դրամ

2023

2024

2025

2026

2027

2028

2029

2030

2031

Ընդամենը

4,815,573

910,450

868,750

34,750

34,750

945,644

1,446,044

1,446,044

577,294

11,079,300

5

Նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների նկարագրությունը (անշարժ գույքի կառուցում, հիմնական միջոցներ)

Տվյալների մշակման կենտրոնի

կառուցման ներդրումը կազմում է
11,079,300 հազ. դրամ։

6

Անհրաժեշտ ենթակառուցվածքի նկարագրությունը և
դրա անհրաժեշտության հիմնավորումը

1. Տվյալների մշակման կենտրոնի շահագործման համար փոխլրացնող երկու ենթակայանների և համապատասխան մալուխային գծերի կառուցում։

2. Տվյալների մշակման կենտրոնի համար ճանապարհային հասանելիություն ապահովելու նպատակով տրանսպորտային ճանապարհի կառուցում և

վերակառուցում։

7

Ծրագրին վերաբերող այլ տեղեկություններ

(հայտատուի հայեցողությամբ)

 

 

Հավելված

 

ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

0.6կմ 35կՎ մալուխային գծի և 1*2500 կՎԱ հզորությամբ 110/35 կՎ

ենթակայանի կառուցման

 

NN

Անվանումը

Չափման միավորը

Նախահաշ- վային ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը գումարը (դրամ)

1

2

3

4

5

6

1

Տրանսֆորմատոր 110/35 2500 կՎԱ

հատ

1.0

85,000,000

85,000,000

2

110կՎ բաժանիչ եռաբևեռ երկու հողանցման

դանակով, էլեկտրական շարժաբերով

հատ

1.0

1,400,000

1,400,000

3

110 կՎ հոսանքի տրանսֆորմատոր

հատ

3.0

1,500,000

4,500,000

4

110 կՎ լարման տրանսֆորմատոր

հատ

3.0

1,860,000

5,580,000

5

110 կՎ լարման սահմանափակիչ (ОПН-110)

հատ

3.0

625,000

1,875,000

6

Ռելեական պաշտպանության բլոկ

հատ

3.0

1,525,000

4,575,000

7

Ուժային տրանսֆորմատորի սեղմակաշարի բլոկ

հատ

3.0

950,000

2,850,000

8

110 կՎ լարման պորտալ

կոմպլ.

1.0

1,500,000

1,500,000

9

110 կՎ լարման էլեգազային անջատիչ

կոմպլ.

1.0

19,550,000

19,550,000

10

Բաժանիչ եռաբևեռ մեկ հողանցման դանակով,

ПР-У1 ձեռքի շարժաբերով (РНДЗ-1-35/1000У1)

հատ

1.0

700,000

700,000

11

35 կՎ հոսանքի տրանսֆորմատոր 35 կՎ

հատ

3.0

850,000

2,550,000

12

35 կՎ լարման տրանսֆորմատոր (ЗНОМ-

35-65У1)

հատ

3.0

1,220,000

3,660,000

13

35 կՎ լարման սահմանափակիչ (ОПН-35)

հատ

6.0

250,000

1,500,000

14

35 կՎ լարման վակուումային անջատիչ

կոմպլ.

1.0

9,750,000

9,750,000

15

1 կՎ լարման հոսանքի տրանսֆորմատոր 2500/5

հատ

3.0

80,000

240,000

16

Հաղորդալար, սեղմակներ, մեկուսիչներ

կոմպլ.

2.0

1,250,000

2,500,000

17

Ե/Կ հողանցման համակարգ

կոմպլ.

1.0

1,500,000

1,500,000

18

Յուղահեռացման համակարգ

կոմպլ.

1.0

950,000

950,000

19

Ե/Բ հիմքեր

կոմպլ.

2.0

3,500,000

7,000,000

20

Արձանագրություններ

կոմպլ.

1.0

1,000,000

1,000,000

21

Ստուգիչ մալուխներ

կոմպլ.

1.0

360,000

360,000

22

Մոնտաժային աշխատանքներ

կոմպլ.

1.0

35,700,000

35,700,000

23

Մալուխ 35 կՎ

մ

1,800.0

12,000

21,600,000

24

Հողային աշխատանքներ

մ

600.0

7,500

4,500,000

25

Կցորդիչներ 35 կՎԱ

հատ

4.0

300,000

1,200,000

26

Տրանսպորտային ծախս

հատ

1.0

4,500,000

4,500,000

27

Չնախատեսված ծախսեր

հատ

1.0

3,300,000

3,300,000

*

Ընդամենը

229,340,000

 

ԱԱՀ՝ 20%

45,868,000

 

Ընդամենը ԱԱՀ-ով

275,208,000

 

0.6 կմ 35 կՎ մալուխային գծի և 1*2500 կՎԱ հզորությամբ 110/35 կՎ

ենթակայանի կառուցման

 

NN

Անվանումը

Չափման միավորը

Նախահաշ- վային ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը գումարը (դրամ)

1

2

3

4

5

6

1

ТМ-2500/35/0,4

հատ

2.0

42,000,000

84,000,000

2

Բաժանիչ եռաբևեռ մեկ հողանցման դանակով,

ПР-У1 ձեռքի շարժաբերով (РНДЗ-1-35/1000У1)

հատ

6.0

700,000

4,200,000

3

35 կՎ հոսանքի տրանսֆորմատոր 35 կՎ

հատ

6.0

850,000

5,100,000

4

35 կՎ լարման տրանսֆորմատոր (ЗНОМ-35-

65У1)

հատ

6.0

1,220,000

7,320,000

5

35 կՎ լարման սահմանափակիչ (ОПН-35)

հատ

12.0

250,000

3,000,000

6

Ռելեական պաշտպանության բլոկ

հատ

6.0

1,525,000

9,150,000

7

Ուժային տրանսֆորմատորի սեղմակաշարի բլոկ

հատ

6.0

950,000

5,700,000

8

35 կՎ լարման պորտալ (ПС-35Я2)

կոմպլ.

4.0

1,380,000

5,520,000

9

35 կՎ լարման վակուումային անջատիչ

կոմպլ.

2.0

9,750,000

19,500,000

10

1կՎ լարման հոսանքի տրանսֆորմատոր 2500/5

հատ

6.0

80,000

480,000

11

Հաղորդալար, սեղմակներ, մեկուսիչներ

կոմպլ.

2.0

750,000

1,500,000

12

Ե/Կ հողանցման համակարգ

կոմպլ.

1.0

2,500,000

2,500,000

13

Յուղահեռացման համակարգ

կոմպլ.

1.0

1,900,000

1,900,000

14

Ե/Բ հիմքեր

կոմպլ.

1.0

3,700,000

3,700,000

15

Արձանագրություններ

կոմպլ.

1.0

1,350,000

1,350,000

16

Ստուգիչ մալուխներ

կոմպլ.

1.0

360,000

360,000

17

Մոնտաժային աշխատանքներ

կոմպլ.

1.0

18,000,000

18,000,000

18

Մալուխ 35 կՎ

մ

1,350.0

12,000

16,200,000

19

Հողային աշխատանքներ

մ

450.0

7,500

3,375,000

20

Կցորդիչներ 35 կՎԱ

հատ

4.0

300,000

1,200,000

21

Տրանսպորտային ծախս

հատ

1.0

5,000,000

5,000,000

22

Չնախատեսված ծախսեր

հատ

1.0

2,700,000

2,700,000

*

Ընդամենը

201,755,000

 

ԱԱՀ՝ 20%

40,351,000

 

Ընդամենը ԱԱՀ-ով

242,106,000

 

Ճանապարհի կառուցման և վերակառուցման

 

(հազ. դրամ)

NN

Հիմնա- վորումը

Հաշվարկի և նախահաշվարկի անվանումը

 

Շին-մոնտաժ.

աշխ.

Սարքավորում

Այլ

ծախսեր

Ընդհանուրը

1

2

3

4

5

6

7

1

N 1-1

550մ երկարությամբ

հատված/լայնությունը 7.2մ/

53908.95

   

53908.95

2

N 1-2

200մ երկարությամբ

հատված/լայնությունը 7մ/, ուղի

10146.99

   

10146.99

3

N 1-3

Խրամուղու փորում, պոլիէթիլենային խողովակների անցկացում, դիտահորերի

տեղադրում

7029.59

   

7029.59

   

Ընդամենը

71085.53

   

71085.53

 

1.00%

Փոքր ծավալի շինմոնտաժային աշխատանքների համար նախատեսվող լրացուցիչ

ծախսեր

710.86

   

710.86

 

Ընդամենը/Итого

71796.38

.

.

71796.38

 

1.80%

3.6%х0.5

Շինարարության համար կառուցվող ժամանակավոր

շենքեր և կառույցներ

1292.33

   

1292.33

 

Ընդամենը

73088.72

.

.

73088.72

 

0.50%

1.0%х0.5

Կլիմայական պայմանների ազդեցությունը շինարարական

աշխատանքների վրա

365.44

   

365.44

 

0.15%

Ոչ ընթացիկ աղբի տեղափոխում

109.63

   

109.63

   

Ընդամենը

73563.79

.

.

73563.79

 

1.8%

Տեխնիկական հսկողություն

   

1324.15

1324.15

 

0.6%

Հեղինակային հսկողություն

   

441.38

441.38

 

Ընդամենը

73563.79

 

1765.53

75329.32

 

6%

Չնախատեսված ծախսեր

4413.83

 

105.93

4519.76

   

Ընդամենը

77977.62

 

1871.46

79849.08

 

20%

ԱԱՀ

15595.52

 

374.29

15969.82

   

Ընդհանուրը՝ ըստ նախահաշվի

93573.14

 

2245.76

95818.9

 

15%

Վերադարձվող գումար

     

232.62

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ