Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2021
Ընդունող մարմին
Մերձավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.06.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
14.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵՐՁԱՎԱՆ համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2021 թվականի N 26-Ն

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 21-ի թիվ № /27.3/13682-2021 ՀՀ արդարադատության նախարարության գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 

Համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 42-Ն որոշման հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ավագանու անդամներ՝

Կողմ (5)

Դեմ (0)

Ձեռնպահ (0)

1. Եսայան Ա.

2. Կարապետյան Գ.

3. Մարտիրոսյան Վ.

4. Շամբարյան Հ.

5. Տոնոյան Ա.

     

Համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող,

համայնքի ղեկավարի տեղակալ

Ա. Գրիգորյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Մերձավան

համայնքի ավագանու 2021 թվականի

հունիսի 14-ի N 26-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2021 թվական: