ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2023 թվականի N 1295-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1593-Ն որոշման 3-րդ կետի պահանջները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարելու «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-3 պայմանագրում՝ /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 9+000- կմ11+779.75 հատվածի վերակառուցման համար սահմանված ընդհանուր աշխատանքների ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի օգոստոսի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները։
2. Սույն որոշումը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կողմերի միջև ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |