ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 528-Ա
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 25,758,700 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 528-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
«Արփի լիճ» ազգային պարկի բնապահպանական պայմանների բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնությունից: |
3․ |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4․ |
Ծրագրի կատարողը |
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, գ․ Բերդաշեն, ՀՎՀՀ՝ 05536278 |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Շիրակի մարզ, գ․Բերդաշեն, շրջակա միջավայրի պահպանություն |
6․ |
Ծրագրի բյուջեն |
25 758 700 դրամ, որից 2 108 690 նախորդ տարվա մնացորդն է |
7․ |
Բարեգործությանն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հուլիսի 28-ից մինչև 2023 թվականի |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և ժամկետները: |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 28.07․2023թ. – 31.12.2023 թ.՝ 23 650 հազար դրամ, այդ թվում` 1. «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր (ՊՈԱԿ-ի անձնակազմի լրացուցիչ վարձատրություն` խրախուսում) 19.200.000 դրամ՝ հարկային արտոնություն չի ակնկալվում (1-ին եռամսյակում ծախսվել է 4.505.910 դրամ, մնացորդ՝ 3-րդ և 4-րդ եռամսյակների համար՝ 14.694.090 դրամ), 2. Ծառայությունների ձեռքբերում - 2.150.000 դրամ /1-ին և 2-րդ եռամսյակում ծախսվել է 338.835 դրամ, ծախսած գումարի մասով չի ակնկալվում հարկային արտոնություն, 3-4 եռամսյակների համար՝ 1.811.165 դրամ/, 3. Գնում չհանդիսացող ծախսեր - 500.000 դրամ, հարկային արտոնություն չի ակնկալվում (1-2 եռամսյակում ծախսվել է 364.000 դրամ, 3-4 եռամսյակների համար՝ 136.000 դրամ), 4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում, հարկային արտոնություն ակնկալվում է (3-4-րդ եռամսյակ) – 3.416.000 դրամ, 5. Վարչական և այլ սարքավորումների ձեռքբերում, հարկային արտոնություն ակնկալվում է (3-4-րդ եռամսյակ)–492.700 դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում ՝ 2150․0 հազար դրամ, այդ թվում՝ 1.1 համացանց՝ 750.0 հազար դրամ, 1.2 էլեկտրաէներգիա՝ 1400.0 հազար դրամ։ 2. Գնում չհանդիսացող ծախսեր - 500.0 հազար դրամ, այդ թվում` 2.1 անձնակազմի ներքին գործուղումներ - 500.0 հազար դրամ: 3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում` 3416.0 հազար դրամ, այդ թվում` 3.1 բենզին, ռեգուլյար՝ 1020 հազար դրամ / 2000 լիտր /, 3.2 դիզելային վառելիք , ամառային՝ 600 հազար դրամ / 1000 լիտր /, 3.2 սեղմված բնական գազ՝ 1200 հազար դրամ / 4000 կգ /, 3.4 ավտոմեքենայի անիվներ ՝ 192 հազար դրամ / 4 հատ /, 3.5 ավտոմեքենայի անիվներ՝ 224 հազար դրամ / 4 հատ /, 3.6 շարժիչի յուղ՝ 180 հազար դրամ / 60 լիտր/: 4. Վարչական և այլ սարքավորումների ձեռքբերում` 492.7 հազար դրամ, այդ թվում` 4.1 կենցաղային սառնարան՝ 110 հազար դրամ / 1 հատ /, 4․2 տեսահսկողության համակարգ /պահպանվող տարածքների/՝ 170 հազար դրամ /1 հատ/, 4․3 հակահրդեհային սարք՝ 212․7 հազար դրամ / 1 հատ /: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր – 2 150.0 հազար դրամ, որից 1. էլեկտրամատակարարում – 1400․0 հազար դրամ, 2. համացանց – 750․0 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, Շրջակա միջավայրի նախարարություն: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|