ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 516-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 430-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» N 430-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2022 թվականի մարտի 3-ին կնքված՝ N 20624683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետ և բջջային կապի ծառայությունների մատուցում` 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի մարտի 2-ին կնքված՝ N 19223028 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 2,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Դիջիթեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02260425) 2022 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված՝ N U-27/10/2022-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում` 5,464,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.08.2023, N 580-Ա | 30.08.2023, N 516-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|