Գլխավոր տեղեկություն
Համար
N 1518-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1518-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում հաշվառելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում փոփոխություններ կատարելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման հիմքերը և կարգը և որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 592-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1530-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին» բառերով․

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ու N 1 հավելվածն ուժը կորցրած ճանաչել․

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) Որպես ազատ պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող կառույցների, շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները, ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները, ազատ պահեստների հիմնման, գործունեության, գործունեության կասեցման և վերսկսման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։»․

5) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ազատ պահեստի տիրապետողների ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) ձևը, ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։»․

6) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԿԱՄ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿԱՐԳԸ».

7) որոշման N 2 հավելվածի՝

ա․ 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ․ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3․ Որպես ազատ պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող կառույցների, շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները սահմանված են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասով, որի 6-րդ կետով նախատեսված՝ պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայության պայմանը ենթակա է պահպանման այն դեպքում, երբ ազատ պահեստներում նախատեսվում է պահպանել պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող ապրանքներ։»,

գ․ 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-ին և 3․2-րդ կետերով՝

«3․1․ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված պահանջների պահպանումը հավաստվում է՝

1) սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների պահպանումը՝ Հայաստանի Հանրապետության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, իսկ սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանվածության վերաբերյալ տեղեկատվությունն իրավաբանական անձի կողմից ներառվում է համապատասխան ռեեստրում ընդգրկման նպատակով մաքսային մարմին ներկայացվող դիմումի մեջ.

2) շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։

3․2․ Սույն հավելվածի 3․1-ին կետով սահմանված պահանջների պահպանման հավաստումն իրականացվում է նույն կետում նշված մարմինների կողմից անցկացվող հետազոտության կամ ստուգման արդյունքներով՝ նույն մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա։».

դ․ 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով՝

«8․ Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ընդգրկվում են Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրված իրավաբանական անձինք։

9․ Ազատ պահեստների տիրապետողներն իրենց գործունեությունն իրականացնում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ գլխով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 55-րդ գլխով սահմանված պայմանների և պահանջների պահպանմամբ։

10․ Ազատ պահեստների տիրապետողների գործունեությունը կասեցվում և վերսկսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 251-րդ հոդվածով սահմանված կարգով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

07.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2023 թվական: