Գլխավոր տեղեկություն
Համար
N 1430-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2023-06.09.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2023 թվականի N 1430-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և 21-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը.

1) ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի)՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղեր ունեցող բուհերում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (կրթական ծրագրերով) սովորողներին՝

ա․ առաջին կուրսում՝ 70 000 (յոթանասուն հազար) դրամ,

բ․ հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01% և բարձր ՄՈԳ ունեցողներին 77 000 (յոթանասունյոթ հազար) դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70 000 դրամ:

2. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ, սովորողների կրթաթոշակը սահմանել 50 000 (հիսուն հազար) դրամ:

3. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով նախատեսված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան սովորողներին կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով կրթաթոշակներին միաժամանակ հավակնելու դեպքում սովորողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է կրթաթոշակի առավելագույն չափը:

5. Հաստատել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ՝ համաձայն հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է սկսած 2023-2024 ուսումնական տարվանից 1-ին կուրս ընդունվածների վրա:

7. Ներառյալ 2022-2023 ուսումնական տարին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների նկատմամբ, սահմանված կարգով և սահմանված ժամկետներում՝ մինչև նրանց ուսումնառության ավարտը, շարունակելու են կիրառվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ), ՈՐՈՆՑՈՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

 

Մասնագիտական մանկավարժություն

011401.04.06 Ֆիզիկա

011401.04.07 Ֆիզիկա

011401.12.06 Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

011401.12.07 Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

011401.05.06 Մաթեմատիկա

011401.05.07 Մաթեմատիկա

011401.06.06 Ինֆորմատիկա

011401.06.07 Ինֆորմատիկա

011401.02.06 Քիմիա

011401.02.07 Քիմիա

011401.01.06 Կենսաբանություն

011401.01.07 Կենսաբանություն

011401.03.06 Աշխարհագրություն

011401.03.07 Աշխարհագրություն

011401.30.06 Մաթեմատիկա-ֆիզիկա

011401.31.06 Մաթեմատիկա-ինֆորմատիկա

011401.32.06 Կենսաբանություն-քիմիա

011401.33.06 Աշխարհագրություն-բնագիտություն

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

24.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական: