Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2021
Ընդունող մարմին
Վանաձոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.02.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
12.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2021 թվականի N 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2021թվականի բյուջեն հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում կատարելով 641 422 748 (վեց հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քառասունութ) դրամի փոփոխություն՝ «3 160 504 400 (երեք միլիարդ հարյուր վաթսուն միլիոն հինգ հարյուր չորս հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «3 801 927148 (երեք միլիարդ ութ հարյուր մեկ միլիոն ինը հարյուր քսանյոթ հազար հարյուր քառասունութ» բառերով:

2. Բյուջեի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների.

1) հաստատել Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2) հավելվածի 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել 641 422 748 (վեց հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քառասունութ) դրամի լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3) հավելվածի ծախսային մասում (հատված 2, հատված 3 և հատված 6) կատարել 641 422 748 (վեց հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր քառասունութ) դրամի լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ԿՈՂՄ ( 22 )

 

ԴԵՄ( 0 )

ՁԵՌՆՊԱՀ ( 0 )

Մ.Ասլանյան

Գ.Քալանթարյան

Ա.Գրիգորյան

Խ.Վարդանյան

Ա.Ափինյան

Հ.Մովսիսյան

Վ.Ավագյան

Դ.Սիմոնյան

Ս.Մելքոնյան

Ս.Ղամբարյան

Ս.Աղաբեկյան

Ա.Փելեշյան

Կ.Դավթյան

Կ. Ղուկասյան

Ա.Սիրադեղյան

Հ.Սիմիկյան

Վ.Կռոյան

Ռ.Մարգարյան

Մ.Ապերյան

Հ.Ղամբարյան

Դ.Հակոբյան
Ա.Լոքյան

---

 

 

 

 

---

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021 թ. փետրվար 12

ք. Վանաձոր

 

Հավելված թիվ 1

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր

համայնքի ավագանու

«12» փետրվար 2021 թ.

 թիվ 2-Ն որոշման

 

Հավելված թիվ 2

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր

համայնքի ավագանու

«12» փետրվար 2021 թ.

 թիվ 2-Ն որոշման

 

Հավելված թիվ 3

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր

համայնքի ավագանու

«12» փետրվար 2021 թ.

 թիվ 2-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան