ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2023 թվականի N 1202-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի մայիսի 24-ից մինչև 2028 թվականի մայիսի 23-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
20.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհուլիսի 20-ի N 1202-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Ար-ժեքը (դրամ) |
Այլ տեղե-կու- թյուն-ներ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
2401208501 |
Ծխախոտահումք |
Ծխախոտի հումք՝ տերևներ, վիրջինիա տեսակի, ջերմային չորացման, մասամբ ջլազրկված |
կգ |
30 000 000 |
Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ, Զիմբաբվե, Քենիա, Զամբիա, Տանզանիա, Ուգանդա, Արգենտինա, Բրազիլիա, Բանգլադեշ, ԱՄՆ, ԵՄ |
Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ, Զիմբաբվե, Քենիա, Զամբիա, Տանզանիա, Ուգանդա, Արգենտինա, Բրազիլիա, Բանգլադեշ, ԱՄՆ, ԵՄ |
99 000 000 000 |
|
2. |
2401203500 |
Ծխախոտահումք |
Ծխախոտի հումք՝ տերևներ, բերլեյ տեսակի, բաց գույնի, ստվերային չորացման, մասամբ ջլազրկված |
կգ |
5 000 000 |
Բանգլադեշ, Մալավի, ԱՄՆ, Արգենտինա |
Բանգլադեշ, Մալավի, ԱՄՆ, Արգենտինա |
14 000 000 000 |
|
3. |
2401300000 |
Ծխախոտահումք |
Ծխախոտի հումք՝ ջլեր, վիրջինիա/բերլեյ տեսակի, երկար, ծխախոտի տերևների մշակումից առաջացած |
կգ |
4 500 000 |
Բրազիլիա, Զիմբաբվե, Մալավի, Տանզանիա, Ուգանդա, Քենիա, Զամբիա |
Բրազիլիա, Զիմբաբվե, Մալավի, Տանզանիա, Ուգանդա, Քենիա, Զամբիա |
2 700 000 000 |
|
4. |
2401107000 |
Սիգարի տերևներ |
Ծխախոտի հումք՝ տերևներ, մուգ գույնի, ստվերային չորացման, չառանձնացված, մեջտեղի երակաթելով |
կգ |
5 000 |
Դոմինիկյան Հանր., Նիկարագուա, Էկվադոր, Հոնդուրաս, Մեքսիկա, ԱՄՆ, Կուբա, Կանադա, Բրազիլիա, Վենեսուելա, Կամերուն, Գվատեմալա, Պանամա, Կոստա Ռիկա, Ֆիլիպիններ |
Դոմինիկյան Հանր., Նիկարագուա, Էկվադոր, Հոնդուրաս, Մեքսիկա, ԱՄՆ, Կուբա, Կանադա, Բրազիլիա, Վենեսուելա, Կամերուն, Գվատեմալա, Պանամա, Կոստա Ռիկա, Ֆիլիպիններ |
250 000 000 |
|
5. |
2401207000 |
Սիգարի տերևներ |
Ծխախոտի հումք՝ տերևներ, մուգ գույնի, ստվերային չորացման, մասամբ առանձնացված, մեջտեղի երակաթելով |
կգ |
15 000 |
ԵՄ, Դոմինիկյան Հանր., Նիկարագուա, Էկվադոր, Հոնդուրաս, Մեքսիկա, ԱՄՆ, Կուբա, Կանադա, Բրազիլիա, Վենեսուելա, Կամերուն, Գվատեմալա, Պանամա, Կոստա Ռիկա, Ֆիլիպիններ |
ԵՄ, Դոմինիկյան Հանր., Նիկարագուա, Էկվադոր, Հոնդուրաս, Մեքսիկա, ԱՄՆ, Կուբա, Կանադա, Բրազիլիա, Վենեսուելա, Կամերուն, Գվատեմալա, Պանամա, Կոստա Ռիկա, Ֆիլիպիններ |
300 000 000 |
|
6. |
4813200000 |
Սիգարետի թուղթ |
Սիգարետի թուղթ՝ 18.5/21/22.25/22.5/22.75/25/2 6.5/27 մմ լայնությամբ, գլանափաթեթներով |
կգ |
3 000 000 |
ԵՄ, Չինաստան |
ԵՄ, Չինաստան |
6 000 000 000 |
|
7. |
4813901000 |
Եզրակային թուղթ |
Սիգարետի ֆիլտրի թուղթ՝ 58/60/62/70 մմ լայնությամբ, գլանափաթեթներով |
կգ |
2 300 000 |
ԵՄ, Չինաստան |
ԵՄ, Չինաստան |
11 040 000 000 |
|
8. |
7607201000 |
Նրբաթիթեղ |
Ալյումինե նրբաթիթեղ՝ թղթյա/պլաստմասե հիմքով, 0.006/0.0065/0.007 մմ հաստությամբ՝ չհաշված հիմքը |
կգ |
3 350 000 |
ԵՄ, Թայլանդ |
ԵՄ, Թայլանդ |
10 050 000 000 |
|
9. |
3920202109 |
Պոլիպրոպիլենային թաղանթ |
Պոլիպրոպիլենային թաղանթ՝ երկառանցքային կողմնորոշման, տպագրված/չտպագրված, միաշերտ, 104/107/112/118/119/125/126/130 /149/200/255/285/308/324/334 /335/340/348/410 մմ լայնությամբ, 20/25/30 մկմ հաստությամբ, գլանափաթեթներով |
կգ |
2 300 000 |
ԵՄ, Ինդոնեզիա |
ԵՄ, Ինդոնեզիա |
4 100 000 000 |
|
10. |
3919108000 |
Խզիչ ժապավեն |
Պոլիմերային խզիչ ժապավեն՝ ինքնակպչուն, չտպագրված/տպագրված, 1.6 /3.0 մմ, գլանափաթեթներով |
կգ |
30 000 |
ԵՄ |
ԵՄ |
330 000 000 |
|
11. |
3919900000 |
Խզիչ ժապավեն |
Պոլիմերային խզիչ ժապավեն՝ ինքնակպչուն, չտպագրված/տպագրված, 1.6 /3.0 մմ, գլանափաթեթներով |
կգ |
20 000 |
Չինաստան |
Չինաստան |
220 000 000 |
|
12. |
3506910000 |
Սոսինձ |
Սոսինձ՝ պոլիվինիլացետատի/էթի- լեն-վինիլացետատի համապոլիմերների/պոլիէ- թիլենի/պոլիմերների հիմքով պատրաստված, ջերմասոսինձ, հատիկավոր, չոր վիճակում |
կգ |
1 150 000 |
ԵՄ, Շվեյցարիա |
ԵՄ, Շվեյցարիա |
2 070 000 000 |
|
13. |
3505209000 |
Սոսինձ |
Սոսինձ՝ դեքստրիններ պարունակող |
կգ |
50 000 |
ԵՄ, Շվեյցարիա |
ԵՄ, Շվեյցարիա |
90 000 000 |
|
14. |
3302909000 |
Հոտավետ խառնուրդ |
Ծխախոտի հոտավետ խառնուրդներ, արոմատիզատորներ |
կգ |
560 000 |
ԵՄ, ԱՄՆ |
ԵՄ, ԱՄՆ |
8 700 000 000 |
|
15. |
2905450009 |
Գլիցերին |
Գլիցերին 99,7% |
կգ |
420 000 |
ԵՄ, Բրազիլիա |
ԵՄ |
630 000 000 |
|
16. |
4810130009 |
Կաոլինապատ թուղթ/ ներքին ներդիր |
Սիգարետի տուփի ներդիրի թուղթ՝ միակողմանի կաոլինապատ, գլանափաթեթներով, չներկված, չտպագրված, չզարդարված մակերեսով, 70գ/մԱ, 770 մմ լայնությամբ |
կգ |
200 000 |
ԵՄ |
ԵՄ |
240 000 000 |
|
17. |
3921909000 |
Պոլիմերային թաղանթ ալյումինե միջնաշերտով |
Պոլիմերային թաղանթ ալյումինե միջնաշերտով, տպագրված, գլանափաթեթներով, 210 մմ լայնությամբ |
կգ |
138 000 |
Մեծ Բրիտանիա, ԵՄ, Թայլանդ, Մալայզիա |
Մեծ Բրիտանիա, ԵՄ, Թայլանդ, Մալայզիա |
690 000 000 |
|
18. |
3919108000 |
Ներդիրի պաշտպանիչ պիտակ/ լեյբլ |
Պոլիմերային ինքնակպչուն ներդիր պաշտպանիչ պիտակներ նախատեսված սիգարետի տուփի մեջ տեղադրելու համար, չտպագրված |
կգ |
38 500 |
Մեծ Բրիտանիա, ԵՄ, Թայլանդ, Մալայզիա |
Մեծ Բրիտանիա, ԵՄ, Թայլանդ, Մալայզիա |
875 000 000 |
|
19. |
3919108000 |
Ինքնակպչուն Ժապավեն |
Ինքնակպչուն պոլիմերային ժապավեն/սկոտչ/ոչ գրենական, չտպագրված/տպագրված, 72 մմ լայնությամբ |
կգ |
76 500 |
ԱՄԷ |
ԱՄԷ |
156 000 000 |
|
20. |
3923299000 |
Ցելոֆանե տոպրակ սիգարի |
Ցելոֆանե տոպրակներ սիգարների անհատական փաթեթավորման համար |
կգ |
2 300 |
Դոմինիկյան Հանր. |
Դոմինիկյան Հանր. |
25 000 000 |
|
21. |
2401108500 |
Ծխախոտահումք |
Ծխախոտի հումք՝ տերևներ, վիրջինիա տեսակի, ջերմային չորացման, չառանձնացված մեջտեղի երակաթելով |
կգ |
6,000,000 |
Հնդկաստան, Բանգլադեշ |
Հնդկաստան, Բանգլադեշ |
13 800 000 000 |
|
22. |
7326909804 |
Մետաղական տուփեր |
Մետաղական տուփեր սիգարետի համար, տպագրված |
կգ |
30,000 |
Չինաստան |
Չինաստան |
270 000 000 |
|
Ընդամենը՝ |
175 536 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
20.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|