118.0205.20.06.97
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23.06.1997 թ. թիվ 23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 17.04.1997 թ. N 84 որոշումը «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին»`
հաստատել ՀՀ Կոտայքի Մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման մասին կարգը:
Հ. Հովհաննիսյան
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ |
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ |
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ |
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ արժեքի չափով միանվագ օգնություն տրամադրելու
(վերնագիրը փոփ. 09.03.98 N 13)
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» N 84 որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն, սահմանվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման հետևյալ կարգը:
1. Սեփականության իրավունքով բնակիչներին պատկանող վթարային տների և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը կատարվում է ՀՀ կառավարության 1997 թ. մարտի 10-ի N 31 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից գնահատված տների արժեքների փոխհատուցման ակտերի ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի N 97 որոշման 3-րդ կետի համաձայն` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության և ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ քանդման ենթակա առավել վթարային շենքերի ու շինությունների ճշտված ցանկի և արժեքի հիման վրա, վնասի չափը նախօրոք գրավոր համաձայնեցնելով տան բոլոր սեփականատերերի հետ:
Միանվագ օգնության գումարի չափի անհամաձայնության դեպքում վիճահարույց հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(1-ին կետը փոփ., լրաց. 09.03.98 N 13)
2. Բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրումը կատարվում է սեփականատերերի հաշվին, շենքերն ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու ու շինությունները հետագայում բնակելի նպատակներով չօգտագործելու վերաբերյալ սահմանված կարգով ներկայացված պարտավորագրի առկայության դեպքում, վավերացված պետական նոտարական մարմնի կողմից (ձևը կցվում է):
(2-րդ կետը փոփ. 09.03.98 N 13)
3. Բնակելի տների և օժանդակ շինությունների քանդումը կատարում է սեփականատերը մարզպետարանի կողմից սահմանված ժամկետում, բայց ոչ ավել, քան բնակելի շինությունների արժեքի չափով միանվագ տրամադրվող օգնության գումարը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում:
Քանդման ենթակա տների և օժանդակ շինությունների տերերին իրավունք է վերապահվում իրենց հայեցողությամբ օգտագործելու այդ շինությունների քանդումից ստացված շինարարական նյութերը (անկախ քանդվող տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման):
(3-րդ կետը փոփ. 09.03.98 N 13)
4. Քանդման ենթակա բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով տրամադրվող միանվագ օգնության գնահատման ակտերի և սեփականատերերի պարտավորագրի հիման վրա մարզպետարանի կողմից 5 օրվա ընթացքում տան բոլոր սեփականատերերի անունով, կամ սահմանված կարգով, նրանց գրավոր համաձայնությամբ, ընտանիքի անդամներից որևէ մեկի անունով կազմվում է միանվագ օգնության տրամադրման ցուցակ` 3 օրինակից, որից մեկ օրինակը գնահատման ակտերի և պարտավորագրի հետ միասին ներկայացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն գումարը փոխանցելու համար, մեկ օրինակը` Աբովյանի գանձապետական բաժանմունք` վճարումը կատարելու համար, իսկ մեկ օրինակը մնում է մարզպետարանում:
(4-րդ կետը փոփ. 09.03.98 N 13)
5. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը Ողջաբերդ գյուղի բնակիչների բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման համար ՀՀ կառավարության 1998 թ. փետրվարի 18-ի N 97 որոշմամբ նախատեսված գումարը 10 օրվա ընթացքում փոխանցում է Աբովյանի գանձապետական բաժանմունքում այդ նպատակի համար բացված հաշվին:
(5-րդ կետը փոփ. 09.03.98 N 13)
6. Սույն կարգով սահմանված վնասների արժեքի չափով միանվագ օգնության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:
(6-րդ կետը փոփ. 09.03.98 N 13)
Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր
Ես` Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչ` _________________________ (բոլոր սեփականատերերի Ա., Ա., Հ., անձնագրի տվյալները) (գումարը բառերով և թվերով) (ստորագրություն, Ա., Ա., Հ.) |
(պարտավորագիրը փոփ. 09.03.98 N 13)
(կարգը փոփ., լրաց. 09.03.98 N 13)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
07 ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970035
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.03.1998, N 13 | 09.03.1998, N 23 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|