Գլխավոր տեղեկություն
Համար
N 298
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (31.07.2003-18.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.08.2005

040.0298.15.05.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 1998 թվական N 298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշմանը համապատասխան սահմանել արտարժույթի փոխանակման կետերում, բանկերի արտարժութային գործակալների (դիլերներ) մոտ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետները:

3. Հաստատել այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` կազմակերպություններ) ցանկը (կցվում է), որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ:

(3-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը երկամսյա ժամկետում հաստատել առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների գործածության ընթացքում ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ:

5. (կետն ուժը կորցրել է 19.12.02 N 1963-Ն)

6. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` 4-ամսյա ժամկետում հաստատել`

ա) կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ.

բ) կազմակերպությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(6-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները խախտելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ:

8. Սահմանել, որ`

ա) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը.

բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը և Հայաստանի Հանրապետությունում առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը.

գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեության պետական չափագիտական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը.

դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

(8-րդ կետը լրաց. 25.02.99 N 97, փոփ. 19.12.02 N 1963-Ն)

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «դ» ենթակետից հանել վերջին նախադասությունը:

10. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 23-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշման 6-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի «Հանրապետությունում առևտրի կազմակերպման բարելավման լրացուցիչ միջոցառումների մասին» N 556 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 30-ի N 556 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 310 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 25-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 52 որոշումը:

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության վրա:

(11-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 15-ի N 298 որոշմամբ

 

 

 

 

Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ

 

գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման

 

NN
Ը/Կ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1

2

3

1. Խաղատների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
2. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
3. «Հաստատագրված վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում 1 փետրվարի 1999 թ.
31. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». 1 մարտի 1999 թ.
4.

Երևան քաղաքում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
ա1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող
բ) հյուրանոցների կազմակերպում
գ) ռեստորանների, սրճարանների, բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում
դ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում
ե) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.
ե1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.
ե2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը և 2004 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:
Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 4-րդ կետի «ե1» ենթակետի դրույթները

1 փետրվարի 1999 թ.
1 մարտի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.
1 փետրվարի 1999 թ.

1 հուլիսի 2003 թ.

 

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

 

1 հունվարի 2004 թ.

5. Երևան քաղաքից դուրս`
ա) հյուրանոցների կազմակերպում
բ) ռեստորանների, սրճարանների,բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների կազմակերպում
1 ապրիլի 1999 թ.

1 ապրիլի 1999 թ.
 6.

Մարզկենտրոններում, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներում`
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
ա1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող
բ) դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում
գ) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն
գ1) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.
գ2) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2004 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:
Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 6-րդ կետի «գ1» ենթակետի դրույթները

1 ապրիլի 1999 թ.
1 ապրիլի 1999 թ.
1 ապրիլի 1999 թ.

1 հունվարի 2004 թ.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

1 հունվարի 2004 թ.

 7. Խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն 1 հոկտեմբերի 1999 թ.
 8.

Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ՝ գյուղերի) առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.
8.1 Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ՝ գյուղերի) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.
8.2 Հայաստանի Հանրապետության մնացած վայրերում (բացառությամբ՝ գյուղերի) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2004 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:
Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 81-րդ կետի դրույթները

1 հունվարի 2004 թ.

1 նոյեմբերի 2000 թ. (310,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում գերազանցման փաստը հայտնի դառնալու օրվան հաջորդող ամսվա 1-ից)

1 հունվարի 2004 թ.

 9. Հայաստանի Հանրապետության գյուղերում կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն

1 հունվարի 2004 թ.

 10. (կետը հանվել է 31.03.00 N 144)
 11. (կետը հանվել է 31.03.00 N 144)
 12.  Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի մանրածախ վաճառքի կազմակերպում  1 հոկտեմբերի 1999 թ.
 13. (կետը հանվել է 17.03.00 N 124)

14.

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարզեցված հարկ վճարող համարվելու համար խանութների, կրպակների (տաղավարների) վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով առևտրական գործունեության մասով պարտադիր է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը

(ժամանակացանկը խմբ. 28.12.98 N 855, փոփ., լրաց. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, խմբ. 31.12.99 N 800, փոփ. 19.04.00 N 192, 17.03.00 N 124, 31.03.00 N 144, փոփ., խմբ. 30.05.00 N 271, լրաց. 03.07.00 N 349, խմբ. 31.10.00 N 698, փոփ. 26.11.01 N 1164, փոփ., լրաց. 19.12.02 N 1963-Ն)

(4-րդ կետի «ե», 6-րդ կետի «գ» ենթակետերի և 8-րդ կետի գործողությունը Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված այլ վայրերի միջոցով իրականացվող առևտրական գործունեության մասով կասեցվել է մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը` համաձայն 10.10.00 N 627 որոշման 3-րդ կետի)

(4-րդ կետի «ե» և «ե2», 6-րդ կետի «գ» և «գ2» ենթակետերի ու 8-րդ, 82-րդ և 9-րդ կետերի գործողությունը կասեցվել է մինչև հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հարցերի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենքով` համաձայն 10.07.03 N 856-ն որոշման 2-րդ կետի)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 15-ի N 298 որոշմամբ

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

այն կազմակերպությունների, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը պարտադիր չէ

(վերնագիրը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

 

1. կազմակերպությունները`

ա) շրջիկ կետերում (ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ձիասայլեր, ավտոցիստեռներ) իրականացվող լցովի գարեջրի, կվասի, կաթի, թանի, կերոսինի, բենզինի և (կամ) դիզելային վառելիքի, հեղուկ գազի վաճառքի մասով.

բ) շրջածախ առևտրի միջոցներով (վաճառասայլեր, ձեռնասայլեր, վաճառաարկղեր, զամբյուղներ և այլն) իրականացվող վաճառքի մասով.

գ) գյուղատնտեսական շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի մասով.

դ) առանձին կառուցված կրպակներում թերթերի և ամսագրերի, ինչպես նաև հարակից ապրանքների վաճառքի մասով, եթե կրպակների ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում թերթերի ու ամսագրերի տեսակարար կշիռը գերազանցում է 50 տոկոսը, և այդ մասով կատարվում է առանձնացված հաշվառում.

ե) կրպակներում պաղպաղակի և ոչ ոգելից խմիչքի վաճառքի մասով.

զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով:

(1-ին կետը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, փոփ. 19.12.02 N 1963-Ն)

2. Կրոնական կազմակերպությունների դուստր կազմակերպությունները` կրոնական պարագաների իրացման մասով:

(2-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

3. Փոստային կապի ծառայություններ մատուցող կազմակերպությունները` փոստային դրոշմանիշների, ծրարների և բացիկների` անվանական արժեքով իրացման մասով:

(3-րդ կետը փոփ. 19.12.02 N 1963-Ն)

(ցանկը խմբ. 25.02.99 N 97, լրաց. 27.08.99 N 547, փոփ. 19.12.02 N 1963-Ն)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մայիսի 15-ի N 298 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի

 (կազմն ուժը կորցրել է 19.12.02 N 1963-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան