Գլխավոր տեղեկություն
Համար
N 816-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.06.2023
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

27 հունիսի 2023թ.

N 816-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցների կայանման վայրերի ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար

Լ.  Հովհաննիսյան

 

2023 թ. հունիսի 27

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի հունիսի 27-ի

N 816-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՎԱՐՁՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ

 

Հ/Հ

Երևան քաղաքի

վարչական

շրջան

Հասցե

1.

Էրեբունի

Խաղաղ Դոնի փողոցի հ.2/14 հասցեի դիմացի հատված

2.

Էրեբունի

Արցախի պողոտայի հ.42/1 հասցեի դիմացի հատված

3.

Նոր Նորք

Դավիթ Բեկի փողոցի h․155 և Թևոսյան փողոցի h․7 հասցեներից մինչև Ա.Հովհաննիսյան փողոցի խաչմերուկ ընկած հատված

4.

Շենգավիթ

Շիրակի փողոց h.1 հասցեից մինչև Ներքին Շենգավիթ 13-րդ փողոց ընկած հատված

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: