Գլխավոր տեղեկություն
Համար
N 467-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 467-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 123-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագրի մասին» N 123-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 467-Ա որոշման

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մարտի 11-ի N 123-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մեկ հարկանի ժամանակակից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան համագումարների կենտրոն։ Ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 2,500 քմ և այն իր տեսակի մեջ աննախադեպ շինություն է լինելու տարածաշրջանում՝ համալրելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը Լոռիում։ Հիմնադրամը արդեն ունի նմանօրինակ շինությունների կառուցման փորձ, և անկասկած՝ համագումարների ժամանակակից այս կենտրոնը չի զիջելու արդեն իսկ գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին և ավանի մաս կազմող Կոնցեպտ հյուրանոցին։ Համագումարների կենտրոնը միջոցառումների ընթացքում կարող է հյուրընկալել միաժա- մանակ մինչև 200 մարդու՝ հնարավորություն ստեղծելով տարածաշրջանում իրականացնելու միջազգային ամենաբարձր մակարդակի միջոցառումներ։ Կենտրոնը զուգահեռաբար կօգտագործվի տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացման նպատակով՝ ներառյալ ամառային դպրոցների, տարածաշրջանային քննարկումների և տարածաշրջանի համար այլ կարևոր միջոցառումների համար։ Կենտրոնի ճարտարա- պետությունը համապատասխանելու է 21-րդ դարի լավագույն փորձին և այն հագեցած է լինելու բարձր տեխնոլոգիաների ամենավերջին ձեռքբերումներով։ Հիմնադրամն արդեն

իսկ ունի պայմանավորվածություններ մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ,

որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը օգտագործելու կենտրոնը բարձր մակարդակի համաժողովների և միջոցառումների համար՝ այն պատրաստ լինելուն պես։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ

հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր

Գարօ Հ. Արմեն

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010,

Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

ՀՀ Լոռու մարզ, Դեբետ համայնք, համայնքային զարգացում

6.

Ծրագրի բյուջեն

1,950,000,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնքը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բեռների ներմուծում և ապրանքների ձեռքբերում՝ 250,000,000 դրամի շրջանակներում, մասնավորապես՝ ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, թարգմանչական սարքավորումներ, բարձրախոսներ, խոսափողեր, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ

տարրեր, կահույք, գրքեր, կենցաղային տեխնիկա, շինարարական նյութեր, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ և այլն։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը։

2․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում ձեռք բերել ջեռուցման կաթսա, խողովակներ, մալուխներ, լույսեր, լուսատուներ, խոհանոցային կահույք, սարքավորումներ և կահույք՝ 229,500,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը։

3․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների

հետ՝ նախագծային, շինարարական, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռք բերման համար՝ 1,470,500,000 դրամի շրջանակներում, մասնավորապես՝ կառուցվող շինության ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Համագումարների կենտրոնի կառուցում՝ ընդամենը 1,950,000,000 դրամ՝

1) ջեռուցման, օդափոխության և օդորակման աշխատանքներ՝ 170,000,000 դրամ,

2) ջրամատակարարման համակարգի և կոյուղու համակարգերի շին. աշխատանքներ՝ 50,000,000 դրամ,

3) էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգերի ձեռքբերում, մոնտաժում և շին. աշխատանքներ՝ 110,000,000 դրամ,

4) ցածր լարման համակարգի ներմուծում և մոնտաժում (ներառյալ անվտանգության համակարգերի նախագծման, կառուցման ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 110,000,000 դրամ,

5) կոնստրուկտորական մասի աշխատանքներ՝ 460,000,000 դրամ,

6) ճարտարապետական մասի աշխատանքներ՝ 440,000,000 դրամ,

7) խոհանոցային պարագաների ձեռքբերում և ներմուծում՝ 100,000,000 դրամ,

8) արտաքին բարեկարգման աշխատանքներ՝ 70,000,000 դրամ,

9) կահույքի, երաժշտական համակարգի, անվտանգության համակարգերի, ֆոտո- վոլտային կայանների, ձայնային և լուսատեխնիկայի համակարգերի, թարգմանչական սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման, ներմուծման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 100,000,000 դրամ,

10) ուղղաձիգ հատակագծման, ներքին հարդարման և խոհանոցի ու ռեստորանի տեխնիկական նախագծման, ռեստորանի խոհարարական, շինարարության տեխնի- կական հսկողության և այլ ոլորտների խորհրդատվական ծառայությունների գնումներ

50,000,000 դրամ,

11) սեպտիկ հորի, տրանսֆորմատորային ենթակայանի, արտաքին ջրագծի և կոյուղու, կառուցման, գեներատորի ձեռքբերում՝ 290,000,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավա- րության, Լոռու մարզպետի աշխատակազմի և Դեբետի համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի

N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ