Գլխավոր տեղեկություն
Համար
N 1069-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.06.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2023 թվականի N 1069-Ն

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման 6.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1, 2 աղյուսակների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4 հավելվածներում, N 5 հավելվածի NN 1, 7 աղյուսակներում, NN 9, 9․1, 10 հավելվածներում «1070․ Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «11001․ Ապաստան հայցողների կեցության խնդիրների լուծման միջոցառումների իրականացում», «11002. Ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների կենցաղային խնդիրների լուծման միջոցառումների իրականացում», «11004. Ապաստանի ընթացակարգում թարգմանչական ծառայությունների ձեռքբերում», «12001. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում չտեղավորված ապաստան հայցողներին դրամական օգնության տրամադրում», «12002. ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց վարձակալությամբ բնակարանների ձեռքբերման ծախսերի փոխհատուցման տրամադրում», «12004. Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիր» միջոցառումների,

«1106. Միգրացիոն բնագավառում պետական քաղաքականության մշակում և իրականացում» ծրագրի «11001. Միգրացիոն բնագավառում պետական քաղաքականության մշակում և իրականացում» միջոցառման բյուջետային գլխավոր կարգադրիչ համարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխարեն։

2․ «1070․ Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «11001․ Ապաստան հայցողների կեցության խնդիրների լուծման միջոցառումների իրականացում», «11002. Ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների կենցաղային խնդիրների լուծման միջոցառումների իրականացում», «11004. Ապաստանի ընթացակարգում թարգմանչական ծառայությունների ձեռքբերում», «12001. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում չտեղավորված ապաստան հայցողներին դրամական օգնության տրամադրում», «12002. ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց վարձակալությամբ բնակարանների ձեռքբերման ծախսերի փոխհատուցման տրամադրում», «12004. Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիր» միջոցառումների,

«1106. Միգրացիոն բնագավառում պետական քաղաքականության մշակում և իրականացում» ծրագրի «11001. Միգրացիոն բնագավառում պետական քաղաքականության մշակում և իրականացում» միջոցառման կատարող սահմանել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։

3․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ սույն թվականի հուլիսի 1-ին արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության դադարեցման հետ կապված՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1, 2, 3 աղյուսակների, N 3 հավելվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4 հավելվածներում, N 5 հավելվածի NN 1, 2, 7 աղյուսակներում, NN 9, 9․1, 10 հավելվածներում «1028․ Տեխնիկական անվտանգության կանոնակարգում» ծրագրի «11001․ Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ», «11002․ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի անվտանգության ապահովում» միջոցառումների,

«1085․ Արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացում» ծրագրի «11001․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար անձնակազմի և մասնագետների վերապատրաստման կազմակերպում» միջոցառման, «1089․ Սեյսմիկ պաշտպանություն» ծրագրի «11001․ Սեյսմիկ պաշտպանության ոլորտում ծառայությունների տրամադրում» միջոցառման,

«1090․ Փրկարարական ծառայություններ» ծրագրի «11001․ Փրկարարական ծառայություններ», «11003․ Արտակարգ իրավիճակներում մարդասիրական աջակցության կազմակերպում», «11006. ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասի խոցելի տարածքներում երկրաշարժի համակողմանի կառավարման աջակցության ծրագիր», «11007. ԵՄ-ի կողմից հարավային Կովկասի խոցելի տարածքներում երկրաշարժի համակողմանի կառավարման աջակցության ծրագրի իրականացում», «11008. Սողանքային տեղամասերի ինժեներաերկրաբանական հետազոտություններ», «12001․ Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ գործուղված փրկարարական ծառայողների ուսուցման կազմակերպում», «12002. Փրկարարական ծառայողների և փրկարար շներին դեղորայքով ապահովում», «31007. ԱԻՆ փրկարար ծառայության շենքի ապահովվածության և պայմանների բարելավում», «31008. ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասի խոցելի տարածքներում երկրաշարժի համակողմանի կառավարման աջակցության ծրագրի շրջանակներում տեխնիկական հագեցվածության բարելավում», «31009. ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասի խոցելի տարածքներում երկրաշարժի համակողմանի կառավարման աջակցության ծրագրի շրջանակներում տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառումների,

«1107․ Ռազմավարական նշանակության պաշարների կառավարում» ծրագրի «11002. Նյութական ռեսուրսների ՀՀ պետական պահուստի ձևավորում և պահպանում» միջոցառման,

«1112. Արտակարգ իրավիճակների բնագավառի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի «11001. Արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության մշակում, խորհրդատվական ծառայությունների տրամադրում և մոնիտորինգի իրականացում», «11005. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վտանգավոր քիմիական թափոնների այրման միջոցով վնասազերծման ծառայություն», «31001. Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական հագեցվածության բարելավում», «31002. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքային պայմանների բարելավում», «31003. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզի Գետարգել գյուղի տարածքում անգարի կառուցում» միջոցառումներով նախատեսված հատկացումների սույն թվականի հուլիսի 1-ի դրությամբ մնացորդների կատարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական: